«Թալիբան» արմատական շարժում

Թալիբանը (մեդրեսեի սովորողներ, ուսանողներ) իսլամական շարժում է, որը սկիզբ է առել Աֆղանստանում 1994 թվականին, ղեկավարել Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստան Իսլամական Էմիրաթ») եւ Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան շրջանը («Վազիրիստանի իսլամական պետություն») 2004 թվականից։ Աֆղանստան Իսլամական Էմիրաթը դիվանագիտորեն ճանաչել են երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան։
 
2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները եւ համացանցը, շախմատը եւ այլն։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով եւ առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։
ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն կոչ են արել հրադադար հաստատել Աֆղանստանում
 |tert.am|

ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն կոչ են արել հրադադար հաստատել Աֆղանստանում |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն և Եվրոպայի պետությունները մինչև Աֆղանստանում վերջնական քաղաքական կարգավորման հասնելը հակամարտության կողմերին կոչ են անում համաձայնության գալ երկրում մշտական և համապարփակ հրադադարի շուրջ, ինչի մասին ասվում է համապատասխան կոմյունիկեում, գրում է kommersant.ru-ն:Հռոմում կայացած հանդիպումից հետո այն ընդունել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչներն ու հատուկ բանագնացները: Փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կոչ են արել նվազեցնել բռնությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին` միևնույն ժամանակ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունները, ապահովել օտարերկրյա դեսպանությունների և այլ դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, օդանավակայանների, հասարակական կազմակերպությունների և նրանց աշխատակիցների անվտանգությունը, դադարեցնել «Թալիբան» արմատական շարժման հարձակումը: Բացի այդ, նրանք Աֆղանստանի հարևաններին կոչ են արել ուժեղացնել աջակցությունը աֆղան ժողովրդին և նպաստել խաղաղությանն ու տնտեսական զարգացմանը, իսկ «Թալիբան» -ին և Աֆղանստանի կառավարությունը կոչ են արել կատարել իրենց պարտավորությունները՝  կանխելու «Ալ Քաիդա»-ի, ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից երկրի տարածքի օգտագործումը: Շարունակությունը՝ tert.am-ում։  
10:19 - 24 հուլիսի, 2021
Թալիբները հայտարարել են, որ թույլ չեն տա Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայում |hetq.am|

Թալիբները հայտարարել են, որ թույլ չեն տա Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայում |hetq.am|

hetq.am: «Թալիբան» արմատական շարժումը թույլ չի տա Թուրքիային իր զորքերը մտցնի Աֆղանստան։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահեդը։  «Մենք արդեն մերժել ենք Թուրքիայի դիրքորոշումը և հայտարարել, որ Աֆղանստանից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո, առանց որևէ պատրվակի, մենք օտարերկրյա ուժերին թույլ չենք տա մնալ այդ երկրում։ Մենք դեմ ենք Թուրքիայի որոշմանը…. Եթե նա կնպաստի բանակցությունների առաջընթացին և կկարողանա նպաստել Աֆղանստանում առկա իրավիճակին, մենք կողջունենք դա, բայց թույլ չենք տա գտնվել Աֆղանստանում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։  Մուջահեդը նաև հայտնել է, որ շարժումն ամբողջությամբ վերահսկում է Թուրքմենստանի և Իրանի հետ սահմանը։ «Թուրքմենստանի և Իրանի հետ սահմանը, ինչպես նաև Պակիստանի հետ սահմանի մեծ մասը ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ… Տաջիկստանի հետ սահմանը Բադահշանից մինչև Թահար ու Կանդուրա գտնվում է մեր վերահսկողության տակ։ Աֆղանստանի և Ուզբեկստանի սահմանի մեծ մասը ևս թալիբների վերահսկողության տակ է, չնայած Կալդար նահանգի Հայրաթան բնակավայրը Քաբուլի վերահսկողության տակ է»,- հավելել է Մուջահեդը։  Աֆղանստանում մարտեր են ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման միջև։ Վերջիններիս վերահսկողության տակ է անցել երկրի գյուղական շրջանների մեծ մասն ու հարձակում սկսել խոշոր քաղաքների ուղղությամբ։ Լարված իրավիճակն սկսվել է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, որը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։ 2020 թվականին Դոհայում Վաշինգտոնն ու թալիբները, պատերազմի մեկնարկից 18 տարի անց, կնքեցին խաղաղության առաջին դաշնագիրը։ Այն նախատեսում էր 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկիզբ՝ գերիների փոխանակումից հետո։
21:21 - 22 հուլիսի, 2021
Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության |armenpress.am|

Աֆղանստանի կառավարությունը թալիբներին համագործակցության կոչ Է անում հանուն խաղաղության |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի կառավարությունը «Թալիբան» արմատական շարժմանը համագործակցության կոչ Է անում հանուն երկրում խաղաղության հաստատման: Հուլիսի 16-ին Տաշքենդում այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության նախագահ Աշրաֆ Ղանին՝ «Կենտրոնական եւ Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապակցվածություն: Մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային խորհրդաժողովի ընթացքում։ «Մենք «Թալիբանին» կոչ ենք անում համագործակցելու Աֆղանստանի կառավարության հետ, որպեսզի համապատասխան կերպով լուծենք (վիճելի) հարցերը եւ վերացնենք (պատերազմի) սպառնալիքները»,- հայտարարել Է Ղանին: Դրա հետ մեկտեղ նա նշել Է Աֆղանստանի կառավարության պատրաստականությունը «դեմ առ դեմ մարտի բռնվելու» թալիբների հետ: Աֆղանստանի ղեկավարը նաեւ ընդգծել Է երկրում իրադրության կարգավորման անհնարինությունն առանց «արածաշրջանային փոխհամաձայնության»՝ հավելելով, որ Աֆղանստանում պատերազմն ու անկայունությունը վիթարի ազդեցություն են գործում ամբողջ տարածաշրջանի վրա: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին Աֆղանստանում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժման զինյալները սաստկացնում են հարձակման տեմպերը մի շարք ուղղություններով: Շարժման ներկայացուցիչների պնդումների համաձայն՝ թալիբները կարողացել են վերահսկողություն հաստատել Իսլամական Հանրապետության տարածքի 85 տոկոսի նկատամամբ, ներառյալ շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:00 - 16 հուլիսի, 2021
Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի այլ երկրների դեմ |armenpress.am|

Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի այլ երկրների դեմ |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժումն ուրիշ խմբավորումների թույլ չի տա Աֆղանստանի տարածքն օգտագործել այլ երկրների անվտանգության սպառնալիքների ստեղծման համար: Այդ մասին հայտարարել Է շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը: «Ինչ վերաբերում Է օ՛տարերկրացիներին, ովքեր ցանականում են Աֆղանստանը որպես ռազմակայան օգտագործել այլ պետությունների դեմ (հարվածներ հասցնելու համար), մենք («Թալիբանը») պարտավորություն ենք ստանձնել, որ չենք ընդունի նրանց, լինեն նրանք մենակ անձինք թե խմբավորոմներ՝ տրամադրված ցանկացած այլ երկրի դեմ, ներառյալ Չինաստանը,- հուլիսի 13-ին մեջբերում Է նրա խոսքը Nation թերթը:- Մենք Աֆղանստանում թույլ չենք տա ո՛չ բացահայտ հավաքագրում, ո՛չ վարժեցում, ո՛չ Էլ միջոցների հանգանակում որեւիցե խմբավորման համար»: Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 14-ին արված հայտրարությունից հետո, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Այս պահին «Թալիբան» շարժումը վերահսկում Է Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով: Քաբուլը պլանավորում Է զանգվածային հակահարձակում շարժման կողմնակիցների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:
16:28 - 13 հուլիսի, 2021
Զախարովան «լիբերալ սուտ» է որակել Մոսկվայում թալիբների հետ Լավրովի հանդիպման մասին տեղեկությունը |tert.am|

Զախարովան «լիբերալ սուտ» է որակել Մոսկվայում թալիբների հետ Լավրովի հանդիպման մասին տեղեկությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը չի հանդիպել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ  վերջիններիս Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»: «Դեռ որքա՞ն կարող են մեր «լիբերալներն»  ու անանունները  ստել այն մասին, որ «Լավրովը բանակցություններ է վարում թալիբների հետ Մոսկվայում»: Ինչո՞ւ ոչ հաքերների հետ: Ինչո՞ւ ոչ Մարսի վրա: Արդյունավետ է ախր»,- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում: Նա պարզաբանել է, որ տարածվող լուսանկարը, որում պատկերված են Լավրովը և «Թալիբանի» ներկայացուցիչները, արվել է 2019 թվականին: Նրա խոսքերով` նկարն արվել է Ռուսաստանի և Աֆղանստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնություն են ժամանել Աֆղանստանի տարբեր քաղաքական և հասարակական շարժումների ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում Լավրովը կարճ զրույց է ունեցել Թալիբանի պատվիրակության հետ:
18:22 - 10 հուլիսի, 2021
Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցը |tert.am|

Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցը |tert.am|

tert.am: Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և քննարկել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման պայմաններում մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: «Օսթինը և Աքարը մտքեր են փոխանակել անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, համաձայնել հետագայում համագործակցել Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ»,- ասել է Քիրբին: Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան պատրաստ է պահպանել Աֆղանստանում իր զորախմբի ներկայությունը ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման պարագայում: Դրան հետևել էր Մոսկվայի արձագանքը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու՝ Թուրքիայի առաջարկը հակասում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ-ի և Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման միջև 2020 թ. Քաթարում ստորագրված համաձայնագրին:
09:34 - 09 հուլիսի, 2021
«Թալիբան»-ի հարձակումը Աֆղանստանի հյուսիսում շարունակվում է |azatutyun.am|

«Թալիբան»-ի հարձակումը Աֆղանստանի հյուսիսում շարունակվում է |azatutyun.am|

azatutyun.am: style="box-sizing: inherit; margin: 0px 0px 24px; padding: 0px; color: #1f2124; font-family: Arian-AMU, 'Arial Unicode MS', Sylfaen, Arial, Helvetica, sans-serif; font-size: 16px; background-color: #ffffff;">Ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ Աֆղանստանի հյուսիսում շարունակվում է «Թալիբան» շարժման լայնածավալ հարձակումը։ Չորեքշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ թալիբ զինյալներին հաջողվել է մուտք գործել միանգամից երկու նահանգների վարչական կենտրոններ։ Առաջինը Թուրքմենստանին սահմանակից Բադղիս երկրամասի վարչական կենտրոն Քալա-է Նաու քաղաքն է, որը, ըստ Reuters գործակալության, «Թալիբան»-ի զինյալները գրոհել են միանգամից երեք ուղղություններից։ Պաշտոնական Քաբուլի պնդմամբ՝ քաղաքում տեղակայված հատուկ նշանակության ուժերն ու կառավարական բանակի ստորաբաժանումները հետ են մղում հարձակումները, սակայն բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ են։ Երեկվանից ծանր մարտեր են նաև Կունդուզ քաղաքի փողոցներում։ Այստեղ ևս թալիբ զինյալներին հաջողվել է մուտք գործել համանուն երկրամասի վարչական կենտրոն՝ բախվելով կառավարական ուժերի կատաղի դիմադրությանը։
13:30 - 08 հուլիսի, 2021
Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններն զգալի արդյունքներ չեն տալիս |armenpress.am|

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններն զգալի արդյունքներ չեն տալիս |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի իշխանությունների եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ բանակցություններն ընթանում են դանդաղ եւ էական արդյունքներ չեն բերում: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է արձակվել հուլիսի 1-ին: Նրա խոսքով՝ հիշյալ կոնսուլտացիաների ժամանակ սոսկ «շատ ոչ մեծ առաջընթաց» է ձեռք բերվել: Ինչպես նշել է Աբդուլլան, բանակցություններն ընթանում են «շատ դանդաղ տեմպերով»: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ հարկ է շարունակել երկխոսությունը, միայն եթե «Թալիբանն» այն չընդհատի: Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահն ընդգծել է, որ արմատական շարժման զինյալները «մեծացնում են տեմպն» այն բանում, ինչ վերաբերում է երկրի տարածքում հարձակողական գործողությունների անցկացմանը: Խոսելով այն մասին, թե իսլամական հանրապետությունում հնարավոր է արդյոք իշխանության զավթումը թալիբների կողմից, Աբդուլլան հայտնել է. «Դա տեղի չի ունենա»: Դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ ապագայում երկրում կարող են իրենց դիրքերն ամրապնդել ծայրահեղական խմբավորումները: Աբդուլլայի խոսքով՝ թալիբները չեն կատարել խոստումը խզելու բոլոր կապերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ: «Այնպես որ դա վտանգ է ներկայացնում մեզ համար եւ ամբողջ տարածաշրջանի համար»,- արձանագրել է նա: Մեկնաբանելով այն հաղորդումները, թե ԱՄՆ-ի հետախուզությունը հնարավոր է համարում Աֆղանստանի իշխանությունների տապալումը վեց ամսվա ընթացքում, Աբուլլան նշել է. «Ինձ այդպես չի թվում»: Սակայն նա հավելել է, որ նման նախազգուշացումներին անհրաժեշտ է «վերաբերվել լրջորեն»: Խոսելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբեման մասին՝ Աբդուլլլան նշել է. «Եթե ընտրեինք մենք, ապա կորոշեինք այլ կերպ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:24 - 02 հուլիսի, 2021
Աֆղանստանում բախումները սրվում են |armenpress.am|

Աֆղանստանում բախումները սրվում են |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանում արևելյան և հարավային նահանգներում պայթյունների հետևանքով զոհվել է անվտանգության առնվազն 4 աշխատակից՝ ներառյալ հրամանատարը, ծանր վիրավորել 7 մարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Ոչ մի զինյալ խմբավորում չի ստանձնել երեք հարձակումների պատասխանատվությունը, որոնք տեղի են ունեցել Աֆղանստանում կառավարական զորքերի և «Թալիբան» ապստամբների միջև բախումների սրման արդյունքում: Վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամենօրյա ռմբակոծությունների հետևանքով սպանվել են պետական պաշտոնյաներ, դատավորներ, լրագրողներ և ակտիվիստներ: Արյունահեղությունը տեղի է ունենում այն ֆոնին, որ վերջին ամիսներին Կատարում ԱՄՆ միջնորդությամբ խաղաղ բանակցությունները «Թալիբան» շարժման և Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների միջև «տատանվում են»: Նախագահ Ջո Բայդենի թիմը վերանայում է խաղաղության հաստատման գործարքը, որը Դոնալդ Թրամփի կառավարությունը կնքել է թալիբների հետ 2020-ի փետրվարին: Դա պահանջում է, որ ամերիկյան և դաշնակից բոլոր ուժերը լքեն երկիրը մինչև մայիսի 1-ը:
13:14 - 13 փետրվարի, 2021