Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցը |tert.am|
09:34 - 09 հուլիսի, 2021

Պենտագոնի ղեկավարը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցը |tert.am|

tert.am: Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ և քննարկել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման պայմաններում մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

«Օսթինը և Աքարը մտքեր են փոխանակել անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, համաձայնել հետագայում համագործակցել Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ»,- ասել է Քիրբին:

Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան պատրաստ է պահպանել Աֆղանստանում իր զորախմբի ներկայությունը ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության տրամադրման պարագայում:

Դրան հետևել էր Մոսկվայի արձագանքը. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու՝ Թուրքիայի առաջարկը հակասում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրս բերման վերաբերյալ ԱՄՆ-ի և Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժման միջև 2020 թ. Քաթարում ստորագրված համաձայնագրին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել