Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններն զգալի արդյունքներ չեն տալիս |armenpress.am|
11:24 - 02 հուլիսի, 2021

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ թալիբների հետ բանակցություններն զգալի արդյունքներ չեն տալիս |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի իշխանությունների եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ բանակցություններն ընթանում են դանդաղ եւ էական արդյունքներ չեն բերում: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է արձակվել հուլիսի 1-ին:

Նրա խոսքով՝ հիշյալ կոնսուլտացիաների ժամանակ սոսկ «շատ ոչ մեծ առաջընթաց» է ձեռք բերվել: Ինչպես նշել է Աբդուլլան, բանակցություններն ընթանում են «շատ դանդաղ տեմպերով»: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ հարկ է շարունակել երկխոսությունը, միայն եթե «Թալիբանն» այն չընդհատի: Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահն ընդգծել է, որ արմատական շարժման զինյալները «մեծացնում են տեմպն» այն բանում, ինչ վերաբերում է երկրի տարածքում հարձակողական գործողությունների անցկացմանը:

Խոսելով այն մասին, թե իսլամական հանրապետությունում հնարավոր է արդյոք իշխանության զավթումը թալիբների կողմից, Աբդուլլան հայտնել է. «Դա տեղի չի ունենա»: Դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ ապագայում երկրում կարող են իրենց դիրքերն ամրապնդել ծայրահեղական խմբավորումները: Աբդուլլայի խոսքով՝ թալիբները չեն կատարել խոստումը խզելու բոլոր կապերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ: «Այնպես որ դա վտանգ է ներկայացնում մեզ համար եւ ամբողջ տարածաշրջանի համար»,- արձանագրել է նա: Մեկնաբանելով այն հաղորդումները, թե ԱՄՆ-ի հետախուզությունը հնարավոր է համարում Աֆղանստանի իշխանությունների տապալումը վեց ամսվա ընթացքում, Աբուլլան նշել է. «Ինձ այդպես չի թվում»: Սակայն նա հավելել է, որ նման նախազգուշացումներին անհրաժեշտ է «վերաբերվել լրջորեն»: Խոսելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբեման մասին՝ Աբդուլլլան նշել է. «Եթե ընտրեինք մենք, ապա կորոշեինք այլ կերպ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել