Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել այցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

 |factor.am|

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել այցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք |factor.am|

factor.am: ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Լեհաստանի քաղաքացիներին։ «ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով խնդրում են Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում: Նաև կոչ ենք անում խուսափել ՀՀ հետևյալ շրջաններ այցելելուց ` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Խնդրում ենք հատկապես զգույշ լինել և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին»,- ասված է հայտարարության մեջ:
14:10 - 19 մայիսի, 2021
ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ

 |armenpress.am|

ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին «Ռուսաստանի թշնամական վարքագծի» հետ կապված կանչել է ԱԳՆ: Այդ մասին ասված է ՄԲ ԱԳՆ-ի կողմից «Ռիա-նովոստի»-ին տրամադրված հայտարարության մեջ: «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին Ռուսաստանի թշնամական վարքագծի հետ կապված, այդ թվում կիբերհարձակումների, ժողովրդավարական գհործընթացներին ներգրավվածության, ուկրաինական սահմանին ռազմական ներկայության ուժեղացման ու Ղրիմի անօրինական բռնազավթման հետ կապված խոր մտահոգությամբ կանչել է ԱԳՆ»,- ասված է հայտարարության մեջ:    Գործնականում միաժամանակ հայտնի է դարձել, որ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեվին կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն, «կանչը կապված է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ»: Եվս մեկ պատճառ կարող է լինել Ուկրաինայի հարավային սահմանին իրավիճակը:  
22:55 - 15 ապրիլի, 2021
Խնդրի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ-ն. Լեհաստանի դեսպանը՝ գերիների վերադարձի մասին

 |armenpress.am|

Խնդրի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ-ն. Լեհաստանի դեսպանը՝ գերիների վերադարձի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին և նշել, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Լեհաստանը հայ ռազմագերիների խնդրի հետ կապված, այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և իր վարչակարգը անընդհատ հայտարարում են, թե իբր իրենք ռազմագերիներ չունեն, իսկ Ադրբեջանում պահվողները «դիվերսատներ են», Չեպլակն ասաց․ «Մեր դիրքորոշումը և մեր կարծիքը  այն է, որ տվյալ հարցի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մեզ հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակ ունեն Երևան ժամանել: Լեհաստանը որպես ԵԱՀԿ անդամ պետություն աջակցում է այդ գործողություններին»:  
22:24 - 15 ապրիլի, 2021
Լեհաստանի կառավարությունը 3 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Արցախից տեղահանված բնակիչներին


 |armenpress.am|

Լեհաստանի կառավարությունը 3 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Արցախից տեղահանված բնակիչներին |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ Արցախյան պատերազմի օրերից սկսած համակարգում էր արցախցիներին կացարանով ապահովման գործընթացը ու  դեռ պետական հոգածության կացարաններում ունենք բնակվող շուրջ 1000 արցախցիներ: Լեհաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է տրամադրել՝ հիմնականում առաջին օգտագործման պարագաներ, ախտահանիչ  միջոցներ և այլն, որոնք անմիջապես կբաշխվեն քաղաքացիներին»,- նշեց Ստեփանյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի խոսքով՝  Արցախից տեղահանված քաղաքացիները ապահովված են անհրաժեշտ պարագաներով, իսկ Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունը հավելյալ աջակցություն կլինի նրանց համար: Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը հիշեցրեց, որ 2021 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հումանիտար օգնության կոչ էր արել, ինչին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին բավականին արագ արձագանքել է: « Բեռը նպատակաուղղված է այն քաղաքացիներին, ովքեր իրենց տներն են կորցրել Լեռնային Ղարաբաղում: Ուղարկել ենք փախստականների համար առաջին օգնության պարագաներ, ջերմաչափեր, ճնշումը չափող սարքեր և այլն»,- ասաց Չեպլակը:  
21:36 - 15 ապրիլի, 2021
Արդարադատության նախարարի տեղակալը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է Պրոբացիայի ծառայությանը վերաբերող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է Պրոբացիայի ծառայությանը վերաբերող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը: Փոխնախարարը ողջունել է հյուրերին արդարադատության նախարարությունում և անդրադարձել դեսպանի այցի օրակարգային հարցերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայությանը և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակին առնչվող համագործակցային մի շարք հեռանկարային հարցեր: Մասնավորապես՝ դեսպանի հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Քրեական դատավարության և Քրեական նոր օրենսգրքերի բարեփոխումների շրջանակը՝ ընդգծելով, որ վերականգնողական արդարադատության կայացման հիմնական գործիքը նախարարության համար Պրոբացիայի ծառայությունն է՝ կարևորելով ծառայության բովանդակային և կիրառական կարողությունների զարգացումը: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանի պրոբացիոն մոնիթորինգային փորձի փոխանակման վերաբերյալ՝ կիրառվող տեխնիկական սարքերին, ծրագրային ապահովումներին ծանոթանալու, ինչպես նաև ԱՆ պրոբացիայի ծառայությանը հնարավոր տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտների ներդրման ու գործունեության ընթացքը և դրանց կազմավորմանը նախորդող օրենսդրական լայնածավալ աշխատանքները: Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ևս դեսպան Չեպլակն ընդգծել է համագործակցության հնարավորությունը՝ Լեհաստանի կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի հետ փորձի փոխանակման կազմակերպման միջոցով: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
19:17 - 11 փետրվարի, 2021
Բեռլինը, Վարշավան և Ստոկհոլմը պատասխանել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը
 |1lurer.am|

Բեռլինը, Վարշավան և Ստոկհոլմը պատասխանել են Ռուսաստանից իրենց դիվանագետների արտաքսմանը |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի, Շվեդիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունները միաժամանակ հայտարարել են, որ յուրաքանչյուր երկրից վտարում են մեկ ռուս դիվանագետի: Դա պատասխան քայլ է Ռուսաստանից իրենց դիվանագետների վտարմանը՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում չհամաձայնեցված ընդդիմության ցույցերին մասնակցելու մեղադրանքով: Մոսկվան արդեն այդ գործողությունները անվանել է անհիմն և ոչ բարեկամական՝ հայտնում է Interfax-ը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անցանկալի անձ է համարել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին: Շվեդիայի արտգործնախարարությունն էլ երկրից վտարել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցուհուն: Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունը, փոխադարձության սկզբունքի համաձայն, ոչ ցանկալի անձ է հայտարարել Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին:
21:13 - 08 փետրվարի, 2021
Ռուսաստանը «persona non grata» է հայտարարել Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետներին

 |armenpress.am|

Ռուսաստանը «persona non grata» է հայտարարել Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագետներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում«Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Շվեդիայի դեսպանը, Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի դեսպանորդը: Դիվանագետներին բողոք է հայտնվել այն առնչությամբ, որ Շվեդիայի և Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների դիվանագիտական առաքելության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգում, իսկ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը՝ Մոսկվայում, հունվարի 23-ին մասնակցել են ապօրինի բողոքի ակցիաներին: Ընդգծվել է, որ նրանց այդ գործողություններն անընդունելի են և չեն համապատասխանում իրենց դիվանագիտական կարգավիճակին»,- ասված է հաղորդագրությունում: Դեսպանությունների և հյուպատոսությունների նշված աշխատակիցները պարտավորվել են մոտ ժամանակներս լքել Ռուսաստանի Դաշնության սահմանները: «Ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցած դիվանագետները հայտարարվել են «persona non grata»: Ռուսական կողմն ակնկալում է, որ հետագայում Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունները և իրենց աշխատակազմերը խստորեն կհետևեն միջազգային իրավունքի նորմերին»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:
19:33 - 05 փետրվարի, 2021
Լեհաստանը պաշտոնապես արգելել է հղիության արհեստական ընդհատումը. երկրում բողոքի ակցիաների ալիք է բարձրացրել |tert.am|

Լեհաստանը պաշտոնապես արգելել է հղիության արհեստական ընդհատումը. երկրում բողոքի ակցիաների ալիք է բարձրացրել |tert.am|

tert.am: Լեհաստանում Սահմանադրական դատարանի նոր որոշման համաձայն՝ երկրի տարածքում գրեթե ամբողջությամբ կարգելվի հղիության արհեստական ընդհատումը։ Այդ որոշումը երկրում բողոքի ակցիաների նոր ալիք է բարձրացրել, գրում է EADaily-ն։Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի առաջիկայում․ գրեթե երեք ամիս առաջ միևնույն արգելքի վերաբերյալ նախնական որոշման ֆոնին երկրի նորագույն պատմության մեջ տեղի էին ունեցել ամենամեծ բողոքի ակցիաները։Երկրի ընդդիմությունը նույնպես արձագանքել է նոր օրենքին։ Լեհաստանի նախկին վարչապետ  Դոնալդ Տուսկը գրել է․ «Նրանք չեն ձգտում պաշտպանել կյանքը։ Նրանց իշխանության օրոք ավելի ու ավելի շատ լեհեր են մահանում ու ավելի քչերն են ծնվում։ Իշխանության ցինիկ մոլեռանդությունից սեփական իրավունքներն ու արժանապատվությունը պահպանելը մեր «լինել-չլինելու հարցն է»»։
12:34 - 28 հունվարի, 2021
Լեհ քաղաքական գործիչը ստորագրահավաք է սկսել՝ Ալիևին Հաագայի դատարանում դատելու պահանջով |1lurer.am|

Լեհ քաղաքական գործիչը ստորագրահավաք է սկսել՝ Ալիևին Հաագայի դատարանում դատելու պահանջով |1lurer.am|

1lurer.am: Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու խնդրագիր է ստեղծել: Քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում գրել է, որ «խնդրագիրը ստորագրել է 126 176 մարդ: Ստորագրահավաքը պաշտոնապես ավարտվել է: Սա այն մարդկանց ձայնն է, որոնք ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել միջազգային դատարանում»: Թոմաշ Լեխ Բուչեկի հավաստմամբ՝ այս խնդրագիրը ստեղծվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա:   Նա հավաքել է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին փաստեր: Ընդհանուր առմամբ, 40 էջանոց փաստաթուղթը, որը կհրապարակվի 1000 կամ 2000 օրինակով՝ կախված հավաքված միջոցներից, կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու քաղաքական գործիչներին: Լեհ քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր աշխատանքը նվիրվում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց:
17:43 - 19 հունվարի, 2021
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Զբիգնև Ռաուն քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ընդլայնմանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության արդյունավետ հարթակի։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ նախարար Այվազյանն իր գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ ագրեսիան և դրա հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Երկուստեք կարևորվեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
20:25 - 22 դեկտեմբերի, 2020
Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի. լեհ մտավորականների նամակը |1lurer.am|

Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի. լեհ մտավորականների նամակը |1lurer.am|

1lurer.am: Լեհաստանի մտավորականությունը բաց նամակ է հրապարակել, որով կոչ է արել երկրի իշխանություններին՝ աջակցել Արցախին և արցախահայությանը։ Նամակի հեղինակները նշել են, որ Լեհաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերի Արցախյան պատերազմից տուժած ժողովրդին։ «Արցախում հազարավոր մարդիկ բախվել են մահի, ցավի ու տառապանքի, ստիպված են եղել լքել իրենց տները, տաճարները և հիվանդանոցները, տեսնել` ինչպես են շինությունները փլատակների վերածվում։ Եվ այս ամենը տեղի է ունեցել քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև: Այն, որ Ադրբեջանը վայելում էր Թուրքիայի աջակցությունը, կրկին հիշեցնում է 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Բացի դրանից՝ ադրբեջանական կողմը ռազմական գործողություններում օգտագործել է նաև Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից և Պակիստանից բերված վարձկաններ: Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության լուծմանը ռազմական ճանապարհով, մարդու իրավունքներին սպառնացող գործողություններով, որոնք Ադրբեջանը թույլ է տալիս Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների աջակցությամբ»,- ասված է նամակում:
15:03 - 23 նոյեմբերի, 2020
Առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե. Թոմաշ Լեխ Բուչեկ
 |1lurer.am|

Առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե. Թոմաշ Լեխ Բուչեկ |1lurer.am|

1lurer.am: «Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գրքի հեղինակ Թոմաշ Լեխ Բուչեկը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացական կոմիտե, որի կազմում ընդգրկված կլինեն Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ։   «Վարշավա, 25 հոկտեմբերի, 2020թ. Ձերդ գերազանցություն Արայիկ Հարությունյան   Հարգարժան պարոն Նախագահ,   «Խաղաղությունը թանկ և ցանկալի բան է: Պատերազմներում արյունոտված մեր սերունդը, անշուշտ, արժանի է խաղաղության: Բայց խաղաղությունը, ինչպես այս աշխարհում գրեթե ամեն բան ունի իր գինը` բարձր, բայց չափելի: Մենք Լեհաստանում չգիտենք խաղաղություն ամեն գնով հասկացությունը։ Մարդկանց` ազգերի և պետությունների, կյանքում կա միայն մեկ անգին բան, դա պատիվն է»: Սրանք Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոզեֆ Բեկի խոսքերն են, որոնք ասվել են Սեյմում 1939 թվականի մայիսի 5-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից մի քանի ամիս առաջ: Այս խոսքերը, որոնք շատ վաղուց են ասվել, այսօր էլ շատ արդիական են: Մեծ սարսափով ընդունեցի այն լուրը, որն ինձ հասավ սույն թվականի սեպտեմբերի 27-ին, երբ խաղաղ Արցախի Հանրապետությունը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Հետո ես մտածեցի իմ ընտանիքի, իմ նախապապի և պապի, և բոլոր նրանց մասին, ովքեր վերապրել են պատերազմի դժոխքը` ցավ, տառապանք և բաժանում:   Հաշվի առնելով բոլոր մարդկանց ընդհանուր բարիքը, աշխարհի բարիքը` ես լսեցի հարգարժան Նախագահի կոչի մասին՝ այն է գործողություններ, որոնց նպատակն է ճանաչել այդ գեղեցիկ հայկական հողակտորի՝ Արցախի անկախությունը, որը 2000 տարի շարունակ ազատագրվել է հայ ժողովրդի արյամբ և արցունքներով:   Ուստի կցանկանայի իմ և կոմիտեի անդամների անունից հայտարարել, որ առաջիկա օրերին Լեհաստանում կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե, որի կազմում ընդգրկված կլինեն Խաղաղություն սիրող Լեհաստանի Հանրապետության քաղաքացիներ։   Կոմիտեն կհանդիսանա նաև մեր օրերի ողբերգության՝ պատերազմի ընթացքում բոլորիս միասնության խորհրդանիշ։   Կոմիտեի նպատակն է.   1. Հայ ժողովրդի իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը։ 2. Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ գործողություններ: 3. Արցախի Հանրապետությանն (Լեռնային Ղարաբաղին) առնչվող տեղեկատվական գործողություններ։ 4. Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) որպես Անկախ պետություն ճանաչելուն ուղղված գործողություններ։ 5. Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտության ընթացքում վիրավորներին և փախստականներին օգնության տրամադրումը: Կոմիտեն կկազմավորվի առաջիկա օրերին: Ճանաչե՛նք Արցախը: Դուք ՄԵՆԱ՛Կ չեք։   Խորին հարգանքներով, Թոմաշ Լեխ Բուչեկ»,- ասված է ԱՀ նախագահին ուղղված նամակում:
16:53 - 25 հոկտեմբերի, 2020
Լեհաստանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին |armenpress.am|

Լեհաստանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին ասված է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Կոչ ենք անում ամբողջովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և զինված հակամարտությունում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունը: Համոզված ենք, որ զինված բռնությունը չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում: Լեհաստանի ԱԳՆ-ն նշում է, որ ռազմական գործողությունները նաև սպառնում են տարածաշրջանի կայունությանը: «Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` համոզելու կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ-ն համապատասխան հարթակ է տարածաշրջանային երկխոսության համար և ունի լարվածության թուլացմանն աջակցելու գործիքները»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում:
20:01 - 06 հոկտեմբերի, 2020