ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում
 |news.am|

Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է անում օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում |news.am|

news.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ՄԱԿ-ին կոչ է արել օգնել կասեցնել Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրույցի ընթացքում Աբասը ՄԱԿ-ին խնդրել է «անհապաղ միջամտել»՝ դադարեցնելու շարունակվող «իսրայելական ագրեսիան»։ Աբասը Գուտերեշին և ՄԱԿ-ին կոչ է արել «կատարել իրենց պարտականությունները և ապահովել Պաղեստինի ժողովրդի միջազգային պաշտպանությունը», հաղորդում է WAFA-ն։ Աբասը նաև ընդգծել է, որ տարածաշրջանում էսկալացիայի միակ լուծումը ենթադրում է դադարեցնել Պաղեստինի իսրայելական օկուպացիան։ Գուտերեշն ընդգծել է, որ ՄԱԿ-ը փորձում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին և կապի մեջ է բոլոր շահագրգիռ միջազգային կողմերի հետ՝ դադարեցնելու հակամարտության սրումը։
09:59 - 10 հոկտեմբերի, 2023
Փոխվարչապետը և ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների արձագանքման ձևաչափը

Փոխվարչապետը և ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների արձագանքման ձևաչափը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանիի հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների հասցեագրման հարցերում ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են Կառավարությունից, հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բռնի տեղահանվածների կարիքների արդյունավետ արձագանքման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունավետ ձևաչափի վերաբերյալ՝ կարևորելով վերջիններիս հետ համատեղ նախատեսվող աջակցության ծրագրերի հասցեականության ապահովման անհրաժեշտությունը։
19:38 - 09 հոկտեմբերի, 2023
Թեհրանը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն
 |armeniasputnik.am|

Թեհրանը կապ չունի ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման մեջ։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վաղաժամ է համարում Իսրայելի վրա պաղեստինյան հարձակումներին աջակցելու հարցում Իրանի մասնակցության վերաբերյալ եզրակացությունները։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է` ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իրանը մասնակցել է հարձակմանը։ «Պաղեստինի ձեռնարկած վճռական գործողությունները լիովին օրինական պաշտպանություն են անօրինական սիոնիստական ռեժիմի կողմից յոթ տասնամյակ իրականացված ճնշող օկուպացիայի և նողկալի հանցագործությունների դեմ... Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, սակայն մենք ներգրավված չենք Պաղեստինի պատասխան միջոցներին, քանի որ դրանք իրականացվում են բացառապես Պաղեստինի կողմից», - նշված է Իրանի առաքելության հայտարարության մեջ։ Ըստ ներկայացուցչության՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար ՀԱՄԱՍ-ի հարձակումն ամենամեծ ձախողումն էր, որը Իսրայելը փորձում է արդարացնել` վերագրելով Իրանի հետախուզական հզորությանն ու օպերատիվ պլանավորմանը։
11:50 - 09 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է

ՄԱԿ-ի առաքելությունը հերթական այցն է կատարում Արցախ։  Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի՝ առաքելությունը Աղդամ-Ասկերան ճանապարհով մեկնել է Ստեփանակերտ։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի առաքելության առաջին այցը Արցախ մեկնարկեց հոկտեմբերի 1-ին և արդեն հոկտեմբերի 2-ին ավարտվեց։ Առաքելությայն այցը ղեկավարել էր Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը այցի արդյունքներով հայտարարել էր, որ տարածաշրջան այցելության մեկ օրվա ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չնայած բոլոր խանութները փակվել են, ինչպես նաև  չեն հայտնաբերել սատկած անասուններ և ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։ 
11:00 - 09 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության հասնել |news.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության հասնել |news.am|

news.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել փակ դռների հետևում Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմի ֆոնին, սակայն չի կարողացել հասնել միասնական հայտարարության համար պահանջվող միաձայնության, հայտնում է Al Jazeera-ն։ Միացյալ Նահանգները կոչ է արել խորհրդի 15 անդամներին խստորեն դատապարտել ՀԱՄԱՍ-ին։ «Շատ երկրներ կան, որոնք դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումները։ Ակնհայտ է, որ ոչ բոլորը»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է ամերիկացի ավագ դիվանագետ Ռոբերտ Վուդը: Խորհուրդը մոտ 90 րոպե նիստ է արել և լսել ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի խաղաղության բանագնաց Թոր Վենեսլանդի խոսքը: Դիվանագետներն ասել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ավելի լայն ուշադրության հույս են ունեցել, քան Համասին դատապարտելը: «Իմ ուղերձն էր անհապաղ դադարեցնել մարտերը և անցնել հրադադարի և բովանդակալից բանակցությունների, ինչի մասին Անվտանգության խորհուրդը խոսում է տասնամյակներ շարունակ», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան: Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ՝ որպես 2020 թվականի շրջադարձային համաձայնագրի մաս, հայտարարել են, որ ակնկալում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի շատ հանդիպումներ ճգնաժամի վերաբերյալ: «Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ այսօր իրավիճակը խիստ մտահոգիչ է», - ասել է ԱՄԷ դեսպան Լանա Զաքի Նուսեյբեն։ «Խորհրդի շատ անդամներ կարծում են, որ քաղաքական հորիզոնը, որը տանում է երկու պետությունների ստեղծման մասին որոշման, միակ ճանապարհն է այս հակամարտությունը վերջնականապես լուծելու համար», - ասել է նա:
09:48 - 09 հոկտեմբերի, 2023
Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակել
 |azatutyun.am|

Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակել |azatutyun.am|

azatutyun.am: Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի դատական բարձր ատյանի հաղորդագրությունում։ Հայաստանի կառավարությունն անցած շաբաթ է դիմել միջազգային դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ քննվող գործի շրջանակում։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»: Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ»։
14:29 - 06 հոկտեմբերի, 2023
Միրզոյանը Մոհան Ռամեշ Ռաջասինգհամին հայտնել է ՀՀ հիասթափությունը ԼՂ-ում հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ

Միրզոյանը Մոհան Ռամեշ Ռաջասինգհամին հայտնել է ՀՀ հիասթափությունը ԼՂ-ում հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև զրույցի նպատակով ընդունել է Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման՝ Ժնևի գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Մոհան Ռամեշ Ռաջասինգհամի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը զրուցակցին է հայտնել ՀՀ հիասթափությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ ամիսներ շարունակ ՄԱԿ-ի փաստացի անգործության առնչությամբ, ինչպես նաև' խիստ դժգոհությունը հոկտեմբերի 1-ին Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարած պատվիրակության ԼՂ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության կապակցությամբ:  Արարատ Միրզոյանն ընդգծել է այն մտահոգություններն ու հիմնական շեշտադրումները, որոնք արվել նաև ՀՀ ԱԳՆ տարածած մեկնաբանության մեջ:  ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ շարունակված քննարկմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի և առկա խնդիրների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։
18:22 - 05 հոկտեմբերի, 2023
Այցից հետո տարածված հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության ԼՂ այցի վերաբերյալ

Այցից հետո տարածված հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության ԼՂ այցի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցի վերաբերյալ․  Հարց. Հոկտեմբերի 2-ին կայացավ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մի խմբի այց, որի հաղորդագրությունը չափազանց մտահոգիչ էր: Ինչպե՞ս կմեկնաբանեք:   Պատասխան. Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում կայացած՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նախ, պետք է արձանագրել, որ Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության հոկտեմբերի 2-ի այցը չի կարող համարվել միջգործակալական փաստահավաք առաքելություն և որևէ առնչություն չունի հայկական կողմի ու միջազգային հանրության ակնկալիքների հետ: Ավելին, պատվիրակության այցը տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղը լիովին զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Որպես օբյեկտիվ գնահատական, ՄԱԿ պատվիրակությունը կարող էր ընդամենն արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայաթափման փաստը՝ ականատես լինելով, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հետևում թողել իր հայրենի բնակավայրերը, հարազատների գերեզմանները և բազմադարյա մշակութային ու կրոնական ժառանգությունը: Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ ամիսներ շարունակ, հայկական կողմը ներգրավվել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ Քարտուղարության այլ ստորաբաժանումների հետ՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղ գործուղել ՄԱԿ միջգործակալական փաստահավաք առաքելություն՝ ԼՂ շրջափակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի գնահատման ու ԼՂ բնակչության հումանիտար կարիքներին արձագանքի նպատակով: Խնդրո առարկան բազմիցս բարձրացվել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում: Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ իրավաբաններ, ցեղասպանագետներ մտահոգություն էին հայտնել ԼՂ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական վտանգների մասին՝ մատնանշելով ոճրագործության հանցագործությունների ռիսկերը: ԼՂ-ում ներկայություն ունեցող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իր հաղորդագրության մեջ մտահոգություն էր հայտնել, որ ի վիճակի չէ հումանիտար աջակցություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով: Այս բոլոր զեկույցները և գնահատականներն, որոնք վկայում էին նաև ՄԱԿ-ի կողմից հռչակված «ոչ ոքի հետևում չթողնելու» հանձնառության նկատմամբ բացահայտ արհամարհանք, ի ցույց էին դնում իրավիճակի ողջ լրջությունը, ինչը, փաստորեն, անտեսվել է ՄԱԿ-ի կողմից: Այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերին և վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգմանը և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:  Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով:   Հայաստանն ակնկալում է ՄԱԿ կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար  մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն: 
16:50 - 05 հոկտեմբերի, 2023
Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ․ Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի ու արձագանքի մասին

Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ․ Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի ու արձագանքի մասին

Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է եւ չափազանց քիչ։ Մյուս կողմից՝ ես ուզում եմ հույս հայտնել, որ սա չէ այն արձագանքը, որը ՄԱԿ-ը եւ նրա գործակալություններն այս պարագայում, այո, ցավոք, ուշացած, բայց, այնուամենայնիվ, պիտի ցուցաբերեն։ Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  «Որքան գիտեմ պատրաստվում է համապատասխան գործակալության՝ հենց այդ առաքելությունն իրականացրած գործակալության հայտարարությունը, եւ այն եզրակացությունները, որոնք արվել են, այդ գործակալությանը չեն, համենայն դեպս սա այն է, ինչ ինձ հավաստիացրել են, միաժամանակ հավաստիացրել են, որ լինելու է համապատասխան հայտարարություն հենց այդ գործակալության կողմից»,- նշեց Միրզոյանը։
18:31 - 04 հոկտեմբերի, 2023
Ալիևին և նրա հանցակիցներին միջազգային իրավունքի համաձայն պատժի ենթարկել. «Բացում»-ի դիմում-պահանջը  ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

Ալիևին և նրա հանցակիցներին միջազգային իրավունքի համաձայն պատժի ենթարկել. «Բացում»-ի դիմում-պահանջը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել․  «Ն․Գ․ Անտոնիո Գուտերեշ, ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը, մոտ երկու ամիս շարունակ Հայաստանյան գրասենյակի առջեւ հավաքագրելով Ադրբեջանի հանցագործ կառավարության վարած հայատյաց քաղաքականության պատճառով շրջափակման պայմաններում գոյատեւող Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) բնակչության համար առաջնային կարեւորության հումանիտար բեռներ, իրականացնելով Բերձորի միջանցքը ՄԱԿ Միջազգային դատարանի՝ 2023թ․ փետրվարի 22-ին ընդունած եւ իրավապարտադիր վճռով ապաշրջափակելու, դրա միջոցով ՄԱԿ դրոշի ներքո այդ բեռները Արցախ հասցնելու, ինչպես նաեւ արցախահայության ինքնորոշման իրավունքը որպես ՄԱԿ Կանոնադրությամբ ամրագրված իրավունք պաշտպանելու նպատակով տարբեր հավաքներ, ցույցեր եւ իրազեկման արշավներ, մեծ հիասթափությամբ արձանագրում է հետեւյալը․ 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ ագրեսիան, հրադադարի ռեժիմի հաստատումից առաջ ու հետո մի շարք բնակավայրերի հայաթափումն ու մարդկանց ունեզրկումը, 2022թ․ դեկտեմբերի 12-ից Բերձորի միջազգային կարգավիճակ ունեցող միջանցքի արգելափակմամբ առաջացած հումանիտար աղետը՝ սովամահության, թերսնուցմամբ եւ հատուկ դեղորայքի բացակայությամբ պայմանավորված մահերի, հղիների շրջանում պտղի կորուստների դեպքերը, ՀՀ-ից Արցախ էլեկտրահաղորդման եւ գազամատակարարման գծերի կանխամտածված խաթարումը, 2023թ․ սեպտեմբերի 19-ին սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի խաղաղ ժողովրդի՝ 400-ից ավելի գրանցված սպանությունները, այդ թվում՝ սեպտեմբերի 24-ին ադրբեջանական ուժի սպառնալիքի հարուցած խուճապի պայմաններում Ստեփանակերտում տեղի ունեցած սարսափելի պայթյունի հետեւանքով անմեղ զոհերն ու վիրավորները, բնիկ ժողովրդի բռնի տեղահանումը, հետեւողականորեն մտավոր վնաս պատճառելը ստեղծել էին Արցախում բնակչության բնականոն կենսագործունեության հետ անհամատեղելի պայմաններ, որոնք ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն որակվում են որպես ցեղասպանություն, ՄԱԿ մարմիններն ու գործակալությունները չձեռնարկեցին 1945թ․ Կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորություններից եւ պարտականություններից բխող բոլոր հրատապ եւ անհրաժեշտ գործիքակազմերն ու ընթացակարգերը՝ կանխելու հարյուրամյակներով Արցախում ապրող ավելի քան 120,000 բնիկ ժողովրդի էթնիկ ատելության հիմքով զտումը Ադրբեջանի կողմից։ Ընդգծում ենք, որ Օսմանյան կայսրությունում, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանում 1897-1923թթ․ տեղի ունեցած ու խորապես փաստագրված Հայոց ցեղասպանությունը, որն ուղեկցվում էր մի շարք ազգային փոքրամասնությունների՝ հույների, ասորիների, արաբների, հրեաների եւ այլոց ֆիզիկական ոչնչացմամբ, վճռականորեն դատապարտած եւ դրանց ժխտումը որպես քրեորեն պատժելի արարք ամրագրած բոլոր պետությունների կառավարությունները պարտավոր են նույնպիսի գնահատական տալ Արցախի դեմ 2020թ․-ից ակտիվ իրականացման փուլ մտած ցեղասպանությանը։ Վերոգրյալով փաստում ենք, որ Ադրբեջանի գործող ղեկավար Իլհամ Ալիեւի կողմից պետականորեն համակարգվող մարդատյաց եւ ագրեսիվ քաղաքականությունը քանդում է արդարության և մարդու իրավունքների սկզբունքների միջազգային համակարգը: Նման հանցագործությունները պահանջում են միջազգային հանրության անհապաղ ուշադրությունն ու չսակարկվող վճռականությամբ պատժի ենթարկելը։ Ուստի խստորեն պահանջում ենք միջազգային իրավունքի համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ նրա հանցակից անձանց պատժի ենթարկել»։
16:30 - 04 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ այցից մեկ օր առաջ Ադրբեջանը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ է հատկացրել ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին

ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ այցից մեկ օր առաջ Ադրբեջանը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ է հատկացրել ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին

Իլհամ Ալիևի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Ադրբեջանը երկրի նախագահի՝ 2023 թվականի պետական   բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ է հատկացրել ՄԱԿ-ի ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին (UN-Habitat): Հրամանագիրը փաստորեն ստորագրվել է ՄԱԿ-ի առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ այցելության նախորդ օրը։ Ըստ հրամանագրի՝ հատկացումը տրամադրվում է աշխարհում կայուն քաղաքների զարգացման ուղղությամբ շահավետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև այս համատեքստում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն աջակցելու համար։ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրում նաև նշվում է․ «Համաշխարհային ուրբանիզացիայի աճի պայմաններում քաղաքների կայուն, ներառական և անվտանգ զարգացման ապահովումը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների հիմնական նպատակը։ Նախորդ տարիներին Ադրբեջանը սերտորեն համագործակցել է UN-Habitat-ի՝ այս ոլորտում ՄԱԿ-ի առաջատար կառույցի հետ և կարևոր աջակցություն է ցուցաբերել նշված նպատակի իրագործմանը՝ սերտորեն համագործակցելով Զարգացման ծրագրի հետ, որը ՄԱԿ-ի առաջատար կառույցն է։ Պատահական չէ, որ ազատագրված տարածքներում ժամանակակից քաղաքաշինական և վերականգնողական աշխատանքներն իրականացվում են ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» նախաձեռնության սկզբունքների հիման վրա։ Երկրների ակտիվ համագործակցությունը քաղաքների կայուն զարգացման համար, որոնք ապագա զարգացման և բարգավաճման հիմնական ուժն են, կարող է կարևոր ներդրում լինել համաշխարհային խաղաղության, անվտանգության և զարգացման գործում»։ Նշենք, որ ՄԱԿ-ի առաքելությայն այցը Ղարաբաղ ղեկավարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան։
15:37 - 03 հոկտեմբերի, 2023
ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ-ում արեց լավագույնը լեգիտիմացնելու էթնիկ զտումը, ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումները․ Մարուքյան

ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ-ում արեց լավագույնը լեգիտիմացնելու էթնիկ զտումը, ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումները․ Մարուքյան

Այսպես կոչված ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում արեց լավագույնը լեգիտիմացնելու էթնիկ զտումը, կամայական ձերբակալությունները․ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումները ու այլ հանցագործությունները, որ գործել է Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։  «Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- գրել է նա։  Հիւշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղում էր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հոկտեմբերի 2-ին արդեն հայտարարեց, որ ՄԱԿ-ի թիմն ավարտել է այցը Ղարաբաղ, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ տարածաշրջանում իրավիճակը դիտարկելու համար: Նա նշել էր, որ ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնում է 50–ից մինչև 1000 էթնիկ հայ։  Ներկայացուցիչը հայտարարել էր՝ տարածաշրջան այցելության մեկ օրվա ընթացքում, որ եղել են Ստեփանակերտում, ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չնայած բոլոր խանութները փակվել են: Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ և ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։   
10:11 - 03 հոկտեմբերի, 2023
ԼՂ–ում բռնություն կիրառելու որևէ հաղորդագրություն չեն լսել. Դյուժարիկը՝ ՄԱԿ–ի թիմի մասին |armeniasputnik.am|

ԼՂ–ում բռնություն կիրառելու որևէ հաղորդագրություն չեն լսել. Դյուժարիկը՝ ՄԱԿ–ի թիմի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը կարող է լինել հիսունից մինչև հազար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնում է 50-ից մինչև 1000 էթնիկ հայ»,- ասել է նա: Դյուժարիկը հավելել է, որ տարածաշրջան այցելության մեկ օրվա ընթացքում, որի ընթացքում համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտում, ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չնայած բոլոր խանութները փակվել են: «Վերջին հրադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն նրանք չեն լսել։ Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ և ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում»,- ավելացրել է նա: Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի թիմն ավարտել է այցը Ղարաբաղ, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ տարածաշրջանում իրավիճակը դիտարկելու համար: Նշենք, որ ՄԱԿ-ի առաքելության այցը Ղարաբաղ ղեկավարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան։ Խմբի կազմում ընդգրկված էին նաև ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի համակարգող բաժնի տնօրեն Ռամեշ Ռաջասինգհեմը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի փախստականների գործակալության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ։ Մեկնել էր նաև տեխնիկական թիմ, որում ընդգրկված էին ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակից, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակից և ՄԱԿ-ի ապահովության և անվտանգության վարչությունից։ Ըստ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության հաղորդագրության՝ առաքելությունը ցնցվել է, թե ինչ հանկարծակի կերպով են տեղի բնակիչները թողել իրենց տները, և թե ինչ տառապանքներ է դա առաջացրել։ Նշվում է, որ առաքելությունը ո՛չ տեղի բնակչության հետ զրույցից, ո՛չ երկխոսություն վարողներից որևէ հաղորդում չի ստացել վերջին հրադադարից հետո քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ։ «Գյուղական շրջաններին սահմանափակ հասանելիության պայմաններում հասանելի տեղեկատվություն չկար անասնաբուծության և հողագործության վերաբերյալ, այդ թվում նաև այն մասին, թե արդյոք գյուղացիները հասանելիություն ունեն գալիք սեզոնին ցորեն ցանելուն կամ արդյոք պատրաստ են դրան։ Առաքելությունը գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում կամ ճանապարհին սատկած կենդանիներ չի արձանագրել։ Թիմի ունեցած զրույցներից բարդ է որոշել՝ այս փուլում տեղի բնակչությունը մտադրվա՞ծ է վերադառնալ, թե ոչ։ Պարզ է այն, որ անհրաժեշտ է վստահություն և երաշխավորություն ստեղծել, և սա պահանջում է ժամանակ ու ջանք բոլոր կողմերից»,- ասվում է Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչության հայտարարությունում։ Առաքելությունն այցելել է նաև Լաչինի միջանցք․ «Առաքելությունը չի հանդիպել Հայաստան գնացող քաղաքացիական մեքենաների, բայց Խանքենդիում (Ստեփանակերտում՝ խմբ․) տեսել է տասնյակ ուղևորներով լցված ու Հայաստան մեկնել պատրաստվող մի ավտոբուս»։ Նշվում է, թե 2020-ին «գրավված» Աղդամի միջով անցնելիս առաքելությունը արձանագրել է ավերածություններ և ականազերծման աշխատանքների կարիք, ինչպես նաև կառավարության կողմից ձեռնարկվող վերակառուցման աշխատանքները։ «Առաքելությունը շնորհակալություն է հայտնում երկխոսություն վարողներին և տեղի բնակչությանը, որոնք բաժնեկցել են իրենց տեսակետներով»,- նշված է հաղորդագրության մեջ։  Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը ծրագրում է շարունակել պարբերական այցերը տարածաշրջան։
22:37 - 02 հոկտեմբերի, 2023