ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ-ում արեց լավագույնը լեգիտիմացնելու էթնիկ զտումը, ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումները․ Մարուքյան
10:11 - 03 հոկտեմբերի, 2023

ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ-ում արեց լավագույնը լեգիտիմացնելու էթնիկ զտումը, ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումները․ Մարուքյան

Այսպես կոչված ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում արեց լավագույնը լեգիտիմացնելու էթնիկ զտումը, կամայական ձերբակալությունները․ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումները ու այլ հանցագործությունները, որ գործել է Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ 

«Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- գրել է նա։ 

Հիւշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղում էր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հոկտեմբերի 2-ին արդեն հայտարարեց, որ ՄԱԿ-ի թիմն ավարտել է այցը Ղարաբաղ, սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ տարածաշրջանում իրավիճակը դիտարկելու համար: Նա նշել էր, որ ՄԱԿ-ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնում է 50–ից մինչև 1000 էթնիկ հայ։ 

Ներկայացուցիչը հայտարարել էր՝ տարածաշրջան այցելության մեկ օրվա ընթացքում, որ եղել են Ստեփանակերտում, ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել, չնայած բոլոր խանութները փակվել են: Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ և ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել