hetq.am: Գազայի հատվածում մոտ 20 000 մարդիկ ստիպված լքել են իրենց տները և թաքնվում են ապաստարաններում։ Այդ մասին նշվում է ՄԱԿ-ի հումանիտար խնդիրների համակարգման վարչության հաշվետվության մեջ։ Պատճառը Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծումն է, որն իրականացվում է Իսրայելի տարածքի վրա «Համաս» արմատական շարժման հարձակման հետևանքով։
Մարդիկ թաքնվում են 44 դպրոցներում, այդ թվում` 28 հատուկ թաքստոցներում, որոնք գտնվում են Գազայի հատվածի ողջ տարածքում։
comment.count (0)