Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ներքաշվի Աֆղանստանի հակամարտության մեջ |armenpress.am|

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն չի ներքաշվի Աֆղանստանի հակամարտության մեջ |armenpress.am|

armenpress.am: Ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, բայց չենք խառնվի ու առավել ևս չենք ներառվի «բոլորը բոլորի դիմաց» զինված հակամարտության մեջ: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցությամբ համագումարի ժամանակ: «Դուք գիտեք ինչպիսի դժվար, մտահոգիչ իրավիճակ է այսօր ստեղծվել Աֆղանստանում: Մենք ուշադրությամբ հետևում ենք այդ իրավիճակին, ակտիվորեն գործակցում ենք ՀԱՊԿ մեր դաշնակիցների հետ: Իհարկե, մենք չենք պատրաստվում խառնվել Աֆղանստանի ներքին գործերին, առավել ևս մեր զինված ուժերը ներքաշել «բոլորը բոլորի դիմաց» հակամարտության մեջ: Այնտեղ, իմ կարծիքով, դա էլ տեղի է ունենում, որն այդ երկրում արդեն ձգվում է մի քանի տասնամյակ»,- նկատել է Պուտինը:    
21:27 - 24 օգոստոսի, 2021
Պուտինը եւ Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը. Պեսկով |armenpress.am|

Պուտինը եւ Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը արծարծել են Աֆղանստանում կոլապսից առաջ ամերիկյան զորքերի դուրսբերումը, հանրության մակարդակով նրբերանգները հեռարձակելն անընդունելի Է, լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նրան խնդրել են մեկնաբանել առանձին ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Պուտինը Բայդենի հետ Ժնեւում կայացած հանդիպմանը հանդես Է եկել Միջին Ասիայում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ներկայության դեմ:Պեսկովը նշել Է, որ անպայման չԷ, որ յուրաքանչյուր տեղեկատվություն, լինի դա ճշմարիտ կամ «սուտ լուր», պետք Է մեկնաբանվի Կրեմլի կամ ԱԳ նախարարության կողմից, «առավել եւս, երբ խոսքը գնում Է պետությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, ղեկավարների բանակցությունների բովանդակությանը»:«Կարելի Է ասել մեկ բան, որ իսկապես դեռ այն ժամանակ, երբ չԷր պատահել ահա այս աֆղանական կոլապսը, իսկապես, Աֆղանստանի թեման եւ այդ պահին Աֆղանստանից ամերիկացիների դուրսբերման՝ առաջիկա ավարտվելը քննարկվել Է, արծարծվել են բանակցություններում, բայց նրբերանգները մենք, որպես կանոն, դե իհարկե, չենք հեռարձակի հանրային մակարդակով, այդպես ընդունված չԷ»,-պարզաբանել Է Պեսկովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:07 - 24 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ը դաշնակիցների հետ 10 օրում 58,7 հազար մարդ է տարահանել Քաբուլից |armenpress.am|

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ 10 օրում 58,7 հազար մարդ է տարահանել Քաբուլից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ կարողացել է օգոստոսի 14-ից Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով դուրս տանել արդեն մոտավորապես 58,7 հազար մարդ: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ էնդրյու Բեյթսը:«Գրեթե 21,6 հազար մարդ է տարահանվել Քաբուլից օգոստոսի 23-ի՝ ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 03:00-ից մինչեւ օգոստոսի 24-ի 03:00-ը (Երեւանի ժամանակով օգոստոսի 23-ի 11:00-ից մինչեւ օգոստոսի 24-ի 11:00-ն) ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 14-ից մենք դուրս ենք տարել շուրջ 58,7 հազար մարդ, հուլիսի վերջից՝ 63,9 հազար մարդ»,- նշել է նա Twitter-ի՝ իր էջում:Ապրիլին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո «Թալիբանը» հարձակում է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, վայր դնելով լիազորությունները, լքել է երկիրը: Արեւմտյան պետությունները տարահանում են իրենց քաղաքացիներին, այդ թվում դիվանագետներին, ինչպես նաեւ երկրից հեռանալ ձգտող աֆղաններին Քաբուլի օդանավակայանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:04 - 24 օգոստոսի, 2021
«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։ «Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։ Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ աբաթվա ընթացքում, երկրից հեռանան։ «Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հայկո Մաասը։ Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է․ «ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիր, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել: Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։
10:17 - 24 օգոստոսի, 2021
Գուտերեշը կմասնակցի Աֆղանստանի հարցով G7 գագաթնաժողովին |armenpress.am|

Գուտերեշը կմասնակցի Աֆղանստանի հարցով G7 գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Աֆղանստանի հարցով G7-ի գագաթնաժողովում միջազգային հանրությանը միասնության կոչ կանի հանուն այդ երկրի ժողովրդի շահերի: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը հրավիրվել է մասնակցելու Աֆղանստանի հարցով G7 վիրտուալ գագաթնաժողովին: Նա միջազգային հանրությանը միասնության կոչ կանի՝ աֆղան ժողովրդի շահերը լավագույնս ապահովելու համար»,- ասել է նա։ Բացի այդ, ՄԱԿ-ը մտահոգված է Աֆղանստանում նոր մարտերի մասին հայտարարություններով, այդ թվում Փանջշերի կիրճի շրջանում: «Վերջին բանը, որ հիմա պետք է Աֆղանստանի ժողովրդին, զինված հակամարտության շարունակությունն է։ Մենք շատ մտահոգված ենք հումանիտար իրադրության վրա շարունակվող մարտերի ազդեցությամբ՝ Աֆղանստանի որ վայրում էլ դրանք տեղի ունենան»,- ասել է Դյուժարիկը:
22:06 - 23 օգոստոսի, 2021
Պենտագոնում հայտնել են, որ Աֆղանստանից տարհանման գործընթացում ներգրավված է 18 ինքնաթիռ |armenpress.am|

Պենտագոնում հայտնել են, որ Աֆղանստանից տարհանման գործընթացում ներգրավված է 18 ինքնաթիռ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ իշխանություններն Աֆղանստանից տարհանման համար այս պահին ներգրավել են 18 ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Պենտագոնում հերթական ճեպազրույցի ժամանակ գեներալ Հենկ Թեյլորը, ով, մասնավորապես, պատասխանատու է Աֆղանստանի մայրաքաղաքից մարդկանց տարհանման ժամանակ ԱՄՆ-ի լոգիստիկայի հարցերի համար: Թեյլորը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը որոշում էր կայացրել քաղաքացիական ավիացիան գործի դնել Աֆղանստանից մարդկանց դուրս բերելու համար: «Այս պահին ներառված է 6 առևտրային ընկերության 18 ինքնաթիռ: Քաբուլի օդանավակայանից տարհանման հարցում, ինչպես նախկինում, տրվում է ռազմական ինքնաթիռներին»,- ասել է ամերիկացի գեներալը: Պենտագոնի ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ հուլիսի վերջից սկսած ԱՄՆ-ը Աֆղանստանից տարհանել է շուրջ 42 հազար մարդ: Վերջին օրվա ընթացքում Քաբուլից դուրս է բերվել մոտ 16 հազար մարդ:
21:24 - 23 օգոստոսի, 2021
Թալիբները Փանջշերում շրջափակման մեջ են վերցրել դիմադրության ուժերին |hetq.am|

Թալիբները Փանջշերում շրջափակման մեջ են վերցրել դիմադրության ուժերին |hetq.am|

hetq.am: «Թալիբան» արմատական շարժումը շրջափակման մեջ է վերցրել դիմադրության ուժերին, որոնք գտնվում են Աֆղանստանի Փանջշեր պրովինցիայում։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։  «Թալիբների ուժերը Փանջշերից ոչ շատ հեռու՝ Բադահշան, Թահար և Անդարաբ շրջանների կողմից զբաղեցրել են դիրքերը։ Թշնամին (խմբ. դիմադրության ուժերը) գտնվում են շրջափակման մեջ։ Մենք ձգտում ենք խաղաղ կարգավորման, փորձում ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով»,- գրել է նա։  Մուջահիդը նաև նշել է, որ Փանջշերի սահմանների մոտ գտնվող Սալանգ թունելը և դրանով անցնող մայրուղին ազատ են։ Նրա խոսքերով՝ թալիբներն «ամբողջությամբ մաքրել են Բաղլան պրովինցիայի այն շրջանները, որոնք ավելի վաղ կարողացել էին զբաղեցնել դիմադրության ուժերը»։  Զուգահեռաբար, Փանջշերում գտնվող դիմադրության ուժերը սոցիալական ցանցերի իրենց էջերով շարունակում են հայտարարել դիմադրության ուժերի շրջանում մարտական բարձր ոգու և արմատականների դեմ պայքարի պատրաստակամության մասին։ Առկա տվյալների համաձայն՝ նրանք ունեն մի քանի հազար մարտիկներ, այդ թվում՝ կառավարական կանոնավոր ուժերի ներկայացուցիչներ և ծանր սպառազինություն։ 
12:19 - 23 օգոստոսի, 2021
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Աֆղանստանում թալիբների իշխանությունը ճանաչելու հավանականությունը |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Աֆղանստանում թալիբների իշխանությունը ճանաչելու հավանականությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանը չի շտապելու «Թալիբան» շարժմանն ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկից բացառելու և Աֆղանստանի նոր իշխանություններին ճանաչելու հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:«Մտադիր չենք շտապել թալիբների շարժումն ահաբեկչական կազմակերպությունների ռուսական ցանկից բացառելու, ինչպես նաև նոր աֆղանական իշխանություններին ճանաչելու հարցում: Կողմնորոշվելու ենք՝ ելնելով Աֆղանստանի նոր իշխանությունների գործնական քայլերիվ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներից»,- ասել է դիվանագետը:Բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ ներկա պահին թալիբների շարժումը հայտարարել է «մարտական գործողությունների ավարտի, կառավարական պաշտոնյաների և Աֆղանստանի քաղաքացիների համաներման մասին, որոնք աշխատել են ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի զորակազմերի հետ, և անցել է հասարակական կարգի սահմանմանը:«Կարևոր ենք համարում նաև թալիբների շարժման վստահեցումն առ այն, որ այ թույլ չի տալ Աֆղանստանի տարածքի օգտագործումը երրորդ երկրների դեմ»,- ընդգծել է փոխնախարարը:
10:24 - 23 օգոստոսի, 2021
Ֆրանսիան չի ընդունում «Թալիբան»-ի իշխանությունը․ ԱԳ նախարար |factor.am|

Ֆրանսիան չի ընդունում «Թալիբան»-ի իշխանությունը․ ԱԳ նախարար |factor.am|

factor.am: Ֆրանսիան չի պատրաստվում ընդունել «Թալիբան»-ի իշխանությունն Աֆղանստանում։ Այս մասին կիրակի՝ օգոստոսի 22-ին, Journal du Dimanche թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ժան իվ լե Դրիանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Պատրաստվո՞ւմ ենք մենք ընդունել թալիբների իշխանությունը, որ գրավեցին երկիրը ուժով։ Այդ հարցին ես հստակ պատասխանում եմ՝ ոչ»,-ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ թալիբները գիտեն Փարիզի պահանջները, դրանք են՝ նախևառաջ, հնարավորություն տալ այն մարդկանց, ում կյանքը վտանգված է, լքել երկիրը և խզել բոլոր կապերն ահաբեկիչների հետ։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հետևելով՝ թույլ չտալ Աֆղանստանը վերածել ահաբեկչական հարթակի, պատրաստ լինել բնակչության հնարավոր դուրսբերմանն ու ապահովել տարածաշրջանային անվտանգությունը։
16:23 - 22 օգոստոսի, 2021