ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Համատեղ ծրագրերի դրական դինամիկան՝ նոր նախագծերի սկիզբ. Երևանի քաղաքապետն ընդունել է ԵՄ դեսպանին

Համատեղ ծրագրերի դրական դինամիկան՝ նոր նախագծերի սկիզբ. Երևանի քաղաքապետն ընդունել է ԵՄ դեսպանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ «ԵՄ կառույցների հետ Երևանն այսօր համագործակցության մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են համայնքային մանկապարտեզներ, տեղադրվում էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ՝ ապահովելով սեյսմակայուն և հարմարավետ պայմաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երևանի ավտոբուսների ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 նոր ավտոբուսով: Դրանց ձեռքբերման ֆինանսավորման համար հատկացվել է 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն եվրո՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ: Նշվում է, որ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում էլ «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակում մինչև փետրվարի վերջ երևանյան ավելի քան 90 շենքում տեղադրված կլինեն ֆոտովոլտային վահանակներ և լուսավորության համակարգեր: Կարևորելով Եվրոպական միության հետ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ արդեն իսկ կյանքի կոչվող նախագծերը լավ հիմք են նոր նախաձեռնությունների համար: «Տիկին դեսպան, մենք կարևորում ենք մանկապարտեզների հիմնանարոգման ծրագրի շարունակության ապահովումը: Նախապատրաստական աշխատանքները կատարված են և, կարծում եմ, այս տարի կկարողանանք հավելյալ նոր նախակրթարանների մրցույթ հայտարարել: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում դիտարկում ենք նաև էլեկտրական ավտոբուսների ձեռքբերում: Կցանկանամ նաև ընդգծել, որ միջազգային գործընկերների հետ վարկային ու դրամաշնորհային ծրագրերի իրականացման հարցում համայնքն այսօր ունի նաև ՀՀ կառավարության լիարժեք աջակցությունը»,- նշել է քաղաքապետը: Շնորհավորելով Հրաչյա Սարգսյանին Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը մեծ սիրով իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցությունն ընդլայնելու հարցում: «Պարոն քաղաքապետ, հույս ունեմ, որ համատեղ ծրագրերն ավելի արագ կընթանան և մենք արդեն արդյունքներ կտեսնենք: Ես վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում, քանզի ՀՀ կառավարության, վարչապետի ու քաղաքային իշխանության ջանքերն ուղղված են ի շահ համընդհանուր բարեկեցության»,- ընդգծել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը: Երևանի քաղաքապետն առաջարկել է համատեղ ծրագրի շրջանակում քաղաքապետարանի երկու վարչական շենքերի և Շենգավիթ մարզադպրոցի տանիքներին ևս տեղադրել արևային կայաններ: Հանդիպումից հետո Հրաչյա Սարգսյանն Անդրեա Վիկտորինին ուղեկցել է քաղաքապետարանի աշտարակ՝ տեղում դիտարկելու ծրագրի հնարավորությունները:
22:01 - 18 փետրվարի, 2022
Եվրախորհրդարանի զեկույցում նշվել է, որ Թուրքիան սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը

 |factor.am|

Եվրախորհրդարանի զեկույցում նշվել է, որ Թուրքիան սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը |factor.am|

factor.am: Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական Միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։  Անդրադարձ է եղել նաև Թուրքիային, գրում է Ermenihaber-ը։Եվրոպական խորհրդարանի՝ Ֆրանսիայից ընտրված պատգամավոր Նատալի Լուազոյի ներկայացրած զեկույցում շեշտվել է, որ Թուրքիան հաճախ ապակայունացնող դեր է խաղում ԵՄ-ի և իր հարևանների համար մտահոգիչ բազմաթիվ ոլորտներում և սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը։ Խիստ մտահոգիչ են որակվել և դատապարտվել են ԵՄ անդամ պետությունների դեմ, ինչպես նաև Արևելյան Միջերկրականում ապօրինի գործողություններով և ռազմական բախման սպառնալիքներով Հունաստանի և Կիպրոսի իրավասության տակ գտնվող ծովային տարածքներում Թուրքիայի հայտարարած նոր անօրինական գործողությունները։ ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մասին մյուս զեկույցում, որը ներկայացրել է գերմանացի խորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը, շեշտվել է, որ առկա պայմաններում «անիրատեսական» է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը։ ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով լիագումար նիստում, ասել է, որ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հետ առկա լարվածության լիցքաթափում են տեսնում։ Նշել է, սակայն, որ Անկարայի գործողությունները Կիպրոսի Մարաշի շրջանում շարունակում են մնալ «մտահոգության աղբյուր»։ Զեկույցները քվերակության են ներկայացվել փետրվարի 16-ին։ Քվեարկության արդյունքները կհայտարարվեն փետրվարի 17-ին։
19:30 - 16 փետրվարի, 2022
Սյունիքում գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին |hetq.am|

Սյունիքում գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին |hetq.am|

hetq.am: Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ ռազմագերիների, որոնց օդանավակայանում դիմավորում էին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Հայրենադարձված գերիների մի մասը գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների, իսկ մյուսները՝ Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։ Մի քանի լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էին, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։  Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ «2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ի կողմից գերեվարված բոլոր զինծառայողների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը»,- նշվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պատասխանի մեջ։  Ստացվում է, որ նոյեմբերի 16-ին գերեվարված դեռևս առնվազն մեկ զինծառայող գտնվում է Ադրբեջանում գերության մեջ։  Ազգային անվտանգության ծառայությունից նաև նշում են, որ ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
14:26 - 16 փետրվարի, 2022
Լավրովը ակնկալում է եվրոպացի գործընկերներից ստանալ առարկայական պատասխաններ անվտանգության անբաժանելիության սկզբունքների վերաբերյալ իր ուղերձին

Լավրովը ակնկալում է եվրոպացի գործընկերներից ստանալ առարկայական պատասխաններ անվտանգության անբաժանելիության սկզբունքների վերաբերյալ իր ուղերձին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եվրոպական երկրներից ակնկալում է ստանալ առարկայական պատասխաններ անվտանգության անբաժանելիության սկզբունքների վերաբերյալ իր ուղերձին։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։ «ԵԱՀԿ փաստաթղթերը ստորագրած մեր գործընկերների մոտեցումները ճշտելու համար, ես ուղերձ էի հղել Եվրոպայի համապատասխան երկրների արտգործնախարարներին՝ խնդրելով հստակեցնել, թե իրենք ինչպես են հասկանում այդ պարտավորությունների ամբողջությունը, որը իրենք ներկայացնում են որպես անվտանգության անբաժանելիության սկզբունքներ»,- ասել է Լավրովը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ բանակցություններից հետո։ ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ ինքն ակնկալում է, որ նման պատասխաններ կգտնվեն։ 
19:53 - 15 փետրվարի, 2022
Եվրոպական միությունը շարունակելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը

Եվրոպական միությունը շարունակելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։  Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը և անձամբ դեսպան Կլաարին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող ակտիվ ջանքերի համար, ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը: «Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձևաչափերով բանակցությունների ակտիվացմանը: Նշվել է, որ Եվրոպական միության կողմից շարունակվելու է հումանիտար ոլորտում աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և անհայտ կորածների վերադարձի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:    Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:  
19:11 - 14 փետրվարի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում և հավելել, որ ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:     Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:  Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
14:07 - 14 փետրվարի, 2022
Օրբանն առաջին անգամ ակնարկել է Եվրամիությունից Հունգարիայի դուրս գալու հնարավորության մասին |hetq.am|

Օրբանն առաջին անգամ ակնարկել է Եվրամիությունից Հունգարիայի դուրս գալու հնարավորության մասին |hetq.am|

hetq.am:  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջին անգամ ակնարկել է Բուդապեշտի՝ Եվրամիության կազմից դուրս գալու հնարավորության մասին։ Համապատասխան հայտարարությունը աջ պոպուլիստական «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության առաջնորդն արել է շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ Օրբանը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով՝ այդպիսով սկսելով կառավարության ղեկավարի պաշտոնին վերընտրվելու իր քարոզարշավը։  Քաղաքական գործչի պնդմամբ Եվրամիությունը վարում է «սուրբ պատերազմ, ջիհադ»՝ օրենքի գերակայության կարգախոսի տակ։ Նա Բրյուսելից պահանջել է «համբերություն» ցուցաբերել Հունգարիայի նկատմամբ։ Հակառակ պարագայում, ըստ Վիկտոր Օրբանի, միևնույն ճանապարհով կողմերը չեն կարողանա գնալ։  Իր մեկնաբանությունն Օրբանն արել է մի քանի օր առաջ այն բանից, երբ ԵՄ դատարանը պետք է որոշում կայացնի Եվրամիության իրավունքի գերակայության նոր մեխանիզմի վերաբերյալ՝ ի պատասխան Հունգարիայի և Լեհաստանի հայցերի։ Նախատեսվում է, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 3-ին։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում Լուսանկարը՝ John Thys/Pool/AP
21:40 - 13 փետրվարի, 2022
Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ
 |azatutyun.am|

Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելի հետ: Կանադայի վարչապետի հետ Զելենսկին քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ անվտանգության իրավիճակը և Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, հայտնում է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը։Շառլ Միշելի հետ նրանք անդրադարձել են Բեռլինում «նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների վերջին բանակցություններին և պատժամիջոցների կիրառմանը։«Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է: Աջակցության կարևոր ազդանշանը ԵՄ-ից այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին ինստագրամյան իր էջում։
14:55 - 13 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը մշտապես աջակցելու և արդյունավետ համագործակցության, բարձր վստահության համար: Պաշտպանը ընդգծել է պաշտոնավարման ողջ ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ գերազանց համագործակցությունն ու կարևորել է համատեղ ծրագրերը: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո դեսպան Անդրեա Վիկտորինը մշտապես կապի մեջ է եղել իր հետ, այդ թվում՝ սեփական նախաձեռնությամբ քննարկումներով, աջակցել է, որպեսզի Պաշտպանի զեկույցները պատշաճ ներկայացվեն ԵՄ կառույցներին: Կարևոր է եղել դեսպանի մասնակցությունը սահմանային բնակիչների իրավունքների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած քննարկումներին և Պաշտպանի հետ համատեղ խորհրդակցությունները, այդ թվում՝ կապված գերիների իրավունքների ու նրանց վերադարձի, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հետ: Արման Թաթոյանը կարևորել է նաև այն, որ ԵՄ տարբեր ծրագրերում մեծ նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները՝ որպես վերստուգիչ աղբյուր (կանանց իրավունքների պաշտպանություն, խոշտանգումների կանխարգելում, դատական համակարգի խնդիրներ և այլն): Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներկայում մարդու իրավունքների տարբեր խնդիրներ՝ ազատությունից զրկման վայրում, դատական համակարգում քաղաքացիների իրավունքներին, խոսքի ազատությանն ու լրագրողների իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների իրավունքներին վերաբերող հարցերը, այդ թվում՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման աշխատանքների հետ: Դեսպան Անդրեա Վիկտորինը գերազանց է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցությունը, ինչպես նաև կարևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
11:22 - 12 փետրվարի, 2022
Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Արևմուտքի հավաքական պատասխանը Լավրովի նամակին
 |1lurer.am|

Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Արևմուտքի հավաքական պատասխանը Լավրովի նամակին |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պատասխանը դիվանագիտական ​​անբարեխղճության դրսևորում է: ՌԴ ԱԳՆ-ն նամակ է սպասում ԵԱՀԿ յուրաքանչյուր հասցեատերից և չի կարող ընդունել «կոլեկտիվ» պատասխանը», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան գերատեսչության պաշտոնական կայքում։ «Արտգործնախարար Լավրովի ուղերձը հասցեագրված էր ոչ թե Եվրամիությանը, այլ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի 37 երկրի արտաքին գործերի նախարարներին, և «հատուկ ընդգծվել էր, որ մենք ակնկալում ենք մանրամասն պատասխան ազգային մակարդակով: Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է ընդունել «կոլեկտիվ պատասխանը»՝ այն համարելով հրաժարում նախկինում ստանձնած պարտավորությունները ճանաչելուց»,- պարզաբանել է Զախարովան։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ի պատասխան Լավրովին, ընդգծել էր, որ ԵՄ-ն ունի «ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն», որը ներառում է «անհրաժեշտության դեպքում նամակների համակարգված պատասխաններ»։ Բորելը նաև հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ «շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ՝ ընդհանուր անվտանգությունն ամրապնդելու նպատակով: Միաժամանակ նա կոչ է արել Մոսկվային զորքերն անհապաղ դուրս բերել Բելառուսից և հեռացնել Ուկրաինայի հետ սահմանից՝ գրում է DW-ն:
21:06 - 11 փետրվարի, 2022
Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում
 |1lurer.am|

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ՝ հայտնում են պետքարտուղարության մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Մեծ յոթնյակի անդամների և այլ գործընկերների հետ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական զինուժի աճի դեմ ուղղված համատեղ ջանքերը: Նախարարներն ընդգծել են աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: ԱՄՆ և Ֆրանսիայի գլխավոր դիվանագետներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի լուծման գործում Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու՝ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի մասին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Բլինքենն ու Լը Դրիանը անդրադարձել են Աֆրիկայում ընթացող իրադարձություններին, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ ՆԱՏՕ-ի փոխգործակցության կարևորությունը:
20:05 - 10 փետրվարի, 2022
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելուն

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելուն

Կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի շարքում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և դրա անդամ պետությունների  միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Ըստ կառավարության հիմնավորման՝ համաձայնագրի նպատակներն են ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երևեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական և շրջակա միջավայրի ոլորտներում․ «Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա։ Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում»։ Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և ընդհանուր առմամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ։
11:05 - 10 փետրվարի, 2022
ԵՄ-ը վերահաստատում է աջակցությունը բելառուս ժողովրդի ազատության ձգտումներին |azatutyun.am|

ԵՄ-ը վերահաստատում է աջակցությունը բելառուս ժողովրդի ազատության ձգտումներին |azatutyun.am|

azatutyun.am: «Փետրվարի 9-ին լրանում է Բելառուսի 2020 թվականի կեղծված ընտրությունների 18 ամիսը։ 1,5 տարի անց Լուկաշենկոյի ռեժիմը շարունակում է մարդու իրավունքների լայնածավալ խախտումները ու դաժան բռնաճնշումները բելառուսական հասարակության բոլոր խավերի դեմ», - ասված է ԵՄ մամուլի խոսնակի փետրվարի 9-ին տարածած հայտարարությունում։ Նշված է, որ այսօրվա դրությամբ Բելառուսում 1040 մարդ, որպես քաղբանտարկյալ, գտնվում է բանտերում, այդ թվում՝ լրատվամիջոցների 33 աշխատակից։ «Քաղաքական շարժառիթներով ազատազրկումների մասին հաղորդվում է ամեն օր։ Շատ ձերբակալվածներ ենթարկվել են բռնությունների և դաժան վերաբերմունքի, երկարաժամկետ ազատազրկումների են դատապարտվել դռնփակ անցկացվող դատավարություններով», - ընդգծել է Եվրամիությունը՝ կոչ անելով անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել նրանց։ Բրյուսելը նշում է, որ միջազգային գործընկերների հետ մասին աշխատում են տուժածների համար արդարություն ապահովել, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Եվրամիությունը անդրադարձել է նաև բելառուսական մամուլի ու խոսքի ազատության վիճակին, նշելով որ հետապնդումների պատճառով հարյուրավոր լրագրողներ ստիպված լքել են երկիրը։ «Բելառուսի իշխանությունները օրենքից դուրս են հայտարարել անկախ լրագրությունը, իսկ անկախ լրատվության որևէ աղբյուր փնտրող քաղաքացիները ենթարկվում են ոտնձգությունների։ Չնայած ուժեղ ճնշումներին, բելառուս անկախ լրագրողները ճշմարտության, ժողովրդավարության և հիմնարար իրավունքների պայքարում մնում են առաջնագծում։ Նրանք շարունակում են կարևոր լուսաբանում ապահովել Բելառուսի ներսի ու դրսի լսարանին։ Եվրոպական Միությունն ու անդամ երկրները կշարունակեն աջակցել բելառուսական անկախ լրագրությանը»,- հայտարարել է Բրյուսելը։ Եվրամիությունը աջակցություն է հայտնել անվտանգության, ինքնիշխանության, ժողովրդավարության և բարգավաճ ապագայի համար բելառուս ժողովրդի ձգտումներին։
17:13 - 09 փետրվարի, 2022
Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու 95,5 մլրդ եվրո ֆինանսավորմամբ ԵՄ համագործակցության ծրագրից |1lurer.am|

Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու 95,5 մլրդ եվրո ֆինանսավորմամբ ԵՄ համագործակցության ծրագրից |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն ընդունեց ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը 2014-2020 թվականներին  իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է:  «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ: Համաձայնագրով Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից:
17:06 - 09 փետրվարի, 2022