Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը չի բացառում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների արտաքսումը |azatutyun.am|

Իրանը չի բացառում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների արտաքսումը |azatutyun.am|

azatutyun.am: «Եթե Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չվերացվեն մինչև փետրվարի 21-ը, Թեհրանը կարող է արտաքսել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին։ Իրանցի օրենսդրի խոսքով` պաշտոնական Թեհրանը նման քայլի կարող է դիմել՝ հիմք ընդունելով տարեվերջին ընդունված օրենքը, որի համաձայն եթե ֆինանսական, բանկային և նավթարդյունաբերության ոլորտներում ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները չվերացվեն մինչև փետրվարի 21-ը, ապա Թեհրանն իրեն իրավունք կվերապահի արգելել Իսլամական Հանրապետության տարածքում գործող միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող տեսչական այցերը։
17:09 - 09 հունվարի, 2021
Իրանն արգելել է ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից պատվաստանյութերի ներկրումը |tert.am|

Իրանն արգելել է ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից պատվաստանյութերի ներկրումը |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ուրբաթ օրը շեշտել է, որ ինքը չի վստահում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում արտադրված դեղամիջոցներին և այդ երկրներից պատվաստանյութեր ներկրելու արգելք է սահմանվել, հայտնում է իրանական Mehr News Agency լրատվականը:«Արգելվում է ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի ներմուծումը», - ասել է Խամենեին` հավելելով, որ չի վստահում ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում մշակված դեղերի որակին: Նա նշել է, որ արևմտյան տերությունները որոշ դեպքերում ցանկանում են պատվաստանյութն ստուգել այլ ժողովուրդների վրա` շեշտելով, որ հանրապետությունը պատրաստ է պատվաստանյութ գնել այն երկրներից, որոնց Թեհրանը վստահում է՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսքը:Դեկտեմբերի 29-ին Tasnim լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանում սկսվել է տեղական արտադրության պատվաստանյութի փորձարկման առաջին փուլը: Գործակալության տվյալներով՝ փորձարկումները տեղի են ունենում Թեհրանում, որի առաջին փուլի ընթացքում ներարկվելու են 56 կամավորներ: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է շուրջ 60 հազար դիմում:
15:56 - 08 հունվարի, 2021
Հինգ պետություններ պատրաստվում են պատասխանատվության ենթարկել Թեհրանին՝ ուկրաինական Boeing-ի վթարի համար |azatutyun.am|

Հինգ պետություններ պատրաստվում են պատասխանատվության ենթարկել Թեհրանին՝ ուկրաինական Boeing-ի վթարի համար |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի հինգ պետություններ կոչ են անում պատասխանատվության ենթարկել Իրանի իշխանություններին՝ ուկրաինական Boeing-ի՝ 2020 թվականի հունվարին տեղի ունեցած վթարի համար։ Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի կողմից հրապարակված համատեղ հայտարարության տեքստը այսօր տեղադրվել է ուկրաինական արտգործնախարարության կայքում։ «Մեր երկրները պատասխանատվության կենթարկեն Իրանին՝ արդարության հասնելու և զոհերի ընտանիքների ու տուժած պետությունների համար փոխհատուցում ապահովելու նպատակով», - նշված է հայտարարության մեջ։ Հինգ պետությունների ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները զոհվել էին ավիավթարի հետևանքով, նաև պահանջում են, որպեսզի պաշտոնական Թեհրանը ներկայացնի մեկ տարի առաջ տեղի ունեցած ավիավթարի համապարփակ պատկերը։ «Ուկրաինական միջազգային ավիաուղիների» Թեհրան-Կիև չվերթը իրականացնող օդանավը Իրանի ՀՕՊ ուժերի կողմից սխալմամբ խոցվել էր 2020 թվականի հունվարի 8-ին։ Ավիավթարի հետևանքով 176 մարդ էր զոհվել
15:14 - 08 հունվարի, 2021
Ամերիկյան B-52 ռմբակոծիչները թռել են դեպի Մերձավոր Արևելք, որպեսզի Իրանին ցույց տան ԱՄՆ-ի ՌՕ-ի հնարավորությունները |tert.am|

Ամերիկյան B-52 ռմբակոծիչները թռել են դեպի Մերձավոր Արևելք, որպեսզի Իրանին ցույց տան ԱՄՆ-ի ՌՕ-ի հնարավորությունները |tert.am|

tert.am: Ամերիկյան երկու B-52 ռմբակոծիչներ թռիչք են կատարել դեպի Մերձավոր Արևելք և վերադարձել՝ Իրանին ցուցադրելով  ԱՄՆ ռազմաօդային ուժերի հնարավորությունները, հայտնում է eadaily.com լրատվական գործակալությունը:Նոր ռմբակոծիչների գործուղումը Մերձավոր Արևելք տեղի է ունենում այն մտավախությունների ֆոնին, որ Իրանը դեռ կարող է փորձել վրեժ լուծել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Ղոդս) էլիտար ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ:ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անձնակազմը 36 ժամ անընդմեջ թռիչք է կատարել Նյու Յորքի Մինոտ ռազմաօդային բազայից դեպի Պարսից ծոց և հակառակ ուղղությամբ՝ ամերիկյան ուժը ցույց տալու նպատակով հստակ ազդանշան ուղարկելով Իրանին:
13:28 - 08 հունվարի, 2021
Իրանում շարունակվում են ԱԹՍ-ների ներգրավմամբ զորավարժությունները |1lurer.am|

Իրանում շարունակվում են ԱԹՍ-ների ներգրավմամբ զորավարժությունները |1lurer.am|

1lurer.am: Իրանական լրատվամիջոցները հրապարակել են նորագույն ԱԹՍ-ների կիրառմամբ լայնամասշտաբ զորավարժությունների մասին պատմող հերթական տեսանյութը: Մասնավորապես, Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին հայտարարել է «Քարար» անօդաչու թռչող սարքի հաջող փորձարկման մասին: Իրանցի զինվորականը պնդել է, թե «Քարար» անօդաչու թռչող սարքի առանձնահատկություններից են թիրախների ճշգրիտ նույնականացումը և օդ-օդ տեսակի հրթիռներով զինվելու հնարավորությունը: Ըստ Էլհամիի՝ իրանական արդիականացված որոշ ԱԹՍ-ների թռիչքի հեռահարությունը հասցվել է ավելի քան 2000 կիլոմետրի, իսկ հետախուզական տեսախցիկների նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բարելավելու թռիչքի ուղղության ճշգրտությունն ու մարտական թիրախների տեղորոշումը:
17:10 - 07 հունվարի, 2021
ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են արևմտյան ժողովրդավարության թուլության մասին. Ռոհանի |tert.am|

ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են արևմտյան ժողովրդավարության թուլության մասին. Ռոհանի |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահության տարիներին իր երկիրը աղետի է հասցրել, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Վաշինգտոնում տեղի ունեցող իրադարձությունները, գրում է Tasnim News Agency-ն։ «Այն, ինչ մենք տեսանք ԱՄՆ-ում անցյալ գիշեր և այսօր, ցույց տվեց, թե որքան թույլ է արևմտյան ժողովրդավարությունը և որքան թույլ է դրա հիմքերը։ Չնայած գիտության և արդյունաբերության ոլորտներում բոլոր հաջողություններին՝ մենք տեսել ենք, թե ինչ ազդեցություն ունի պոպուլիզմը այդ երկրներում»,- ասել է Իրանի նախագահը։ Ռոհանիի խոսքով՝ «պոպուլիստ Դոնալդ Թրամփը իշխանության գալով՝ վնաս հասցրեց իր սեփական երկրին»: «Նա արատավորել է իր երկրի հեղինակությունը։ Նա խարխլել է ամբողջ աշխարհի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։ Մենք տեսանք՝ ինչ է լինում, երբ իշխանության է գալիս անառողջ մարդը, ինչ խնդիրներ է ստեղծում ինչպես իր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար», - հավելել է Իրանի նախագահը՝ հույս հայտնելով, որ «դա դաս կլինի ինչպես այլ երկրների, այնպես էլ ապագա ամերիկյան ղեկավարների համար»:  
15:23 - 07 հունվարի, 2021
Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին

Իսրայելը կրկին հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին

Իսրայելը չորեքշաբթի օրը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավային հատվածին, ինչն արդեն 3-րդ նամանատիպ հարձակումն է վերջին 10 օրվա ընթացքում։ Ըստ Սիրիայի պաշտոնական հեռուստատեսության, հարվածները թիրախավորել էին Իրանի հեղափոխական բանակի ռազմակայանները։ Այս մսին հյատնում է reuters.com-ը։ Սիրայի ռազմական խոսնակի հաղորդմամբ, իրենց հաջողվել է ոչնչացնել մի քանի հրթիռ, որոնք արձակվել էին Գոլանի բարձունքների կողմից։ Հարվածները հասցվել են մայրաքաղաք Դամասկոսի հարավային արվարձանների ու լիբանանյան պրո-իրանական Հեզբոլլահ խմբավորման ռազմական կայանների ուղղությամբ։ Իսրայելի կողմից դեռևս ոչ մի պաշտոնական արձագանք չկա, բայց Իսրայելի Պաշտպանության ուժերի աշխատակազմի ղեկավար Ավիվ Քոչավին 2020 թ․ դեկտեմբերին նշել է, որ «իրենց հրթիռային հարվածների նպատակն է դանդաղեցնել Իրանի ուժեղացումը Սիրիայում»։  Վերջին ամիսներին իսրայելական հրթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում, կենտրոնում ու հարավում տեղակայաված զինվորական կայաններին, որտեղ, ըստ որոշ տվյալների, գտնվում են Իրանի կողմից աջակցվող ռազմական ուժեր։  Արևմտյան հետախուզական աղբյուրների հաղորդմամբ, վերջին ամիսների ընթացքում Իսրայելի կողմից Սիրիայի հրթիռակոծումը ստվերային պատերազմի մի մաս է, որը հավանության է արժանացել ԱՄՆ կողմից ու մաս է կազմում վարվող հակա-իրանական քաղաքականության։ Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:15 - 07 հունվարի, 2021
Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե Բայդենն ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները. Ռոհանի
 |tert.am|

Թեհրանը կվերադառնա միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե Բայդենն ամբողջությամբ կատարի դրանով ստանձնած իր պարտավորությունները. Ռոհանի |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրն առանց վարանելու կվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքի լիակատար պահպանմանը, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը որոշի կատարել իր պարտավորությունները, հաղորդում է Iran Press-ը։ Երկրի կառավարության ամենշաբաթյա նիստում Ռոհանին հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին, կառավարությունը կարողացել է երկիրն արդյունավետորեն կառավարել։ «Չնայած պատժամիջոցներին, պատերազմին և COVID-ի բռնկմանը, մենք տնտեսական աճ ենք նկատում»,- ասել է նա։ Ռոհանին նաև նշել է, որ «եթե ԱՄՆ-ի նոր վարչակազմն ապաշխարի, հետևի օրենքի գերակայությանը և կատարի իր պարտավորությունները, Իրանը նույնպես կկատարի իր պարտավորությունները, իսկ եթե ոչ, ապա Իրանը չի խոնարհվի»։ Ավելի վաղ Բայդենը New York Times թերթին տված հարցազրույցում հաստատել էր ԱՄՆ-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձևաչափ վերադարձնելու և այդ հարցի շուրջ Թեհրանի հետ հետագա բանակցություններ վարելու մտադրության մասին։
19:47 - 06 հունվարի, 2021
Ռուսաստանը պաշտպանել է ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացման Իրանի որոշումը |1lurer.am|

Ռուսաստանը պաշտպանել է ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացման Իրանի որոշումը |1lurer.am|

1lurer.am: «Ֆորդոյում մինչև 20% ուրանի հարստացման վերաբերյալ Թեհրանի ոչ մի կապ չունի Համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրով և միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Այս տեսանկյունից, իրանական կողմի նկատմամբ պահանջներ չկան»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Իրանը միաժամանակ նախատեսում է  երեք ամսվա ընթացքում օգտագործել նոր սերնդի ցենտրիֆուգներ՝  հազար հատ IR-2M և 174 հատ էլ IR-6 տեսակի: Մինչդեռ միջուկային գործարքը ենթադրում է օգտագործել միայն առաջին սերնդի IR-1 ցենտրիֆուգներ, ուրանի հարստացումն էլ չպետք է անցնի 3,67%-ը: Զախարովան Թեհրանի այդ որոշման համար մեղադրել է ԱՄՆ-ին, որը դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից, և պատժամիջոցներ է կիրառում Թեհրանի նկատմամբ:
12:04 - 06 հունվարի, 2021
Զախարովան ԱՄՆ քայլերն անվանել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Իրանի շեղման սկզբնական պատճառ |tert.am|

Զախարովան ԱՄՆ քայլերն անվանել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Իրանի շեղման սկզբնական պատճառ |tert.am|

tert.am: Իրանի կողմից ուրանի մինչև 20% հարստացման վերականգնումը շեղում է իրանական միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, բայց այդպիսի շեղումների հիմնական պատճառը Միացյալ Նահանգների գործողություններն են: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ուրանի հարստացման մինչև 20% վերականգնումը շեղում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում շարադրված պայմանավորվածություններից: Վերջին տարիներին միջազգային հանրությունը հստակ հասկացել է, որ նման շեղումների հիմնական պատճառը Միացյալ Նահանգների կողմից միջազգային պարտավորությունների համակարգված կոպիտ խախտումներն են, որոնք, հակառակ ՄԱԿ-ի Կանոնադրության 25-րդ հոդվածի, չեն համապատասխանում Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին և դիտավորյալ խոչընդոտներ են ստեղծում դրա իրականացման համար այլ երկրների կողմից»,-ասել է Զախարովան: Ավելին՝ tert.am-ում
20:49 - 05 հունվարի, 2021
ԱՄՆ-ն իր Nimitz ավիակիր նավը դուրս չի բերում Մերձավոր Արևելքից՝ Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին |tert.am|

ԱՄՆ-ն իր Nimitz ավիակիր նավը դուրս չի բերում Մերձավոր Արևելքից՝ Իրանից հնչող սպառնալիքների ֆոնին |tert.am|

tert.am: Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող Nimitz ատոմային ավիակիրը, որն ապահովում էր ԱՄՆ զինծառայողների դուրսբերման անվտանգությունը Սոմալիից, կմնա Մերձավոր Արևելքում՝ Թեհրանից Վաշինգտոնի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերի հայտարարության մեջ: «Պայմանավորված վերջին սպառնալիքներով, որոնք Իրանի ղեկավարությունը հասցեագրել է ԱՄՆ նախագահ Թրամփին և կառավարության այլ անդամներին, հրամայել եմ կասեցնել Nimitz ավիակրի նախատեսված վերատեղակայումը: Այն այժմ մարտական հերթապահության է մնում Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում (ներառում է Մերձավոր Արևելքը)»,- ասել է Միլլերը: «Ոչ ոք չպետք է կասկածի Միացյալ Նահանգների վճռականությանը»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան: Անցյալ շաբաթ Միլլերը հրաման էր արձակել, որ ավիակիրը վերադառնա ԱՄՆ ռազմաբազա: Մինչ այդ այն ընդգրկվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում, որոնք տեղակայված էին Սոմալիի ափերին: Դրա խնդիրն էր ապահովել աֆրիկյան երկրից ամերիկացի զինծառայողների դուրսբերման անվտանգությունը:
12:26 - 04 հունվարի, 2021