ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար․ ԵՄ |news.am|

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար․ ԵՄ |news.am|

news.am: Ներկայում արցախահայերը զանգվածաբար հեռանում են սեպտեմբերի 19-ի և 20-ի Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լաչինի միջանցքի՝ մի քանի ամիս շարունակված շրջափակումից հետո։ Մարդիկ հեռանում են իրենց տներից և ապաստան գտնում Հայաստանում։ Այս մասին նշվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի ծառայության հայտարարությունում։ «Անհրաժեշտ է շտապ ապահովել մշտական անարգել հումանիտար աջակցություն նրանց, ովքեր դեռ կարիք ունեն Արցախում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը օժանդակում է վիրավորների և պացիենտների շտապ տարհանմանը, ինչպես նաև տեղերում արտակարգ օգնության ցուցաբերմանը։ Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 մլն եվրոյի չափով լրացուցիչ հումանիտար օգնության փաթեթի տրամադրման մասին՝ օգնություն ցուցաբերելու համար այն մարդկանց, որոնք Արցախից տեղահանվել և հեռացել են Հայաստան, և նրանց, ովքեր խոցելի են Արցախի ներսում։ ԵՄ-ն և անդամ պետությունները պատրաստ են լրացուցիչ հումանիտար օգնություն ցուցաբերել։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ վախի և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը, ինչպես նաև տեղահանված անձանց վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ ՄԱԿ առաքելությունը կարողանա տարածք մտնելու իրավունք ունենալ առաջիկա օրերի ընթացքում։ Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունը»,- նշված է հայտարարությունում։
17:35 - 30 սեպտեմբերի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄԱԿ առաքելության այցը ԼՂ

Գերմանիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄԱԿ առաքելության այցը ԼՂ

Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ խոստացել է դուռ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի պատկեր ունենալն այժմ ավելի արդիական է, քան երբևէ, ուստի կարևոր է, որ անհապաղ տեղի ունենա ՄԱԿ-ի այցը տարածաշրջան»,- գրել է գերմանացի դիվանագետը։  Ըստ նրա՝ սա կարող է միայն սկզիբը լինել: «Մեր գործընկերների հետ միասին մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության իրականացմանը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենակ չէ»,- նշել է Բերբոքը: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ այս շաբաթ առաքելություն է մեկնելու Լեռնային Ղարաբաղ։ Միաժամանակ հավելենք, որ 2023թ․ սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի դրությամբ Արցախից 100 417 մարդ բռնի տեղահանվել է դեպի Հայաստանի Հանրապետություն։ 
13:21 - 30 սեպտեմբերի, 2023
ՄԱԿ-ից հաստատում են՝ այս շաբաթ առաքելություն է մեկնելու Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ից հաստատում են՝ այս շաբաթ առաքելություն է մեկնելու Լեռնային Ղարաբաղ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է Ղարաբաղի տարածաշրջան։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ ՄԱԿ-ի առաքելությունը՝ ՄԱԿ-ի աջակցության բարձրաստիճան պաշտոնյայի ղեկավարությամբ, այս շաբաթ կմեկնի Լեռնային Ղարաբաղ։ Սա համաշխարհային կազմակերպության առաջին այցն է 30 տարվա ընթացքում, գրում է Reuters-ը։ «Այնտեղ գտնվելու ընթացքում խումբը կձգտի հասանելիություն ունենալ իրադրությանը գետնի վրա և նույնականացնել հումանիտար խնդիրները և՛ այնտեղ մնացող, և՛ այնտեղից հեռացող մարդկանց համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դյուժարիկը՝ բոլորին հորդորելով հարգել միջազգային իրավունքը։ «Կենտրոնացումը կլինի մարդասիրական, ինչպես նաև որպես դրա մաս՝ պաշտպանության հարցերից»,- ասել է նա։   Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր
13:00 - 30 սեպտեմբերի, 2023
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստվում է Հայաստանում ընդունել մինչև 120 000 մարդու

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստվում է Հայաստանում ընդունել մինչև 120 000 մարդու

Մոտ 88 000 մարդ Լեռնային Ղարաբաղից մուտք է գործել Հայաստան, և նրանց ընդհանուր թիվը կարող է հասնել 120 000-ի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործակալության պաշտոնյան ուրբաթ օրը՝ նշելով, որ այս թիվը հասնում է արդեն ԼՂ ողջ բնակչության թվին։ Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության տվյալների՝ սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հաշվառված է 81 139-ը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանին ՄԱԿ-ի օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հոգնած և հուսահատված մարդկանց հսկայական խմբերը հավաքվում են գրանցման կենտրոնների մոտ։ Այս մասին գրում է Reuters-ը։ «Սա իրադրություն է, որում նրանք եղել են 9-ամսյա շրջափակման պայմաններում։ Եվ երբ նրանք մուտք են գործում, նրանք լցված են անհանգստությամբ, նրանք վախեցած են, նրանք հուսահատված են և պատասխաններն են ցանկանում»,- ասել է նա։ Պատասխանելով հարցին, թե քանի մարդ է ԼՂ-ից գալու, ՄԱԿ-ի պաշտոնյան ասել է, որ պատրաստ են ընդունել մինչև 120 000 մարդու, ու շատ դժվար է կանխատեսել, թե քանիսն են գալու։ Նա նշել է, որ նախնական պլանավորմամբ թիվը տատանվում էր 70 000-ից 90,000-ի միջև, բայց դա, ըստ նրա, թարմացման կարիք ունի։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Ռեջինա դե Դոմիչիսն էլ հայտնել է, որ մոտավորապես, ամեն երրորդ «փախստականը» երեխա է․ «Մեզ համար ամենամեծ անհանգստությունն այն է, որ նրանցից շատերը բաժանված էին իրենց ընտանիքից»։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր մահիկի ընկերությունների ներկայացուցից Հիչամ Դիաբն էլ ասել է, որ «փախստականները» հոգեբենական աջակցության կարիք ունեն։ ԿԽՄԿ պաշտոնյաներից Կարլոս Մորացանին նշել է, որ իրենք հինգշաբթի օրը մոտ 200 դի են հանել ԼՂ-ից։ Նրա խոսքով այդ մարդիկ վառելիքի պահեստի պայթյունի և վերջին մարտերի զոհերի դիերն էին։ Ըստ Reuters-ի՝ առաջիկայում կենտրոնացումը կլինի մյուսներին սննդով և հիգիենայի պարագաներով աջակցությունը։ «Մենք ծրագրում էինք, որ տարհանումը ավելի երկար ընթացք կունենա։ Տարհանումներն այս շաբաթ շատ արագ ընթացան, շատ մեծ թվով էին մարդիկ, բայց դրա հետևանքով շատ մարդիկ գումար կամ տրանսպորտային միջոց չունենալու պատճառով մնացել են տեղում»,- ասել է Կարլոս Մորացանին։   Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր
12:08 - 30 սեպտեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարի հետ

Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարի հետ

Սեպտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուին։ Ինչպես հայտնում է ՄԻՊ գրասենյակը, հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչը։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է վերոնշյալ անձանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ինչպես Միավորված ազգերի կազմակերպության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։ Իր հերթին Նաննա Սկաուին կարևորել է Պաշտպանի հաստատության գործունեությունը և վերջինիս դերը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։ Այս համատեքստում կարևորվել են Պաշտպանի կողմից ներկայացվող զեկույցները, որոնց միջոցով մշտադիտարկումների արդյունքները փաստաթղթավորվում են։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել կայուն համագործակցությունը և ընդգծել համատեղ աշխատանքների ուղղությունները:
15:37 - 29 սեպտեմբերի, 2023
ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
 |armtimes.com|

ՄԱԿ-ը Ադրբեջանին կոչ է արել հարգել Ռուբեն Վարդանյանի իրավունքները |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել հարգել Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պետնախարար Ռուբեն Վարդանյանի իրավունքները։ Այս մասին Ժնևում ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ՄԻՀՊ պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը` ի պատասխան Վարդանյանի կալանավորումը մեկնաբանելու խնդրանքին։ «Մենք կոչ ենք անում իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու պատշաճ և արդար դատավարության իրավունքների հարգումը, ինչպես պահանջվում է մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ: Պետք է Ռուբեն Վարդանյանի և ցանկացած այլ կալանավորի իրավունքները լիովին հարգվեն և պաշտպանվեն»,- ասել է Թրոսելը։ Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի Սաբայիլի շրջանային դատարանը քննել էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով Պետական անվտանգության ծառայության քննչական վարչության հայցը։ Վարդանյանը կալանավորվել է 4 ամսով:
19:18 - 28 սեպտեմբերի, 2023
Անհրաժեշտ է, որ տեղահանված մարդիկ պաշտպանություն ստանան փախստականների մասին օրենքի ներքո․ Դյուժարիկ

Անհրաժեշտ է, որ տեղահանված մարդիկ պաշտպանություն ստանան փախստականների մասին օրենքի ներքո․ Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը շատ մտահոգված է տարածաշրջանում վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց տեղահանմամբ դեպի Հայաստան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Առաջին հերթին անհրաժեշտ է, որ տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանվեն, և նրանք ստանան պարտադիր մարդասիրական աջակցություն, ինչպես նաև պաշտպանություն փախստականների մասին օրենքի ներքո։ Այս պահին մենք ներգրավված չենք հումանիտար իրադրության մեջ»,- ասել է նա։ Նա նշել է, որ Հայաստանի հարավում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի խմբերը, գրասենյակն ուշադիր մշտադիտարկում է իրավիճակը։ Նա նաև նաև հավելել, որ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը Հայաստանի հարավում ներկայացուցիչներ չունի։ «Մենք նաև հումանիտար օգնություն ենք տրամադրում Հայաստանին, այդ թվում՝ անկողնային պարագաներ, նախապատրաստված են այլ մատակարարումներ ևս։ ՄԱԿ ՓԳՀ-ն աջակցություն ցուցաբերելու հարցում առաջատար է»,- ասել է Դյուժարիկը։ Հարցին, թե տեղյա՞կ է՝ ՄԱԿ-ի քանի աշխատակից կա Սյունիքում, և արդյո՞ք ՄԱԿ-ը պատրաստվում էր իր ռեսուրսները և մարդկանց ուղարկել հենց ԼՂ, Դյուժարիկը պատասխանել է․ «Մենք, եթե իմ հիշողություն ինձ չի դավաճանում, ինչը սովորաբար լինում է, մոտ 400 աշխատակից ունենք ամեն երկրում։ Ինչ վերաբերում է տարբեր տարածքներ այցերին, տեղի մեր կոորդինատորները և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում կապի մեջ են կառավարությունների հետ՝ հասանելիություն ստանալու համար»։
11:01 - 27 սեպտեմբերի, 2023
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջացել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին
 |amerikayidzayn.com|

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջացել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը («UNHCR») խորապես անհանգստացած է վերջին օրերին Հայաստան տեղափոխվող փախստականների թվի աճով։ «UNHCR»-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական անձանց և հարգել միջազգային մարդասիրական և փախստականների իրավունքը: «Այսօր՝ կեսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ից Հայաստան է մուտք գործել մոտ 19 հազար մարդ, ինչը երեք անգամ ավելի է երեկվա համեմատ։ Սահմաններին երկար հերթեր են»,- իր հաղորդագրության մեջ նշում է գործակալությունը: Ըստ «UNHCR»-ի, ժամանողների մեծ մասը խոցելի խմբերից են, այդ թվում՝ հիմնականում տարեց մարդիկ, կանայք և երեխաներ։ Հայաստան հասած մարդիկ ուժասպառ են և շտապ օգնության, հոգեբանական ու սոցիալական աջակցության կարիք ունեն։ Գիշերները ցրտող եղանակն ու տեղակայման համար սահմանափակ պայմանները հրատապ են դարձրել ապաստարանների տրամադրումը: «Տասնամյակներ շարունակվող այս հակամարտությունը, որը կրկին բռնկվել է, հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ է հանդիսացել։ Մեր թիմերը տեղում են և փորձում են անհապաղ օգնություն ցուցաբերել։ Պետք է համոզվենք, որ քաղաքացիական անձինք պաշտպանված են, և մարդասիրական օգնությունը կարող է հասնել կարիքավորներին»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության, Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել համակարգող կառույցի ստեղծմանը՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, որի նպատակն է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի հետ միասին համատեղ իրականացնել միջգերատեսչական արտակարգ իրավիճակների և արձագանքման ծրագիրը՝ օգնելու կառավարությանը: Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին «UNHCR»-ն հատկացրել է ոչ պարենային ապրանքներ՝ ծալովի մահճակալներ ու ներքնակներ: Նախապատրաստվում է այլ ապրանքների տրամադրում ևս, քանի որ «կարիքները շարունակում են աճել»: Կառավարությունը տեղահանվածների համար գրանցման մի քանի կետեր է ստեղծել Սյունիքի հարավ-արևելյան հատվածում և Գեղարքունիքի մարզում, որտեղ գնահատվում են նաև պաշտպանության և օգնության կարիքները։ «UNHCR»-ը հայտնել է, թե տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը կրկնել է իր կոչը՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն քաղաքացիական անձանց հետագա տեղահանմանը, և ապահովել նրանց անվտանգությունը, ապահովությունը և մարդու իրավունքները: «Ոչ ոքի չպետք է հարկադրել է փախչել իր տանից»,- ընդգծել է «UNHCR»-ը։
10:36 - 27 սեպտեմբերի, 2023
Մենք չունենք խաղաղության գործընկեր, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է՝ «Ուժն է ծնում իրավունք»․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

Մենք չունենք խաղաղության գործընկեր, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է՝ «Ուժն է ծնում իրավունք»․ Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

ԱԳ նախարար Արարատ Միզոյանն X-ի իր միկոբոլգում անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին։ Նա նշել է, որ Ադրբեջանի ագրեսիան ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին ցույց է տալիս բացահայտ արհամարհանք Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ: «Ուղերձը  հստակ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, և մենք կարող ենք պատերազմել, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել: Միջազգային հանրությունը,ՄԱԿ-ը պետք է դրսևորեն ուժեղ քաղաքական կամք՝ դատապարտելու համար սա»,- գրել է Միզոյանը։ Նա նաև խոսել է խաղաղության հասնելու ջանքերի մասին․ «Իմ կառավարությունը, ունենալով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և պատշաճ արձանագրված ջանքեր է գործադրել այդ նպատակով։ Ավաղ, մենք չունենք խաղաղության գործընկեր, այլ մի երկիր, որը բացահայտ հայտարարում է, որ «Ուժն է ծնում իրավունք», և շարունակ ուժ է կիրառում»։
18:23 - 24 սեպտեմբերի, 2023
Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ղարիբաշվիլի
 |1lurer.am|

Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ղարիբաշվիլի |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում մշտական խաղաղություն ապահովելու համար: «Մեր կառավարության հիմնարար սկզբունքն է խուսափել պատերազմից և պահպանել խաղաղություն։ Չնայած մեր աշխարհագրական դիրքի առաջացրած դժվարություններին՝ մեզ հաջողվել է ոչ միայն աջակցել Ուկրաինային և միջազգային հանրությանը մեր հավասարակշռված քաղաքականությամբ և մեր գործընկերների հետ սերտ համակարգմամբ, այլև պահպանել մեր ժողովրդի անվտանգությունը։ Մեր կառավարության կողմից առաջ է քաշվել «խաղաղ հարևանության նախաձեռնությունը»։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի մեր հարևանների և բարեկամների հետ, որպեսզի վերջապես մշտական խաղաղություն բերենք Հարավային Կովկաս»,- ասել Է Ղարիբաշվիլին։
13:02 - 23 սեպտեմբերի, 2023
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հայտարարությունը Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ
 |shantnews.am|

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հայտարարությունը Հայաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ |shantnews.am|

shantnews.am: Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուն իր տագնապն է հայտնել Ադրբեջանի կողմից էսկալացիայի վերաբերյալ, նշել սեպտեմբերի 20-ին հայտարարված հրադադարի մասին և ընդգծել է հետագա բռնությունների կանխարգելման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման կարևորությունը, որը պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները։ «Ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի էսկալացիային և սրմանը: Բռնության վտանգի տակ գտնվող տարածքի խաղաղ բնակչությունը, ներառյալ ցեղասպանության և դրա հետ կապված վայրագությունների վտանգի մեջ է: Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն բռնությունը կանխելու և խաղաղությունը պահպանելու համար»,- շեշտել է հատուկ խորհրդականը: Հատուկ խորհրդական Վայրիմու Նդերիտուն կրկնել է երկխոսության և խաղաղության իր կոչը. «Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի նախկին դեպքերի ազդեցությունն զգալի բացասական է եղել քաղաքացիական բնակչության վրա, եղել են նաև հաղորդումներ վերջին էսկալացիայի ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին: Տարածաշրջանում հետագայում հաճախակի են եղել ատելության և պառակտող պատմությունների մասին հաղորդումներ, որոնք լարվածություն են ստեղծում։ Բռնությունն ու ատելությունը ամրապնդվում են միմյանց նկատմամբ։ Մենք պետք է դադարեցնենք այս արատավոր երևույթները: Բոլորին հորդորում եմ կողմերին աջակցել կառուցողական երկխոսության հասնելու հարցում»: Հատուկ խորհրդականը նաև մտահոգություն է հայտնել, որ այս զարգացումները տեղի են ունենում, թեև առաջընթաց էր  արձանագրվել տարածաշրջանին հումանիտար օգնության ապահովման հարցում, այդ թվում՝ Լաչինի միջանցքով: Հատուկ խորհրդականը վկայակոչել է 2023 թվականի փետրվարի 22-ի Միջազգային Արդարադատության դատարանի որոշումը, որը վերահաստատվել է Դատարանի կողմից 2023 թվականի հուլիսի 6-ին՝ նշելով ժամանակավոր միջոցների գործադրման անհրաժեշտությունը:    
10:45 - 23 սեպտեմբերի, 2023