Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր |armenpress.am|
21:39 - 25 սեպտեմբերի, 2023

Չեմ կարող ասել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե խախտվի ՀՀ ինքնիշխանությունը. Սամանթա Փաուեր |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ ընդգծելով, որ դրանք ախախտելի սկզբունքներ են: 

Այս մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

«Մենք նորից շատ հստակ նշում ենք, ինչպես դա արվել է նաև ՄԱԿ-ում, մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Ես չեմ կարող նշել, թե ինչպիսին կարող են լինել դրա հետ կապված խախտումների հետևանքները: Բայց մենք միասին ուզում ենք շեշտել, որ դրանք անխախտելի սկզբունքներ են»,-ասաց Փաուերը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել