Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է Ղարաբաղի տարածաշրջան։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ ՄԱԿ-ի առաքելությունը՝ ՄԱԿ-ի աջակցության բարձրաստիճան պաշտոնյայի ղեկավարությամբ, այս շաբաթ կմեկնի Լեռնային Ղարաբաղ։ Սա համաշխարհային կազմակերպության առաջին այցն է 30 տարվա ընթացքում, գրում է Reuters-ը։
«Այնտեղ գտնվելու ընթացքում խումբը կձգտի հասանելիություն ունենալ իրադրությանը գետնի վրա և նույնականացնել հումանիտար խնդիրները և՛ այնտեղ մնացող, և՛ այնտեղից հեռացող մարդկանց համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դյուժարիկը՝ բոլորին հորդորելով հարգել միջազգային իրավունքը։
«Կենտրոնացումը կլինի մարդասիրական, ինչպես նաև որպես դրա մաս՝ պաշտպանության հարցերից»,- ասել է նա։
Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր
comment.count (0)