Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին, այնտեղ գործողությունների անցկացումը պետք է համաձայնեցվի այդ երկրների կառավարությունների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուշադիր հետևում ենք այդ շրջաններում տիրող իրավիճակի զարգացումներին»,– ասաց Զախարովան։ Նա ընդգծեց, որ այլ պետությունների տարածքում ցանկացած հակաակաբեկչական գործողությունների անցկացումը թույլատրելի է միայն այդ երկրների, մասնավորապես` ՌԴ–ի բարեկամ Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ համաձայնեցմամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ հարվածները հասցվել են Իրաքում Մոսադին պատկանող լրտեսական օբյեկտներին, որոնք գտնվում են Էրբիլ քաղաքում` ԱՄՆ հյուպատոսության և ռազմաբազայի մոտ: Հարձակման են ենթարկվել նաև Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերը: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների:
15:36 - 17 հունվարի, 2024
Եմենի հութիներն Իրանից հրամաններ չեն ստանում. ԱԳՆ |armeniasputnik.am|

Եմենի հութիներն Իրանից հրամաններ չեն ստանում. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եմենի հութիներն Իրանից ոչ մի հրաման չեն ստանում: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նրա խոսքով ՝ Եմենի և տարածաշրջանի մյուս երկրների ժողովուրդները, որոնք պաշտպանում են պաղեստինցիներին, գործում են իրենց փորձից և շահերից ելնելով, այլ ոչ թե Թեհրանի հրահանգներով: «Ծովային անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք նավթ ենք արտահանում, և եթե անվտանգության սպառնալիքները մեր սահմաններին մոտ են, դա մեզ օգուտ չի բերում», - ասել է նախարարը CNBC-ին տված հարցազրույցում: Աբդոլլահիանը նշել է` Թեհրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմը Գազայի հատվածում։ Նախարարը համոզված է, որ ամերիկյան աջակցությունը Իսրայելին տարածաշրջանում անկայունություն է բերում։ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին: «Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, զոհվել է հութիներից հինգ մարտիկ, վիրավորվել են ևս վեցը:
14:26 - 17 հունվարի, 2024
Իրանի կողմից ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ Պակիստանի ԱԳՆ |news.am|

Իրանի կողմից ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ․ Պակիստանի ԱԳՆ |news.am|

news.am: Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի հրթիռային հարձակումը իր տարածքում, որի հետևանքով երկու երեխա է զոհվել, ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ,։ Այդ մասին հայտնում է երկրի ԱԳՆ-ն։ «Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի օդային տարածքի անհիմն խախտումը և հարձակումը Պակիստանի տարածքի վրա... Պակիստանի ինքնիշխանության այս խախտումը լիովին անընդունելի է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Իրանի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս երեք աղջիկ վիրավորվել է։ Բողոքի նոտա է ներկայացվել Թեհրանում Իրանի ԱԳՆ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյային։ Բացի այդ, Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պակիստանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ հարվածի հետեւանքների պատասխանատվությունը կրելու է բացառապես Իրանը։      
10:04 - 17 հունվարի, 2024
Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին |tert.am|

Իրանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանին |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) առաջին անգամ բալիստիկ հրթիռներով հարվածել է Պակիստանի տարածքում գտնվող «Ջայշ է Ադլ» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայաններին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ «Հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգի Կո Սաբզ շրջանում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։ Դրանք հաջողությամբ ոչնչացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Պակիստանին իրանական հրթիռային հարվածի թիրախ են դարձել բելուջական անջատողականների կողմնակից «Ջեյշ ալ Ադլի» («Արդարության բանակ») շարժման շտաբները։ Դեկտեմբերի կեսերին «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը ներխուժել էր Իրանի հարավ-արևելքում գտնվող Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունք, ինչի հետևանքով 11 ոստիկան էր մահացել։ Միջադեպից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլայանը և Պակիստանի իր գործընկեր Ջալիլ Աբբաս Ջիլանին քննարկել էին երկու հարևանների միջև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները: Ջիլանին նաև դատապարտել էր ահաբեկչությունը՝ այն բնութագրելով որպես ընդհանուր սպառնալիք Իրանի, Պակիստանի և ավելի լայն տարածաշրջանի համար։
09:09 - 17 հունվարի, 2024
Սպիտակ տունն իրանական հարվածներն Էրբիլի վրա անխոհեմ է անվանել |news.am|

Սպիտակ տունն իրանական հարվածներն Էրբիլի վրա անխոհեմ է անվանել |news.am|

news.am: Ամերիկյան վարչակազմն անխոհեմ է անվանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հարվածները Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաքի վրա (ինքնավար շրջան Հյուսիսային Իրաքում): Այս մասին ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիեն Ուոթսոնի հայտարարության մեջ։ «Մենք շարունակելու ենք գնահատել իրավիճակը, սակայն նախնական գնահատականն այն է, որ սա անխոհեմ և ոչ ճշգրիտ հարվածների շարք էր։ ԱՄՆ-ն աջակցում է Իրաքի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Ուոթսոնը: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «շփվում է իրաքյան բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Քրդստանի պաշտոնյաների հետ»։ «Մենք տեսանք հաղորդումներ և հրթիռներ, որոնք ընկել են Հյուսիսային Իրաքում և Հյուսիսային Սիրիայում: «Ոչ մի ամերիկյան ռազմական անձնակազմ կամ ամերիկյան կայանք չի տուժել», - ասել է Ուոթսոնը: IRNA գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը, հաղորդում է, որ Իրանի զինված ուժերը հարձակվել են Էրբիլում իսրայելական «լրտեսական կենտրոնների» վրա։ Հայտարարության մեջ, ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, ասվում է նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում սպանել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որոնք պատասխանատու էին հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած հարձակման համար, որտեղ զոհվել էր 89 մարդ։
09:43 - 16 հունվարի, 2024
Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Էրբիլի ամերիկյան հյուպատոսության մոտ գտնվող «իսրայելական թիրախների» |news.am|

Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Էրբիլի ամերիկյան հյուպատոսության մոտ գտնվող «իսրայելական թիրախների» |news.am|

news.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Էրբիլում՝ Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնում գտնվող ամերիկյան հյուպատոսարանին մոտակա 8 օբյեկտի՝ ի պատասխան «ահաբեկչական վերջին հանցագործությունների։ Իրանական պետական «Tasnim» գործակալությունը, վկայակոչելով ԻՀՊԿ տարածած հայտարարությունը, հաղորդում է, որ հրթիռային հարվածներով ոչնչացվել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի՝ Էրբիլում տեղակայված կենտրոնակայանը, որտեղ, իրանական կողմի պնդմամբ, ահաբեկչական հարձակումներ են պլանավորվել։«ABC»-ի փոխանցմամբ՝ Էրբիլում օդային հաղորդակցությունը դադարեցվել է, քանի որ օդանավակայանը «դաժան» հարձակուման է ենթարկվել։ Կոալիցիոն ուժերը օդանավակայանի մոտ անօդաչու թռչող երեք սարք են խոցել, գրում է «Reuters»-ը։ Ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել են գործակալությանը, որ իրանական հրթիռային հարվածների հետևանքով ամերիկյան օբյեկտներ չեն տուժել։Իրաքի Ազգային անվտանգության ծառայությունում «ABC»-ի աղբյուրը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, ամերիկացի զինվորականներ չեն տուժել։  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներ խոցելու մասին։ «Իսլամական պետությունը», հիշեցնեմ, ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի օրը՝ հունվարի 3-ին, ահաբեկչական հարձակում էր իրականացրել Իրանի կենտրոնական Քերման քաղաքում, որի հետևանքով առնվազն 103 մարդ է զոհվել, ինչը Թեհրանը խոստացել էր անպատիժ չթողնել։
09:26 - 16 հունվարի, 2024
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանի հետ

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իրանի դեսպանի հետ

Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են. ողջունելով Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը: Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական եւ բազմաթիվ այլ ոլորտներ՝ Գեւորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված ջանքերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւոր ձեռքբերում է համարել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կարձանագրվի: Խոսելով ենթակառուցվածքային կարեւոր նշանակության թեմաների մասին` Գեւորգ Պապոյանն ընդգծել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի եւ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը: Նա կարեւորել է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում Սյունիքի մարզում իրանական ընկերությունների ներգրավումը: Որպես խորհրդարանական եւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ Գեւորգ Պապոյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի դերը փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում: Նրա խոսքով խորհրդարանական տարբեր ձեւաչափով հարթակները երկկողմ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ  հարցեր քննարկելու հնարավորություն են ընձեռում: Գեւորգ Պապոյանը խոսել է նաեւ Իրանում ապրող եւ ստեղծագործող հայ համայնքի մասին, որն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Նա նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որը հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ու ամրապնդմանը: «Հայաստանն այսօր գտնվում է պատմության զգայուն ոլորաններում»,- ասել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա ընդգծել է տնտեսական համագործակցության առաջնահերթությունը՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունները պետք է հարթեն տնտեսական հարաբերությունների ճանապարհը: Դեսպանը կարեւորել է ենթակառուցվածքների ճիշտ գործարկումը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Գեւորգ Պապոյանը շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի եւ Իրանի որդեգրած քաղաքականությունն ու մոտեցումները հիմնականում համահունչ են: Այս առումով նա կարեւորել է ԻԻՀ հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ամրապնդել մեր միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման»,- նշել է Գեւորգ Պապոյանը: «Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանին: Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 11-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Կարեն Համբարձումյանը, Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը եւ Դավիթ Դանիելյանը,  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Նազարյանը, Քրիստինա Վարդանյանը եւ Իրինա Գասպարյանը: Բարեկամական խմբի անդամները եւս կարեւորել են Իրանի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը: Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
12:44 - 12 հունվարի, 2024
Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները
 |tert.am|

Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկիրը խստորեն դատապարտում է Եմենի հութիների վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումը, հայտնում է Nournews-ը։ «Մենք խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության կողմից Եմենի մի քանի քաղաքների վրա իրականացված ռազմական հարձակումները: Մենք դա համարում ենք Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և միջազգային օրենքների, կանոնակարգերի և իրավունքների բացահայտ խախտում», - ասվում է հայտարարությունում։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Հութիները խոստացել են անպատասխան չթողնել։ 
10:12 - 12 հունվարի, 2024
Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
 |tert.am|

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Իրանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ս.Վ. Լավրովն անկեղծ ցավակցություն է հայտնել իրանական Քերմանում ահաբեկիչների ձեռքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, ովքեր հավաքվել էին հարգելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։   Նշվում է, որ կողմերը հաստատել են իրենց մտադրությունը «համակարգելու ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։ Լավրովը և Իրանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մերձավորարևելյան և միջազգային հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Գազայի հատվածում և շրջակայքում, ինչպես նաև Կարմիր ծովում»:
21:44 - 09 հունվարի, 2024
ՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնների արտահանման փորձը Իրանի Իսլամական Հանրապետություն

ՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնների արտահանման փորձը Իրանի Իսլամական Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության են ենթարկվել «արտահանում» մաքսային ընթացակարգով  հայտարարագրված (հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր)  ապրանքները և կից փաստաթղթերը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների մոտ՝ արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում, հիմնավոր կասկած է առաջացել, որ երեք բեռնատարով արտահանվող ապրանքը հանդիսանում է մետաղյա ջարդոն, որի արտահանումը, ՀՀ Կառավարության 22 հունիսի 2023 թվականի թիվ 994-Ն «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական Տնտեսական Միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ, արգելված է։ Շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը կանխվել է: Արտահանվող ապրանքների նկատմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն։ Պարզվել է, որ արտահանվող ապրանքները պիտանի չեն հետագա նպատակային նշանակության օգտագործման համար։ Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու և հետագա ընթացքն օրենքով սահմանված կարգով ապահովվելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:
17:43 - 09 հունվարի, 2024
Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Քերմանում իրականացված պայթյունների առնչությամբ
 |armenpress.am|

Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Քերմանում իրականացված պայթյունների առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Իրանի Քերման քաղաքում իրականացված հարձակման առնչությամբ կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիին։ Քերմանում լրագրողների հետ զրույցում Վահիդին հայտնել է, որ Իրանի անվտանգության ուժերն «օգտակար հետքեր» են գտել ահաբեկչական հարձակումն իրագործողների հետ կապված, ձերբակալվել են մի քանի կասկածյալներ։ Նախարարը հավելել է, որ «ահաբեկչական հանցագործության մեջ ներգրավված բոլոր տարրերը կհայտնաբերվեն և կձերբակալվեն»։ Քերմանում հունվարի 3-ին երկու պայթյուն էր տեղի ունեցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ, որը սպանվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով իրականացված ավիահարվածի հետևանքով։ Պայթուցիկները գործի էին դրվել գեներալի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողության ժամանակ, մարդկանց բազմության մեջ։ Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, նրանց թվում կա 9 երեխա։ Գրեթե 300 մարդ վիրավորվել է։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
17:15 - 05 հունվարի, 2024