Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

Մայիսի 15-ին Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի մշտական ​​ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամների հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը, որը պարունակում է էթնիկ զտման ռիսկեր: Ա. Գրիգորյանը կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել՝ վերոնշյալը թույլ չտալու նպատակով: ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է վերջին շրջանում Վաշինգտոնում և Բրյուսելում ընթացած հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է հայկական կողմի հանձնառությունը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Անդրադարձ է կատարել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման հարցերին, մասնավորապես՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին:
16:20 - 15 մայիսի, 2023
Օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին․ Արմեն Գրիգորյանը՝ «Նովայա գազետա Եվրոպա»-ին |armenpress.am|

Օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին․ Արմեն Գրիգորյանը՝ «Նովայա գազետա Եվրոպա»-ին |armenpress.am|

armenpress.am: «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականն իր կայքում հարցազրույց է հրապարակել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:  - Մոտ մեկ տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը տարօրինակ պարեր է պարում Արևելքի և Արևմուտքի միջև։ Հանդիպում Վաշինգտոնում, հանդիպում Մոսկվայում: ՀԱՊԿ-ի քննադատություն, բարի խոսքեր ՀԱՊԿ-ի հասցեին։ Պուտինի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումների համարձակ ճանաչում, իսկ մի քանի շաբաթ անց՝ բազմաթիվ վերապահումներ այն մասին, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Եվ վերջապես, Փաշինյանի ժամանումը Մայիսի 9-ի շքերթին։ Քայլ առաջ, քայլ հետ: Ինչի՞ հետ է դա կապված: - Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա։ Վերջին տարիներին աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում անվտանգության ճարտարապետությունը արմատապես փոխվել է։ Նախկինում ամեն ինչ պարզ ու հասկանալի էր։ Պայմանականորեն ասած, մենք կարծում էինք, որ կարելի կլինի զանգահարել և ասել . «Ես խնդիր ունեմ»։ Ի պատասխան՝ կասեն. «Օքեյ, թանկագինս, մենք կօգնենք»։ Մենք փորձեցինք և տեսնում ենք, որ այդ մեխանիզմը չի աշխատում։ Պայմանագրային պարտավորությունները չեն պահպանվում: Մեր անվտանգության ամբողջ հայեցակարգը կառուցված էր դրա վրա, իսկ նորը դեռ չկա։ Այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Հենց դա է ճգնաժամը։ - Եվ ի՞նչ անել: - Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, որովհետև օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և ինչի համար վճարել ենք Ռուսաստանին: - Որքան հասկանում եմ, խոսքը 2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, որը մինչ այժմ փակված չէ։ - Մի քանի նման պայմանագրերի մասին, այն միակը չէ։ Նաև մենք ՀԱՊԿ-ից ակնկալում էինք, որ այն կաշխատի անցյալ տարվա սեպտեմբերին հայկական տարածքի վրա Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չաշխատեց, և այդպես շարունակ: - Իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք եղե՞լ է: - Եթե անկեղծ, այո, նման քննարկումներ եղել են, դա բնական արձագանք է։ - Այլ խնդիրներ էլ կան։ Վերջերս «Ռոսպոտրեբնադզոր»-ը սահմանափակեց հայկական մթերքի վաճառքը Ռուսաստանում։ Վերին Լարսում մթերքով հայկական բեռնատարներ են կանգնած, դրանց չեն թողնում ՌԴ մտնել։ Ժամանակին այդպես են վարվել Վրաստանի հետ։ Սկզբում արգելեցին վրացական մթերքները, իսկ հետո սկսեցին բեռնատար ինքնաթիռներով արտաքսել վրացիներին։ Եվ դուք շատ ավելի խոցելի եք: Հայաստանում շատ են ռուսական ապրանքները։ Երկաթուղիները պատկանում են ՀԿԵ-ին։ Գազի հիմնական մատակարարումները ռուսական են։ Այս ամենը հեշտ է փակել, և կոլապս տեղի կունենա։ - Այո, այդպիսի վտանգ կա։ Իրականում խոցելի տեղերը շատ ավելի շատ են, քան Դուք թվարկեցիք: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք տնտեսությունը, բայց մենք չենք կարող դա անել մեկ օրում։ Առայժմ ինքնիշխանությունը պահպանելու և Հայաստանի ներքին գործերին միջամտությունը խոչընդոտելու միայն մեկ ճանապարհ կա. դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, որոնք մեզ հաջողվել է կառուցել։ - Դուք անընդհատ արտաբերում եք «ինքնիշխանություն» բառը։ Բայց մենք գիտենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունն ընդհանուր համակարգչային բազա ունի Ռուսաստանի հետ։ Երևանը բառացիորեն լցված է ռուսական հատուկ ծառայություններով, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս։ Ինչպե՞ս բացատրել դա և ի՞նչ անել դրա հետ: - Ցանկացած հետախուզական գործունեություն կասեցնելու համար անհրաժեշտ է անվտանգության կառույցների ամբողջական բարեփոխում։ Պետք է հասնել նրան, որ մեր ինստիտուտները ծառայեն միայն Հայաստանին։ - Կներեք, բայց դա բավականին անօգնական պատասխան է։ Դրանից հետևում է, որ դուք ոչինչ չեք կարող անել դրա հետ: - Հենց հիմա չենք կարող, բայց հեռանկարում կարող ենք և կանենք։ Ի դեպ, «Զվարթնոց»-ի մասին։ Բոլորը հիշում են, որ դեռ վերջերս այնտեղ նստած էին ռուս սահմանապահները, իսկ հիմա նստած են նաև հայ սահմանապահները։ Ուրեմն, այնուամենայնիվ, առաջընթաց կա։ Սակայն ինքնիշխանությունը երկար ճանապարհ է։ Դու չես կարող մի հրաշալի օր արթնանալ և դառնալ լիովին անկախ։ Պետք է նախ մի քայլ անել, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը։ - Իսկ կհասցնե՞ք։ Երկիրը անդունդի եզրին է հենց հիմա, ոչ թե հեռավոր հեռանկարում: Աղետ կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր օր։ - Դա բոլորը հասկանում են։ Բայց նույնիսկ եթե շատ շտապել, անհնար է փոխել գործողությունների հաջորդականությունը: Միայն այսպես՝ նախ՝ մեկ քայլ, հետո՝ երկրորդը, հետո՝ երրորդը: Եվ տեսնել, թե ինչ կստացվի, ինչպես կփոխվի իրավիճակը։ Մենք ազնվորեն ընդունում ենք, որ դեռ լուծում չունենք, բայց փնտրում ենք այն։ Մենք ունենք շանս, հնարավորություն: Եվ ոչ մի երաշխիք չկա: -Ես վերջերս խոսել եմ Ստեփանակերտի հետ, այնտեղ վստահ են, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելուց հետո ամեն օր կարող են ադրբեջանցիներ գալ Արցախ, և կլինի, ինչպես 1915-ին։ Եթե դա տեղի ունենա, ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը։ - Հայաստանը դեկտեմբերի սկզբից միջազգային բոլոր հարթակներում խոսում է այն մասին, որ Ադրբեջանը Ղարաբաղում էթնիկ զտումների ծրագրեր ունի։ Եկեք տեսնենք, թե ով ունի դրանք կանխելու հնարավորություն: Նախ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղում։ Ավելին՝ 2020 թվականի համաձայնագրերով՝ նրանք պարտավոր են դա անել։ - Բայց չեն անում։ Հանձնում են այն ամենը, ինչ հնարավոր է։ - Հասկանում եք, թե որն է իրավիճակի ողբերգությունը. ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, իսկ մարդիկ խոսում են էթնիկ զտումների սպառնալիքի մասին։ Նրանք հույս չունեն, որ իրենց կփրկեն։ Երկրորդ շանսը միջազգային հանրությունն է։ Հայաստանը վաղուց է լոբբինգ անում միջազգային դիտորդական առաքելություն Ղարաբաղ ուղարկելը. առնվազն դիտորդական: - Այստեղ նրբություն կա՝ Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է։ Իսկ չճանաչված հանրապետություններին միջազգային հանրությունը շատ թերահավատորեն է վերաբերվում։ Հենց այդ պատճառով էլ Ղարաբաղին չեն պաշտպանում։ - Չճանաչված, բայց միջազգային հանրությունը պարտավորություն է ստանձնել կանխել ցեղասպանությունը, որտեղ էլ որ այն տեղի ունենա: Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
22:21 - 14 մայիսի, 2023
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Բելգիայում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Բելգիայում

 ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-16-ն աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Բելգիայում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 11-ին կայացրած որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ «Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)»,- ասվում է որոշման մեջ:
18:52 - 11 մայիսի, 2023
Լաչինի միջանցքը պետք է բացվի. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

Լաչինի միջանցքը պետք է բացվի. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 10-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, Արմեն Գրիգորյանը և Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող վերջին զարգացումները: ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի շարք հարցերի շուրջ: Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը՝ կողմերը շեշտել են, որ ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն: Ռուսական կողմն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի և գործի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում:
18:26 - 10 մայիսի, 2023
Ոչ մի կարևոր հարցի շուրջ Երևանն ու Բաքուն փոխհամաձայնություն չունեն, բանակցություններում առաջընթաց չի գրանցվել. ԱԽ քարտուղար |tert.am|

Ոչ մի կարևոր հարցի շուրջ Երևանն ու Բաքուն փոխհամաձայնություն չունեն, բանակցություններում առաջընթաց չի գրանցվել. ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Վաշինգտոնյան բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չի գրանցվել։ Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով բանակցություններ արդյունքների ու առաջընթացների վերաբերյալ հարցին։ Ինչպես մանրամասնեց ԱԽ քարտուղարը, խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան 29800 քկմ տարածքի արձանագրման, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծման մասին է։ «Նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարրերի պահպանումը չի հաջողվում մեզ, որովհետև, օրինակ, Լաչինի միջանցքում, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը չպետք է ներկա լիներ, բայց այս պահին ներկա է։ Եվ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը, այսինքն՝ բոլոր պայմանավորվածություններին հավատարիմ կմնանք», - ասաց Գրիգորյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք «Խաղաղության պայմանագիրը» վերանվանվել է այժմ «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր» և ինչ բովանդակային փոփոխություններ է դա ենթադրում՝ Արմեն Գրիգորյանն ասաց․ «Կարծում եմ՝ վերնագիրն այնքան էլ կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է։ Նշեցինք, որ մի քանի կարևոր հարց կա և եթե այդ հարցերի շուրջ մենք կարողանում ենք լուծումներ գտնել, ապա կարևոր չէ, թե ինչպիսի վերնագիր կունենա»։ Անդրադառնալով Հայաստանի համար առավել նպաստավոր բանակցային հարթակին և Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Մոսկվայից հնչած առաջարկներին ու պայմաններին՝ Գրիգորյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ արևմտյան կողմից նման առաջարկներ չեն եղել, մինչդեռ նախկինում Ռուսաստանի Դաշնությունն է առաջարկներ ունեցել, որոնք էլ հրապարակային հայտնի են եղել և որոնցից մեկը վերաբերել է, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետաձգմանը։ «Ընդհանուր առմամբ՝ այս պահին բանակցություններն ավելի շատ երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցենք։ Եվ Հայաստանի համար տարբերություն չկա, թե որտեղ են այդ բանակցություններն ընթանում», - ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ի համար առավել ցանկալի են այն բանակցությունները, որոնցում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել, մինչդեռ այս պահին ոչ մի տեղ դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել։
12:21 - 09 մայիսի, 2023
Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել, պետք է իրենց ուղղել այդ հարցը․ Արմեն Գրիգորյան |news.am|

Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել, պետք է իրենց ուղղել այդ հարցը․ Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետեւ այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնեւում, որին միանալու են նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: «Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները  եւ առաջ շարժվենք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ամերիկյան կողմը խոսել է Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում առաջընթացի մասին, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, ԱԽ քարտուղարն ասաց. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել եւ պետք է իրենց ուղղել այդ հարցը: Մամլո հաղորդագրությունում հայկական կողմը նշել է, որ կան տարաձայնություններ եւ աշխատելու ենք այդ տարաձայնությունների շուրջ լուծումներ փնտրել»:
11:29 - 09 մայիսի, 2023
Հայաստանն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում |armenpress.am|

Հայաստանն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նման կարծիք հայտնեց Ջերմուկում լրագրողների հետ զրույցում։ «Ֆրանսիան միանշանակ բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին։ Գիտեք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստան է ուղարկվել Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով, որում կարևոր դերակատարում է ունեցել Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝  շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով։ Գիտեք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ Հայաստան է ժամանել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։ Այս պահին մենք տեսնում ենք Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում»,- մանրամասնեց Արմեն Գրիգորյանը։ Նա հավելեց, որ Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ այդ հարցը քննարկում են նաև Ֆրանսիայի հետ և ակնկալում են, որ աջակցություն կստանան։ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին առաջարկել էին այցելել Ջերմուկ, որպեսզի նա ավելի լավ պատկերացնի ստեղծված իրավիճակը։ «Մեր քննարկումներից ես տպավորություն ունեմ, որ նախարարն ամբողջովին պատկերացնում է իրավիճակը»,- ասաց Գրիգորյանը։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանցման գործընթացը՝ հաշվի առնելով Ադրբեջանի հնչող հայտարարությունը, թե Հայաստանը 40 օրից ավել է՝ չի փոխանցում իր առաջարկները՝ Գրիգորյանը պատասխանեց․ «Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում։ Ադրբեջանը ևս նախկինում ուշացրել է, երբ մենք մեր օրինակներն ենք փոխանցել։ Դա շատ նորմալ է։ Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա էր պատճառը։ Կարծում եմ, որ Ադրբեջանն ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»։  
13:41 - 28 ապրիլի, 2023
Մենք համագործակցում ենք տարբեր ուղղություններով՝ մեր անվտանգային խնդիրները լուծելու առումով. Արմեն Գրիգորյան |tert.am|

Մենք համագործակցում ենք տարբեր ուղղություններով՝ մեր անվտանգային խնդիրները լուծելու առումով. Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Հայաստանը գտնվում է շատ ծանր վիճակում, անվտանգային այն մեխանիզմները, որոնք իբրև պիտի մեզ պաշտպանեին, հիմա չեն աշխատում, և Հայաստանը հիմա փորձում է նոր երաշխիքներ գտնել, անվտանգության նոր երաշխիքների փնտրտուքների մեջ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Իհարկե մեզ մեղադրում են Արևմուտք գնալու մեջ, բայց մենք ինտենսիվ համագործակցում ենք Հնդկաստանի հետ։ Մենք համագործակցում ենք տարբեր ուղղություններով՝ մեր անվտանգային խնդիրները լուծելու առումով»,- ասաց ԱԽ քարտուղարը։ Ըստ Գրիգորյանի՝ Ռուաստանի Դաշնությունը քաղաքական մակարդակով չի ասում, որ չի կարող Հայաստանի համար անվտանգային խնդիրներ լուծել։ Դիտարկմանը, որ Ռուսաստանին այլընտրանք չկա և հարցին՝ եթե այլընտրանք չկա, ավելի լավ չի՞ Արևմուտքին դուրս մղել, ավելի պրոռուսական լինել, և գոնե փորձել այդ վատի մեջ հնարավոր լավը պոկել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ես կփորձեմ այդ հարցի պատասխանը տալ․․․ Մի քիչ հետ գնալ, Սերժ Սարգսյանի կառավարման փորձից մի դրվագ հիշել ու փորձել այս հարցին պատասխանել»։ «2013 թվականին Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին, գլխավոր պատճառներից մեկը որպեսզի Արցախում անվտանգություն ունենանք։ Հայաստանը մտնում է ԵԱՏՄ, 3 տարի հետո լինում է ապրիլյան պատերազմը, 6 տարի հետո՝ 44-օրյա պատերազմը։ Խնդրեմ, սրանք պատասխանն են Ձեր հարցի»,- ասաց ԱԽ քարտուղարը։
10:01 - 27 ապրիլի, 2023
Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին և ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. ԱԽ քարտուղար |armtimes.com|

Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին և ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. ԱԽ քարտուղար |armtimes.com|

armtimes.com: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, և այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այն հարցին՝ պատկանո՞ւմ է, թե՞ վերահսկում է, Գրիգորյանը պատասխանեց․ «Պատկանում է»։ «Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին։ Եվ այս պահին Լաչինի միջանցքի ամբողջ պատասխանատվությունը, տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Իրականությունը սա: Սա բանավոր հայտարարություններով չէ, կա հստակ փաստաթուղթ»,- ասաց ԱԽ քարտուղարը։ Ըստ ԱԽ քարտուղարի՝ ՌԴ-ն պետք է գործի, որպեսզի Արցախում ապրող 120 հայերն էթնիկ զտման չենթարկվեն։ «Որովհետև այս գործողությունների միակ նպատակը միանաշակ ԼՂ-ում էթնիկ զտում կատարելն է։ Դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում։ Որոշակի չափով նաև պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներայացնելով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Եվ սա է իրականությունը։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը պետք է գործի: Եթե հնարավոր է հարցը բանակցություններով լուծել, բնականաբար, բոլորս էլ երջանիկ կլինենք, բոլորն էլ ուզում են դիվանագիտության ճանապարհով հարցր լուծեն, եթե չի լինում, պետք է գործողություններ հետևեն»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:    
09:29 - 27 ապրիլի, 2023
«Հայ-հնդկական հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են»․ ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

«Հայ-հնդկական հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են»․ ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Նշվում է, որ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման: «Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը: Տիկին դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն այսօր արդեն ամենաբարձր մակարդակի վրա են, և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասվում է հանդիպման վերաբերյալ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
16:55 - 18 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է․ Գրիգորյան

ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է․ Գրիգորյան

44-օրյա պատերազմից հետո բանակում սկսվել են լայնածավալ բարեփոխումներ։ Նման զորավարժություններին մասնակցության նպատակը նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելն է, որը պետք է ծառայի նաև բարեփոխումների գործընթացին։ Այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու փաստին։ «Մեր փորձը ցույց է տալիս, որ պրակտիկան, որն ունեցել ենք, արդյունավետ չէ, և պետք է գտնել նոր մեխանիզմներ, կառավարման նոր մեթոդներ, որոնք արդյունավետ են։ Եվ աշխարհի տարբեր տեղերում կարող ենք տեսնել, որ կան արդյունավետ մեթոդներ, որից մենք երկար ժամանակ հեռու ենք մնացել»,- նշեց նա։ Գրիգորյանի խոսքով ինքը գիտի, որ այս մասնակցության մեջ կա ավելի լայն քաղաքական կոնտեքստ․ «Բայց արտաքին քաղաքականության վեկտոր փոխելու մասին չէ սա, սա գիտելիք և հմտություններ մեզ համար ձեռք բերելու մոտիվ է»։ Նա նշեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները ինտենսիվ զարգանում են հատկապես տնտեսական առումով, բայց ռազմաքաղաքական առումով դեռ այն փուլում չեն, որ քննարկվեն։ Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման համար պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, Գրիգորյանը բացասական արձագանքեց՝ նշելով․ «ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդիր չկա։ ՀԱՊԿ-ի հետ կապված մենք խնդիր չունենք որևէ այլ երկրի հետ համագործակցության, որևէ կաշկանդվածություն չկա»։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։  Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել էր Զախարովան։   
15:10 - 14 ապրիլի, 2023
ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Տեղ համայնքի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը

ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Տեղ համայնքի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացրած սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար: ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները:
14:37 - 14 ապրիլի, 2023