Դա Հայաստանի ներքին հարցն է, որևէ մեկն իրավունք չունի խառնվելու. Արմեն Գրիգորյանը՝ Նեմեսիսի հուշարձանի մասին |aysor.am|
11:13 - 09 մայիսի, 2023

Դա Հայաստանի ներքին հարցն է, որևէ մեկն իրավունք չունի խառնվելու. Արմեն Գրիգորյանը՝ Նեմեսիսի հուշարձանի մասին |aysor.am|

aysor.am: Կքանդե՞ն արդյոք «Նեմեսիսի» հուշարձանը, թե՞ ոչ՝ Հայաստանի ներքին հարցն է, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվելու», - ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի հուշարձանը։

«Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի, եթե Երևանում գտնվող «Նեմեսիս» հուշարձանը չապամոնտաժվի։ Թուրքիան չի բավարարվի միայն օդային տարածքի փակմամբ, նա կշարունակի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», - ասել էր Չավուշօղլուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել