Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել, պետք է իրենց ուղղել այդ հարցը․ Արմեն Գրիգորյան |news.am|
11:29 - 09 մայիսի, 2023

Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել, պետք է իրենց ուղղել այդ հարցը․ Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Բարձր մակարդակով հանդիպում է լինելու Բրյուսելում, այնուհետեւ այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնեւում, որին միանալու են նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Շոլցը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները  եւ առաջ շարժվենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ամերիկյան կողմը խոսել է Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում առաջընթացի մասին, ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, ԱԽ քարտուղարն ասաց. «Առաջընթացի մասին ամերիկյան կողմն է խոսել եւ պետք է իրենց ուղղել այդ հարցը: Մամլո հաղորդագրությունում հայկական կողմը նշել է, որ կան տարաձայնություններ եւ աշխատելու ենք այդ տարաձայնությունների շուրջ լուծումներ փնտրել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել