Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը. Նեթանյահու
 |1lurer.am|

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը. Նեթանյահու |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակեն ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը: Նա շեշտել է, որ «ոչինչ, այդ թվում՝ միջազգային ճնշումը, չի ստիպի Իսրայելին՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը»։ Նա այդ հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հրադադարի պահանջով ոչ պարտադիր բանաձև ընդունելուց մեկ օր անց: Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևին: Նա հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «միջազգային աջակցությամբ կամ առանց դրա»։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 153 կողմ, 10 դեմ, 23 ձեռնպահ ձայներով քվեարկել էր հօգուտ զինադադար պահանջող բանաձևի։ Այսպիսով՝ նոյեմբերին նույն հարցով կայացած քվեարկությունից հետո 32 երկիր փոխել է իր դիրքորոշումը և միացել զինադադարին կողմ երկրների ցանկին։
12:47 - 14 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն Գազայի դեմ Իսրայելի պատերազմին մեղսակցության համար, գրում է Mehr-ը։ Նասեր Քանանին կիրակի օրը հանդես է եկել ի պատասխան արևմտյան երեք կառավարությունների՝ ամբողջ աշխարհում Իրանի մի շարք քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու չարդարացված քայլի: «Այն երկրները, որոնք ունեն գաղութատիրության և մարդու իրավունքների սիստեմատիկ ոտնահարման պատմություն… նման կանխակալ և կեղծ միջոցներով փորձում են շեղել համաշխարհային հանրային կարծիքը մարդու իրավունքների դեմ իրենց գործողություններից և երեխաների սպանող սիոնիստական ռեժիմի անմարդկային հանցագործությունների հետ իրենց լիարժեք համագործակցությունից», - ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա մատնանշել է երեք երկրների «սկանդալային մասնակցությունը իսրայելական ռազմական հանցագործություններին հոկտեմբերի սկզբից շրջափակված Գազայի հատվածում», նշելով, որ նրանք «ընդհանրապես ի վիճակի չեն դատելու և մեկնաբանելու այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը»:
20:18 - 10 դեկտեմբերի, 2023
Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը
 |armenpress.am|

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսի և Ռուսաստանի նախագահներ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Գազայում, հումանիտար օգնության առաքումը անկլավ և պայմանավորվել են շարունակել պաղեստինյան հատվածում հրադադարի հաստատմանն ուղղված համատեղ ջանքերը: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։ Նա հավելել է, որ կողմերը քննարկել են Եգիպտոսի միջոցով հակամարտության գոտի ամենամեծ քանակությամբ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը, որն անհրաժեշտ է Գազայի ժողովրդին։ Ալ-Սիսին և Պուտինը պայմանավորվել են ապագայում նույնպես լրջորեն հետամուտ լինել հրադադարի հաստատմանը։ Նրանց կարծիքով՝ միջազգային հանրությունը նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի այդ նպատակին հասնելու համար:
16:12 - 09 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա |armenpress.am|

ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում անհապաղ հրադադար պահանջող ՄԱԿ-ի բանաձևի վրա |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները վետո է դրել Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության միջև անհապաղ հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, հաղորդում է «Ալջազիրան»: Քվեարկությունը հաջորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝  15 անդամներից բաղկացած խորհրդին գլոբալ սպառնալիքի մասին պաշտոնական նախազգուշացմանը: ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը հայտարարել է ՝թեև ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, սակայն չեն աջակցում անհապաղ հրադադարի կոչերին: «Սա միայն հաջորդ պատերազմի սերմերն է ցանելու, քանի որ ՀԱՄԱՍ-ը ցանկություն չունի տեսնել կայուն խաղաղություն, լուծում»,- ասել է Ռոբերտ Վուդը: Դեկտեմբերի 1-ին ավարտվել է 7-օրյա հրադադարը, որի արդյունքում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել մի քանի պատանդների և ավելացրել Գազային մարդասիրական օգնությունը:
12:08 - 09 դեկտեմբերի, 2023
Նեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը |news.am|

Նեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը |news.am|

news.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը՝ ասելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պահպանի հսկողությունը պատերազմից հետո Գազայի հատվածի զինաթափման վրա։ «Գազան պետք է զինաթափվի. Եվ կա միայն մեկ ուժ, որը կարող է դա ապահովել, և այդ ուժը Իսրայելի պաշտպանության բանակն է»,- ասել է Նեթանյահուն: «Ոչ մի միջազգային ուժ չի կարող պատասխանատվություն կրել դրա համար»,- ասաց նա։ «Մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել այլ վայրերում, որտեղ միջազգային ուժեր են բերվել ապառազմականացման նպատակով», - շարունակել է նա՝ ակնարկելով UNIFIL-ի ձախողումը Լիբանանի հարավում՝ ապառազմականացնելու տարածքը 2006 թվականի Երկրորդ լիբանանյան պատերազմից հետո:
10:02 - 06 դեկտեմբերի, 2023
Նեթանյահուն վտանգում է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունն՝ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար․ Էրդողան |azatutyun.am|

Նեթանյահուն վտանգում է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունն՝ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը վտանգում է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունն ու ապագան՝ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար, Դոհայում, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ «Գազայի հատվածում իրականացված վայրագությունները վերաճեն տարածաշրջանային պատերազմի, որը կներառի Սիրիան», ըստ Anadolu գործակալության, ասել է Էրդողանը՝ շեշտելով՝ Իսրայելի և Պաղեստինի պատերազմի հարցով Թուրքիայի առաջնահերթությունը կրակի անհապաղ և մշտական դադարեցումն է և Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան առաքման ապահովումը։ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում որակելով հանցագործություն մարդկության դեմ՝ Էրդողանը շեշտել է՝ Իսրայելը ռազմական հանցագործությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի։ «17 հազար անմեղ պաղեստինցիների մահը, հիմնականում՝ երեխաներ և կանայք, հանցագործություն է մարդկության դեմ, ռազմական հանցագործություն։ Իսրայելը չպետք է հեշտ ազատվի պատասխանատվությունից»,- մասնավորապես, ասել է Թուրքիայի ղեկավարը։ Մոտ մեկ շաբաթ տևած ժամանակավոր հրադադարից հետո ծանր ռազմական գործողությունները Գազայում շարունակվում են, Իսրայելի օդուժը հարվածներ է հասցնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի դիրքերին, որին Թել Ավիվը մեղադրում է կրակի դադարեցման ռեժիմը խախտելու համար: «Ռազմական գործողությունների վերսկսմամբ մենք ընդգծում ենք՝ Իսրայելի կառավարությունը հավատարիմ է պատերազմի նպատակներին՝ ազատել մեր պատանդներին, վերացնել «Համաս»-ը և երաշխավորել, որ Գազայի հատվածը երբեք վտանգ չի ներկայացնի Իսրայելի բնակիչների համար», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։  
09:31 - 06 դեկտեմբերի, 2023
Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվն անցել է 16000-ը
 |1lurer.am|

Գազայի հատվածում և Իսրայելում զոհերի թիվն անցել է 16000-ը |1lurer.am|

1lurer.am: Գազայի հատվածի հարավում մարդաշատ Խան-Յունիս քաղաքը դարձել է ՀԱՄԱՍ-ի վրա Իսրայելի նոր հարձակումների կենտրոնը: Իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները, երբ չի հաջողվել երկարացնել ժամանակավոր հրադադարը: Իսրայելը հրամայել է տարհանել քաղաքի շրջակայքի բազմաթիվ շրջաններ: Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ հենց այդտեղ կարող են թաքնվել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամները։ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը ծագումով այդ քաղաքից է։ Ենթադրվում է, որ այստեղից է ընդլայնվելու ցամաքային հարձակումը: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ իր նպատակն է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Ժամանակավոր հրադադարը խախտելու համար ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին, նշելով՝ պատրաստ են կրկին վերադառնալ հրադադարի ռեժիմին, եթե Իսրայելը վերջ տա խաղաղ բնակիչների դեմ ագրեսիային: Իսրայելն էլ մեղադրել է ՀԱՄԱՍ-ին, հայտարարել, որ կանեն հնարավորը՝ վերադարձնելու գերիներին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ Գազայի հատվածում 137 գերի է մնում: Իսրայելական բանակը թիրախավորում է տարածաշրջանի հիվանդանոցները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր: Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 15500 մարդ, վիրավորվել՝ 41300-ը: Զոհվել են նաև Գազայի հատվածում պահվող գերիներ: Իսրայելական կողմը հայտնում է 1200 զոհի մասին, այդ թվում՝ 398 զինվորական։ Չնայած զոհերի թվի զգալի տարբերությանը, իսրայելցի փաստաբան, իրավունքի պրոֆեսոր Ռութ Գալպերինը համոզված է, որ զոհի կարգավիճակում են իսրայելցիները: Նա դժգոհել է, որ միջազգային հանրությունը չի ցանկանում դուրս գալ ընդունված պատկերացումից՝ պաղեստինցիներին համարելով որպես հիմնական զոհեր, իսրայելցիներին՝ ագրեսորներ:
17:20 - 03 դեկտեմբերի, 2023
Պենտագոնն Իսրայելին նախազգուշացրել է Գազայում ռազմավարական պարտության հնարավորության մասին, եթե անտեսվի խաղաղ բնակչության պաշտպանությունը |azatutyun.am|

Պենտագոնն Իսրայելին նախազգուշացրել է Գազայում ռազմավարական պարտության հնարավորության մասին, եթե անտեսվի խաղաղ բնակչության պաշտպանությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Իսրայելին կարող է սպառնալ ռազմավարական պարտություն, եթե Գազայի հատվածում գործողության ընթացքում չաշխատի պաղեստինցի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Նա նշել է, որ Իսրայելի ներկայացուցիչների հետ զրույցներում զգուշացրել է Գազայում քաղաքացիական զոհերից խուսափելու և Գազա մարդասիրական օգնության առաքումն ապահովելու անհրաժեշտության մասին։ «Մենք կշարունակենք ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և մարդասիրական օգնության հուսալի հոսք ապահովելու համար», - ասել է Օսթինը։ Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն կմնա Իսրայելի «աշխարհում ամենամոտ բարեկամը», իսկ ամերիկյան աջակցությունը սակարկելի չէ: Միաժամանակ նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես «ամենահզոր երկիր», կարող է միաժամանակ մի քանի խնդիր լուծել՝ նշելով, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինային։
11:46 - 03 դեկտեմբերի, 2023
Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
 |armenpress.am|

Հռոմի պապն առաջարկել է ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է ռազմական արդյունաբերության մեջ ներգրավված միջոցներն ուղղել սովի դեմ պայքարի միջազգային հիմնադրամի ստեղծմանը, և դրանք ծախսել կայուն զարգացման ապահովման համար: Այս մասին ասված է պոնտիֆիկոսի ելույթում, որը պատրաստվել էր կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովում: Առողջական վիճակի պատճառով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չի կարողացել ներկա գտնվել կոնֆերանսին: Նրա ելույթը արտասանել է Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, որը գլխավորել է Սուրբ Աթոռի պատվիրակությունը:  «Որքան էներգիա է ծախսում մարդկությունը այսքան պատերազմներում, որոնք բռնկվել են ամբողջ աշխարհում՝ Իսրայելում և Պաղեստինում, Ուկրաինայում և շատ այլ վայրերում։ Հակամարտությունները չեն լուծում խնդիրները, բայց հանգեցնում են դրանց ավելացման: Որքան ռեսուրսներ են ծախսվում սպառազինությունների վրա, որոնք քանդում են մեր ընդհանուր տունը։ Առաջարկում եմ ռազմական նպատակներով ծախսվող գումարներով ստեղծել սովի վերացման միջազգային հիմնադրամ և կլիմայի փոփոխությամբ տառապող աղքատ երկրներում՝ կայուն զարգացման նախագծեր»,- ելույթի տեքստն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
16:54 - 02 դեկտեմբերի, 2023