Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը
 |armenpress.am|
16:12 - 09 դեկտեմբերի, 2023

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսի և Ռուսաստանի նախագահներ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Գազայում, հումանիտար օգնության առաքումը անկլավ և պայմանավորվել են շարունակել պաղեստինյան հատվածում հրադադարի հաստատմանն ուղղված համատեղ ջանքերը: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են Եգիպտոսի միջոցով հակամարտության գոտի ամենամեծ քանակությամբ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը, որն անհրաժեշտ է Գազայի ժողովրդին։

Ալ-Սիսին և Պուտինը պայմանավորվել են ապագայում նույնպես լրջորեն հետամուտ լինել հրադադարի հաստատմանը։ Նրանց կարծիքով՝ միջազգային հանրությունը նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի այդ նպատակին հասնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել