Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա |armenpress.am|

Հայաստանում ԵՄ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ կհիմնվի տրամաչափարկման 4 լաբորատորիա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ջանքերով կիրականացվի 4 մլն եվրո արժողությամբ ծրագիր: Նոյեմբերի 10-ին Երևանում տրվեց ՄԱԱԶԿ-ի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով մշակած և ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկը: «ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ԵՄ-ի հետ մենք որակի ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր ենք սկսում: Ընդհանուր գումարը մոտ 4 մլն եվրոյի չափով է, որի ներքո կարողությունների զարգացում և 4 նոր լաբորատորիաների հիմնում է նախատեսվում: Դրանք պետք է օգնեն լրացնել չափագիտական լաբորատորիաների ծառայությունների մեր բացերը: Եվ կարողանանք այնպես անել, որ մեր որակի ենթակառուցվածքը կարողանա մատուցել ավելի ամբողջական ծառայություններ արտադրողներին՝ իրենց արտադրանքը թե Հայաստանում, թե դրսում, հիմնականում եվրոպական շուկաներում վաճառելու հնարավորություն ստանալու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ Քերոբյանի՝ որոշ օրենքներ լավ չեն գործում, օրինակ, պետք է ստանալ սերտֆիկատ, բայց հնարավոր է առանց այդ սերտիֆիկատը ստանալու շուկայահանել ապրանքը: Դրա համար տուգանքը չնչին է, ինչը հանգեցնում է նրան, որ ընկերությունների մեծ մասը ձեռք չեն բերում այն լաբորատոր ծառայությունները, որոնք անհրաժեշտ են և օրենքով պահանջված՝ մինչև անհրաժեշտ շուկայահանում անելը: Այդ ծառայությունների ձեռք չբերումն էլ հանգեցնում է նրան, որ լաբորատոր ծառայությունների մատուցման բիզնեսը դառնում է ոչ այնքան եկամտաբեր: Եվ  ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գործընկերները մատնանշել են Հայաստանում այդ խնդրի մասին: Քերոբյանի խոսքով՝ այդ առումով կառավարությունը հիմա ավելի համաչափ է դարձնում պատժիչ մեխանիզմները:   «Ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի, որ Հայաստանում բարելավվի արտադրված ապրանքների որակը, ապահովվի Հայաստանում կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը՝ նախադրյալներ ստեղծելով մարդկանց կյանքի որակի բարձրացման, ԵՄ-ի և այլ երկրների հետ առևտրի ընդլայնման համար»,-ասաց նախարարը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս հայտնեց, որ Հայաստանից արտահանվող ապրանքները կկարողանան բարելավել իրենց մրցակցային դիրքերը արտասահմանյան և հատկապես ԵՄ շուկայում: «Հայաստանի արտահանման մի մեծ մասնաբաժին գնում է ԵՄ անդամ 27 պետություններ: Դրա համար մենք բոլոր գործընկերների հետ աշխատում ենք՝ Հայաստանից ԵՄ արտահանման համար: Դա ավելի կզարգացնի սոցիալ-տնտեսական կապերը, կօգնի, որ հայաստանյան ՓՄՁ-ները մասնակցություն ունենան միջազգային առևտրում»,-ասաց Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ ԵՄ-ն հանձնառու են մնում՝ աջակցելու Հայաստանին՝ արդյունավետորեն իրականացնելու Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրն իսկապես ազդեցություն կունենա տնտեսության, ՓՄՁ-ների վրա: «Որպեսզի երկրի, մասնավորի ջանքերը իզուր չլինեն, կարևոր է վստահությունը, պետք է վստահ լինեն, որ կարող են արտադրել որակով, արտահանել և լինել մրցակցային: Իսկ դրա ճանապարհի քայլերն արդեն արված են»,-նշեց նա:
17:43 - 10 նոյեմբերի, 2022
Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում. Երևանում մեկնարկել է այլընտրանքային ներդրումների թեմայով միջազգային համաժողով

 |armenpress.am|

Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է ներդրումներ անել Հայաստանում. Երևանում մեկնարկել է այլընտրանքային ներդրումների թեմայով միջազգային համաժողով |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկել է «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 150 ներկայացուցիչներ` Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։  Համաժողովի հիմնական նպատակն է Հայաստանում այլընտրանքային ներդրումների աղբյուրների աճի համար հնարավորությունների ստեղծումը: Միաժամանակ, համաժողովը Թվային Ջուղա ցանցի ակտիվացման կարևոր միջոցառումներից է՝ ի լրումն հայկական ստարտափների համար ներդրումների ներգրավման։ Վենչուրային և կորպորատիվ վենչուրային ֆոնդերը ֆինանսների աղբյուր են, որոնք ապահովում են ներդրումներ ստարտափներում, նորարարական նախագծերում` խթանելով տնտեսական աճը: Միջոցառման օրակարգը ներառում է ոլորտի վերաբերյալ կարևոր թեմաները՝ մասնավոր կապիտալի համաշխարհային շուկայի միտումները, մասնավոր կապիտալը՝ որպես այլընտրանքային ակտիվներ խելացի փողով ներդրումներ անելու համար: Երկօրյա համաժողովի ամբողջ ընթացքում կաշխատի BDO Armenia-ի խումբը, որի մասնագետներն առաջնային խորհրդատվություն կմատուցեն ընկերություններին՝ հարկային և իրավական թեմաներով։ «Այլընտրանքային ներդրումների աղբյուրները կխթանեն փողի հոսքը դեպի Հայաստանի տնտեսություն՝ աջակցելով նորարար գաղափարներին, կբարձրացնեն արդյունավետությունը և հնարավորություն կստեղծեն ինստիտուցիոնալ կապիտալի կառավարման համար»,- նշեց «Orion Worldwide Innovations» -ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը: Համաժողովը մեկ ընդհանուր հարթակում է հավաքել ներդրողների, վենչուրային ընկերությունների, ընտանեկան գրասենյակների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների, դեսպանատների ներկայացուցիչների։  «Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է մոտ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային ներդրումներից, 3,6 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերից, 1,1 միլիարդ դոլարի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոն դոլարի  թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերի կողմից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից պակաս են: Զարգացած ֆինանսական էկոհամակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի ֆոնդերն ունեն բանկային վարկավորման և արժեթղթերի շուկայի կապիտալիզացիայի հետ համադրելի ծավալներ։ Այս համաժողովի նպատակներից մեկն էլ այլընտրանքային ներդրումների առավել արագանցիկ աճին նպաստելն է, որը վերջնարդյունքում նպաստելու է տնտեսական աճին և հանրային բարիքի ստեղծմանը»,- նշեց BDO-ի գործընկեր, Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Ալեքսանդր Շաղիկյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով համաժողովը, նշեց, որ նախարարությունն ու կառավարությունը նպատակ ունեն զարգացնել տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային շերտերը։ Նրա խոսքով՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ կատարած համատեղ հետազոտությունների արդյունքը ցույց է տվել, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Մարդիկ դիտարկում են նաև մասնավոր ներդրումային հնարավորությունները։  «Հայաստանում կան մեծ հնարավորություններ մասնավոր ներդրումներ ներգրավելու համար։ Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն։ Ես հավաստիացնում եմ, որ ստեղծված են բոլոր նախապայմանները, որպեսզի մասնավոր ներդրումային ֆոնդերը Հայաստանում ծավալեն հաջող գործունեություն, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի այդ ֆոնդերի ձևավորմանը և հաջողությանը»,- եզրափակեց Քերոբյանը։  Միջոցառումը կազմակերպվել է Orior Worldwide Innovations-ի և BDO Armenia-ի համագործակցությամբ։   
12:45 - 08 նոյեմբերի, 2022
Հայաստանում կիրականացվի «գյուղատնտեսական մարդահամար»

 |armenpress.am|

Հայաստանում կիրականացվի «գյուղատնտեսական մարդահամար» |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել «գյուղատնտեսական մարդահամար»: Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Գյուղատնտեսության առաջնային արտադրությունն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 11-13 տոկոսը: Իսկ ագրոպարենային համակարգն ընդհանուր դիտարկմամբ կազմում է ՀՆԱ-ի շուրջ 25 տոկոսը: Հատկանշական է նաև, որ Հայաստանում զբաղվածների շուրջ 22 տոկոսն ընդգրկված է գյուղատնտեսությունում»,-ասաց Քերոբյանը: Նրա խոսքով՝ 2023 թվականին նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1,2 տրիլիոն դրամ: Նախորդ տարի այն կազմել էր 933 միլիարդ դրամ։ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով՝ պլանավորվում է այն հասցնել 1,4 տրիլիոն դրամի։ Ֆերմերային տնտեսությունների խոշորացման արդյունքում ընդհանուր գյուղատնտեսությունների թիվը նախատեսվում է նվազեցնել մինչև 280 հազարի՝ նախկինում առկա 317 հազարի փոխարեն՝ միաժամանակ նպաստելով մեկ գյուղացիական տնտեսության ստեղծած արժեքի արտադրողականության բարձրացմանը:  Նախարարի խոսքով՝ ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը 2022 թվականի 9 ամիսների տվյալներով կազմել է 879 միլիոն դոլար, որը գերազանցում է գյուղատնտեսության ռազմավարության մեջ 2028 թվականի պլանավորած ցուցանիշը: Նախատեսվում են նաև օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես, դեռ քննարկման փուլում է գյուղատնտեսական որոշ ապրանքների համար ԱԱՀ-ի տարբերակված կիրառումը: «ՀՀ վիճակագրական կոմիտեն հաջորդ տարի պլանավորում է անցկացնել «գյուղատնտեսական մարդահամար», որի ընթացքում պետք է ճշգրտվի գյուղացիական տնտեսությունների քանակը, ունեցվածքը, ընդհանուր գյուղատնտեսական իրավիճակը»,-ասաց Քերոբյանը: 2023 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր՝ 36 միջոցառումներով, ընդհանուր՝ 37,9 միլիարդ դրամ գումարով, այդ թվում նաև արտաքին աղբյուրներից ստացվող վարկային ու դրամաշնորհային միջոցներով 3 ծրագիր՝ 8 միջոցառումներով՝ 2,4 միլիարդ դրամ գումարով:
13:01 - 07 նոյեմբերի, 2022
Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալը․ ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի․ Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին |news.am|

Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալը․ ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի․ Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին |news.am|

news.am: Բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են նշում, կազմակերպությունների անուն են տալիս, Ձեզ հետ խոսելուց՝ ինչ ասում ենք, ասում եք՝ անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք և այլն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2023թ-ի պետբյուջեի քննարկման ժամանակ դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ «Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում: Ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի»,- ասաց Սուքիասյանը։ Արձագանքելով պատգամավորին՝ Էկոնոմիկայի նախարարն ասաց․ «Շատ շնորհակալություն քննադատության համար, բայց իմ ամբողջ զեկույցը կառուցված է հենց թվերի վրա: Այն, որ Հայաստանը այսօր ունի 14․1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այն, որ մեր արտաքին առևտրաշրջանառությունը  63 տոկոսով աճել է, իսկ ԵԱՏՄ-ի հետ 70-ից ավելի տոկոսով է աճել, դրանք թվեր չե՞ն: Ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ: Որքա՞ն է էկոնոմիկայի նախարարության դերը այդ 14.1 տոկոս աճի մեջ, շատ մեծ: Ես կարող եմ ձեզ նկարներ ցույց տալ` որտեղ ինչեր է սարքվում, որոնք հենց նախարարության նախաձեռնություններն են»,- ասաց Քերոբյանը։ Ի պատասխան Սուքիասյանը նշեց. «Ես կարծում եմ՝ պետք է պետական պաշտոնյան գնար, Լարսում կանգներ, ամեն ինչ աներ, որ մարդիկ այդ գումարները չկորցնեին: Մարդիկ գնում, իրենց տները դնում, վարկ են վերցնում, չեն կարողանում պետական պաշտոնյայի հետ կապ հաստատել: Հիմա էլ ասում եք՝ 14մ,1 տոկոս: Այդ 14,1 տոկոսը հայտնի դեպքերի արդյունքում է եղել, մի վերցրեք ձեզ վրա: Բիզնեսն է տանջվում, աշխատում, ու դուք ասում եք՝ էսինչ բանը եղավ: Ես ձեզ հարցեր եմ տալի, ուրիշ պատասխաններ եմ լսում»:
14:17 - 03 նոյեմբերի, 2022
Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է, կարիք կլինի վերանայել կառույցի բյուջեի բաշխումը. Քերոբյան |armenpress.am|

Հայաստանի դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է, կարիք կլինի վերանայել կառույցի բյուջեի բաշխումը. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2021-ի կեսից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում, այսինքն՝ ավելի շատ տալիս է, քան ստանում, մոտ ապագայում կարիք կլինի միության բյուջեի վերաբաշխում կատարել: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Հայաստանն անցյալ տարվա կեսերից ԵԱՏՄ բյուջե վճարած և ստացած մաքսատուրքերի առումով արդեն գտնվում է դոնորի կարգավիճակում: Այսինքն՝ մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում ենք: Քննարկումներ են գնում, և ԵԱՏՄ նիստի ընթացքում մեր վարչապետն էլ նշեց, որ կարիք կլինի մոտ ապագայում վերանայել ԵԱՏՄ բյուջեի բաշխումը: Ըստ էության, մենք, լինելով ավելի փոքր երկիր, հանդիսանում ենք բավականին խոշոր դոնոր, և կարիք կա, որ մի քիչ ավելի արդար բաշխման ճանապարհով գնանք»,-ասաց Քերոբյանը: Հայաստանը բավականին ակտիվացրել է սեփական ծրագրերը ԵԱՏՄ-ում, այսինքն՝ ավելի շատ նախաձեռնություններով է հանդես գալիս, փորձում իր դերը կառույցում ավելի ուժեղացնել: Նախարարի գնահատմամբ՝ այն, որ Հայաստանի դերը, հեղինակությունը բարձրանում է ԵԱՏՄ-ում, անզեն աչքով էլ նկատելի է: «Բազմաթիվ հարցերում Հայաստանի առաջարկները որոշիչ են դառնում: Շատերն են մեր առաջարկներին ականջալուր լինում: Մեր դերակատարումը ԵԱՏՄ-ում մեծանում է»,- նշեց նախարարը: Աշխատանքներ են նաև տարվում, որ հայկական ընկերությունների արտադրանքներն ընդգրկվեն եվրասիական արդյունաբերական ապրանքների ռեեստրում:
11:03 - 03 նոյեմբերի, 2022
Վերին Լարսում ունենք երկու խնդիր, մեկը եղանակային խնդիրն է, մյուսը անվտանգային է` Ղրիմի կամուրջի պայթյունի հետ կապված. Վահան Քերոբյան
 |armenpress.am|

Վերին Լարսում ունենք երկու խնդիր, մեկը եղանակային խնդիրն է, մյուսը անվտանգային է` Ղրիմի կամուրջի պայթյունի հետ կապված. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսում թողունակության խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել: Lրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս պահին էլ մեծ հերթեր են գոյացել: «Վերին Լարսի խնդիրը եղանակային է: Լաստանավերի և այլ ծովային տրանսպորտի առկայությունը խիստ անհրաժեշտ է: Մենք դա գիտակցում ենք, այսօր էլ հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ»,-ասաց Քերոբյանը` հավելելով, որ քննարկվում է նաև օդանավային բեռնափոխադրումների խիստ կարևորությունը, ինչի ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում: «Վերին Լարսում այս պահին ունենք երկու խնդիր, մեկը եղանակային խնդիրն է: Ամեն տարի ձմռանը այնտեղ խաթարվում է երթևեկությունը: Մյուս խնդիրը անվտանգային է` Ղրիմի կամուրջի պայթյունի հետ կապված»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ լաստանավի հետ կապված բոլոր պայմանագրերը ստորագրված են, բայց շատ կարևոր է, որ այն ֆիզիկապես աշխատի: «Չեմ ուզում որևէ ժամկետ ասել, կսպասենք մինչև լաստանավն աշխատի»,-ասաց նա: Վահան Քերոբյանի խոսքով` Հայաստանի ընկերություններն այժմ արդեն ավելի շատ ապրանք են արտահանում Ռուսաստանի Դաշնություն՝ հաշվի առնելով այն, որ շուկայում մրցակցությունը թուլացել է և շուկայից դուրս են եկել խոշոր միջազգային գործընկերները: «Բացի այդ, մենք տեսնում ենք նաև արդյունաբերական ապրանքների մասով մեծ հնարավորություններ և աշխատանք ենք տանում, որպեսզի հայկական ապրանքները դառնան ավելի մրցունակ ռուսական շուկայում»,-հավելեց նախարարը:
18:48 - 21 հոկտեմբերի, 2022
Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է․ էկոնոմիկայի նախարար

 |armenpress.am|

Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է․ էկոնոմիկայի նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հակադարձելով այն տեղեկություններին, որ Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ կա և շինարարությունը դանդաղ է ընթանում։ Քերոբյանը հիշեցրեց, որ Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14 հազար դրամ պետական տուրքը նվազել է՝ դառնալով 2000 դրամ, որը հնարավորություն կտա հարևան երկրներից ցեմենտը ներկրել։ «Խնդիրը օրերի ընթացքում կլուծվի, բայց նաև պետք է նորից կրկնեմ, որ չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանում շինարարությունը դանդաղել է, հակառակը՝ շինարարությունը արագ տեմպերով ընթանում է»,- ասաց Քերոբյանը։ Միևնույն ժամանակ, Քերոբյանը կարևորեց Հայաստանում ցեմենտի արտադրության զարգացումը։ «Մենք որևէ պարագայում չենք ցանկանում, որ այդ ոլորտում խնդիրներ լինեն, բայց մյուս կողմից կարևոր է նաև շինարարությունը, կառուցապատումը՝ այնտեղ մենք մեծ տնտեսական հնարավորություններ ունենք։ Այս պահին որոշում է կայացվել նվազեցնել ցեմենտի տուրքը, որպեսզի ընկերությունները կարողանան լրացնել իրենց պահանջարկը»,- եզրափակեց Քերոբյանը։
15:36 - 19 հոկտեմբերի, 2022
Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է, հատուկ սննդակարգ պետք է կազմել․ Քերոբյանը՝ երեխաների թերսնուցման մասին |armenpress.am|

Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է, հատուկ սննդակարգ պետք է կազմել․ Քերոբյանը՝ երեխաների թերսնուցման մասին |armenpress.am|

armenpress.am: Պարենային անվտանգությունը Հայաստանի կարևորագույն անվտանգային բաղադրիչներից մեկն է, մինչև տարվա վերջ կկազմվի պարենային ռազմավարություն, որի մեջ կներառվի հատուկ սննդակարգը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Գիտեք, որ անցած շաբաթ կայացել է պարենային անվտանգության վերաբերյալ համաժողով, որը ուղղված էր ոչ միայն Հայաստանին անհրաժեշտ քանակի սննդամթերքով ապահովելուն, այլ նաև ճիշտ սնվելուն։ Օրինակ՝ մինչև 2 տարեկան երեխաների պարագայում խնդիրը ոչ միայն թերսնվելն է, այլ նաև սխալ սնվելը, որի հետևանքով աշխարհում այդ տարիքային խմբի երեխաների ավելի քան 40 տոկոսը ունեն թերսնվածություն։ Խնդիրը շատ դեպքերում սխալ ուտելու մեջ է։ Թերսնված երեխաները շատ դեպքերում կարող են լինել նաև բարեկեցիկ ընտանիքներից։ Հատուկ սննդակարգ պետք է կազմել»,- ասաց Քերոբյանը։ Նախարարը հայտնեց, որ ներկայումս կազմվում է պարենային ռազմավարություն։ «Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ կընդունվի ռազմավարություն, որի մեջ արդեն ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը, երբ պետք է ուտել»,- հավելեց Քերոբյանը։
14:43 - 19 հոկտեմբերի, 2022
Վահան Քերոբյանը անդրադարձավ ՀՀ-ում 150 հազար դոլար ներդրում անողներին քաղաքացիություն տալու մասին նախագծին |tert.am|

Վահան Քերոբյանը անդրադարձավ ՀՀ-ում 150 հազար դոլար ներդրում անողներին քաղաքացիություն տալու մասին նախագծին |tert.am|

tert.am: Օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում, մասնավոր անձանց կողմից արված ներդրումները նույնքան խրախուսված են, որքան մեծ ընկերությունների կողմից արվածները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ում 150․000 դոլարի ներդրման դիմաց պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու կառավարության առաջարկած նախագծին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այս նախագծով մենք ուզում ենք օգտվել այն հնարավորություններից, որոնք կան աշխարհում։ Սրանով կլուծվի երկու հարց՝ իմիգրացիայի հարցը, այսինքն որոշակի կատեգորիայի անձանց դարձնելով ՀՀ քաղաքացի, և ներդրումների միջոցով ՀՀ տնտեսությունը զարգացնելը։ Իհարկե, նախագծի մեջ որոշակի ճշգրտումներ կարվեն և կոմպակտ տեսքի կգա»,- ասաց Քերոբյանը։ Հարցին՝ մտավախություն չկա՞, որ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները նույնպես ներդրումներ կկատարեն և կդառնան ՀՀ քաղաքացիներ, Քերոբյանը ասաց․ «Խոսքը չի գնում նրա մասին, թե ով դիմի՝ կստանա քաղաքացիություն, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ոստիկանությանն և թե՛ ԱԱԾ-ի կողմից կատարվելու են, այդ հարցերը այդ մակարդակում կչեզոքացվեն։ Չենք ունենա մի այնպիսի իրավիճակ, երբ կունենանք չափից շատ ասենք երկքաղաքացի թուրքեր»։ Ճշտող հարցին՝ կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը, Քերոբյանը ասաց․ «Չեմ կարող ասել՝ կբացառվի։ Գիտեք, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր, վստահ եմ, կչեզոքացվեն կասկածելի դեպքերը»։
13:38 - 19 հոկտեմբերի, 2022
Բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով

Բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգացնում է լեռնադահուկային զբոսաշրջությունը՝ այս համատեքստում ներկայացնելով «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին։ Սերգեյ Կովալչուկը նշել է, որ Բելառուսում ինտենսիվ զարգանում է զբոսաշրջությունը, հատկապես ագրո- և էկոտուրիզմը։ Նա նաև տեղեկացրել է, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազայով։   Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը։ Քննարկվել են նաև բժշկական և կրթական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
11:48 - 07 հոկտեմբերի, 2022
Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը

 |armenpress.am|

Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» և կից ներկայացված օրենքներում, որը վերաբերվում է դեղերի արտաքին գովազդին։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար: «Հետազոտությունների արդյունքում գիտենք, որ հեռուստագովազդի միջոցով 27.8 տոկոսի չափով է սպառողներին տեղեկատվությունը հասնում, համացանցի միջոցով՝ 1.9 տոկոսով և արտաքին գովազդի միջոցով՝ 1.4 տոկոսով»,-ասաց Քերոբյանը: Ըստ նրա՝ ներկայացված նախագծով նպատակ կա ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտ ապահովել և հնարավորություն ստեղծել առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հերթին նշեց, որ դեղերի շուկան խստորեն կարգավորվում է։ « Գովազդի թույլտվությունը վերաբերվում է միայն առանց դեղատոմս դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է, և գովազդի թույլտվության պայմանները բավական խիստ են. Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք նախագծի ուղղությամբ՝ մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ բուժման ոչ պատշաճ սխեմաների խրախուսելուց ետ պահելու համար։ Սա ևս կարևոր է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը որևէ կերպ չվնասի մեր սպառողների իրավունքներին»,- ընդգծեց Ավանեսյանը:  
12:22 - 06 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու ծրագրերի համար աշխատանքներ են տարվում. Քերոբյան

 |armenpress.am|

Ադրբեջանի ագրեսիայից տուժած համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու ծրագրերի համար աշխատանքներ են տարվում. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի որոշ հատվածներում որոշակի խնդիրներ են առաջացել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կառավարությունը ուսումնասիրություններ է կատարում՝ հասկանալու, թե ինչ ծրագրեր պետք է ներդրվեն այդ համայնքներում տնտեսական կյանքը վերաակտիվացնելու համար: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի տնտեսությունը որքան վնաս է կրել՝ նկատի ունենալով, որ վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն: «Եթե խոսենք ընդհանուր թվերի մասին, ապա ընդհանուր առևտրաշրջանառությունը սեպտեմբեր ամսին նույնիսկ ավելի է աճել, քան նախորդ ամիսներին  էր աճել: Այս պահին մեր ունեցած տվյալներն ասում են այն մասին, որ մեծ հավանականությամբ մենք սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում չենք ունենա, կլինի մոտ 19-20 տոկոսի մակարդակում»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ հստակ ցուցանիշները կհրապարակվեն միայն հոկտեմբերի 25-ին: Սակայն, նախարարն ընդգծեց՝ դա չի նշանակում, թե խնդիրներ չկան: «Թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, և թե Վայոց ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն: Ես այցելել եմ թե Վարդենիս, Սոթք, թե Ջերմուկ և այլ վայրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ ծրագրեր պետք է ներդնենք հիմա, որ կարողանանք վերաակտիվացնել տնտեսական կյանքը: Հիմա ուսումնասիրություններն ընթանում են: Այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ, եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է»,-ասաց Քերոբյանը: Տնտեսական վնասը, թեև ամբողջությամբ չի հաշվարկվել, սակայն նախարարը նշեց, որ մի քանի հազար հեկտար հողատարածք չի մշակվի, Ջերմուկում զբոսաշրջային կյանքը կանգնել է: «Բայց ոչ մի բնակավայր չենք կորցրել, և, կարելի է ասել, որ լուրջ մեծ, զգալի աշխատող բիզնես չի կորել: Նույնիսկ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է այդ տարածքում, աշխատում է»: Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ այսպիսով ադրբեջանական ագրեսիայի արդյունքում խնդիրներ են առաջացել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներո՞ւմ, նա դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ դրանց չափն ընդհանուրի մեջ չնչին է:
14:00 - 05 հոկտեմբերի, 2022
Նոր հնարավորություն՝ որպես աշխարհագրական նշում գրանցելու և հայկական մածունը հենց այդ մակնշմամբ արտահանելու համար

 |armenpress.am|

Նոր հնարավորություն՝ որպես աշխարհագրական նշում գրանցելու և հայկական մածունը հենց այդ մակնշմամբ արտահանելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որի ընդունումը թույլ է տալու, որ, օրինակ, հայկական «Մածուն»-ը  որպես աշխարհագրական նշում (GI) ձևակերպվի և հենց այդ մակնշմամբ Վրաստանի տարածքով անարգել անցնի արտաքին շուկաներ: «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Դեռ այս տարվա սկզբին բարձրաձայնվել էր այն խնդրի մասին, որ հայկական արտադրության մածունը «Մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «Մացոն»-ին ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես, օրինակ, Ֆրանսիայում կոնյակն ու գինին են: Հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: «Օրենքով «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման իրավունք ունի միայն տվյալ արտադրանքն արտադրողների կամ վերամշակողների խումբը, մինչդեռ, օրինակ, Վրաստանում արտադրողների կամ վերամշակողների խմբից բացի «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի նաև պետությունը»,-ասաց Քերոբյանը: Նախարարի խոսքով՝ հայկական ագրոպարենային արտադրանքի, գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես «աշխարհագրական նշումով» արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել և իրացնել զգալիորեն բարձր գներով՝ արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ: «Մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում: Այսօրվա դրությամբ գրանցված միակ «աշխարհագրական նշումով» արտադրանքը Սևանի իշխանն է»,-ասաց նա: Անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին՝ Քերոբյանն ասաց, որ գինեգործները երբեմն դժվարությունների են հանդիպում արտահանելիս: «Կախեթ գինու հետ կապված քննարկումներ են եղել: Վրաստանը կախեթը արդեն գրանցած լինելով որպես «աշխարհագրական տեղանուն»՝ փորձում է երրորդ երկրների շուկաները պաշտպանել՝ տրանզիտային ճանապարհի սահմանափակում մտցնելով: Այդ հարցը վերաբերում է նաև «Մացուն»-ին և այլ ապրանքների: Այս օրենքի ընդունումը  թույլ է տալու, որ մենք, օրինակ, «Մածուն»-ը մեզ մոտ ևս գրանցենք որպես աշխարհագրական տեղանուն, հետո այդ աշխարհագրական տեղանունը նաև գրանցենք միջազգային հարթակներում: Եվ հետո Վրաստանի հետ աշխարհագարական տեղանունների փոխճանաչման համաձայնագիր ստորագրելուց հետո մենք ընդունենք իրենց մածունը, իրենք՝ մերը, դրանից հետո կարողանանք անարգել անցնել Վրաստանի տարածքով և արտաքին շուկաներում հավասարաչափ ցուցադրվել և վաճառվել»,-ասաց նախարարը:
13:54 - 12 սեպտեմբերի, 2022