Ժոզեպ Բորել

Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը

 |armenpress.am|

Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ ԱԳ նախարարության խորհրդի արդյունքների համաձայն, հաստատել է Եվրամիության քաղաքական որոշումը՝ Ուկրաինային զենքի համար լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Բոլոր նախարարները միակարծիք են եղել Ուկրաինային ուղղված համապարփակ աջակցությունը շարունակելու հարցում և քաղաքական որոշում են կայացրել ռազմական օգնության նոր տրանշ հատկացնելու մասին»,- հայտնել է Բորելը:  Այսպիսով, ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ֆինանսավորումը հասել է 2,5 միլիարդ եվրոյի։ Բորելը չի նշել նոր ֆինանսավորման հատկացման կոնկրետ ժամկետներ:
19:57 - 18 հուլիսի, 2022
ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ. Բորել
 |shantnews.am|

ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ. Բորել |shantnews.am|

shantnews.am: Եվրամիությունը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, հիմնական պատասխանն Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ օպերացիային կշարունակեն մնալ պատժամիջոցները, որոնց էֆեկտը գնալով միայն կաճի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Yomiuri թերթում հրապարակված հոդվածում: Նրա խոսքով՝ բախվելով Ուկրաինայում հատուկ գործողության հետ «մենք մտադրություններից սկսեցինք անցնել գործողությունների՝ ցույց տալով, որ երբ մեզ սադրում են, Եվրոպան կարող է պատասխանել: Քանի որ մենք չենք ցանկանում կռվել Ռուսաստանի հետ, պատասխանի հիմքում տնտեսական պատժամիջոցներն են: Դրանք արդեն սկսում են ազդեցություն ունենալ, որը առաջիկա ամիսներին միայն կավելանա»: Բորելը նաև ասել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ, ազդում են նրա ռազմարդյունաբերական համալիրի վրա և խոչընդոտում են նավթի արդյունահանմանը։ «Եթե խոսենք ռազմական ոլորտի մասին, ապա «Իսկանդերի» և «X-101»-ի նման ճշգրիտ կառավարվող հրթիռներ արտադրելու Ռուսաստանի կարողությունը սահմանափակ է», – ասել է Բորելը: «Նավթի արդյունահանման ոլորտում ոչ միայն օտարերկրյա ընկերությունները հեռանում են, այլև բարդ իրավիճակ է ստեղծվել այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հարցում, ինչպիսին հորիզոնական հորատումն է»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական ընկերությունների հնարավորությունները նոր հանքավայրեր շահագործելու համար սահմանափակ են։ Ի թիվս այլ հարցերի, նա նշել է ավտոմոբիլային շուկայում և ավիացիայի ոլորտում առկա խնդիրները։
10:38 - 06 հուլիսի, 2022
ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային ճգնաժամը կանխելու համար․ Բորել |news.am|

ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային ճգնաժամը կանխելու համար․ Բորել |news.am|

news.am: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կարծիքով՝ ուկրաինական իրադարձությունները «սպառնում են սովի համաշխարհային ալիքով», և ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային աղետը կանխելու համար։ «Ես իմ բոլոր զրուցակիցներին հավաստիացրեցի, որ մենք պատրաստ ենք աշխատել ՄԱԿ-ի և գործընկերների հետ՝ պարենային գլոբալ անվտանգության վրա մեր պատժամիջոցների ցանկացած անցանկալի ազդեցություն կանխելու համար։ Մենք սերտ կապի մեջ ենք ՄԱԿ-ի հետ, որպեսզի լուծենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են սակարկումներից խուսափելը և պահանջների չափից ավելի պահպանումը, որոնք կարող են ազդել ռուսական հացահատիկի կամ պարարտանյութի գնումների վրա»,- շաբաթ օրն իր բլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ եվրոպական պատժամիջոցները չեն տարածվում այս արտահանման վրա։ «Մենք պատրաստ ենք այդ հարցերը քննարկել փորձագետների հետ՝ կոնկրետ խոչընդոտները, այդ թվում՝ վճարումների հետ կապված հնարավոր դժվարությունները բացահայտելու և դրանց լուծման ուղղությամբ աշխատելու համար»,- վստահեցրել է Բորելը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ նույնիսկ Ուկրաինայում ռուսական օպերացիայից առաջ սովի դեմ գլոբալ պայքարում դիրքերը թուլանում էին։ Բայց ուկրաինական հակամարտությունը, ըստ Բորելի, զգալիորեն սրել է իրավիճակը։ «Սննդամթերքի գները, որոնց վրա արդեն ազդել են համավարակն ու կլիմայի փոփոխությունը, իրականում երբեք այնքան բարձր չեն եղել, որքան այսօր, և շատ փորձագետներ զգուշացնում են, որ վատագույնը դեռ առջևում է»,- ասել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ «Մենք պետք է շտապ Ուկրաինային իր հացահատիկը Սև ծովով արտահանելու հնարավորություն տանք»,- գրել է Բորելը։
19:48 - 18 հունիսի, 2022
 Բորելը հայտարարել է Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին


 |armenpress.am|

Բորելը հայտարարել է Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ գոյակցի Ուկրաինայում հակամարտությունն ավարտվելուց հետո, ուստի անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել Մոսկվայի հետ երկխոսությանն աջակցելու համար: Այդ մասին Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Ռուսաստանը կշարունակի իր գոյությունը, եւ կարեւոր է՝ հստակորեն որոշել, թե ինչպես ենք մենք մտադիր նրա հետ ապրել: Դա շատ դժվար է լինելու, բայց մենք պետք է ռուսների հետ փոխգործակցենք այս մայրցամաքում: «…» Անհրաժեշտ է շարունակել Ռուսաստանի հետ խոսել»,- նշել է դիվանագետը: Նա նաեւ նշել է Ռուսաստանի հետ կապուղիների բաց լինելը՝ հիշեցնելով Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի՝ ապրիլին Մոսկվա, ինչպես նաեւ Աֆրիկյան միության նախագահ Մակի Սալի՝ հունիսի սկզբին Սոչի կատարած ուղեւորությունների մասին: Բացի այդ, Բորելի խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երկու ներկայացուցիչները գտնվում են Ռուսաստանում՝ փորձելով լուծել ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված հարցը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, խոսելով այն մասին, որ մշտապես պահպանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումները, ասել է, որ «չի կարելի նվաստացնել Ռուսաստանին, որպեսզի այն օրը, երբ մարտական գործողությունները դադարեն, մենք կարողանանք ելք գտնել դիվանագիտության օգնությամբ: «Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Մարին լե Պենը պաշտպանել է նրա դիրքորոշումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
14:59 - 13 հունիսի, 2022
Բորելը հայտրարարել է, որ Եվրամիությունը պետք է լուրջ ռազմական ուժ դառնա |armenpress.am|

Բորելը հայտրարարել է, որ Եվրամիությունը պետք է լուրջ ռազմական ուժ դառնա |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի հակամարտությունն ապացուցեց , որ մեղմ ուժը բավարար չէ, ուստի Եվրամիությունն այսուհետև պետք է լուրջ ռազմական ուժ դառնա: Մայիսի 31-ին այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ՝ ժամանելով Եվրամիության գագաթնաժողով: «Այն, ինչը մենք յուրացրեցինք Ուկրաինայի հակամարտության հիման վրա, որ բավարար չեն առևտուրը, օրենքի գերակայությունը, բավարար չէ ուժեղ քաղաքացիական տերություն լինելը, ԵՄ-ն նաև պետք է լուրջ ռազմական ուժ լինի»,- ասել է Բորելը: «Պաշտպանությունն ազգային իրավասություն է (ոչ Եվրամիության իրավասությունը): Մենք պետք է անենք ավելին,- հայտարարել է նա:- Մենք պետք է ավելացնենք մեր ռազմական բյուջեները համակարգված ռեժիմով: Եվ, անշուշտ, դա հեշտ չի լինի»: «Եթե ԵՄ-ի յուրաքանչյուր երկիր ավելացնի իր ռազմական ծախսերն իքս տոկոսով, դա միջոցների մեծ ծախս կլինի, քանի որ չեն վերացվի մեր հանգուցային ռազմական թերությունները, և կլինեն հնարավոությունների կրկնումներ: Բանակն ազգային ինքնիշխանության հիմքն է, և ռազմական ծախսերի համակարգումը շատ քաղաքական հմտություններ է պահանջում»: Բորելը հայտնել է, որ գագաթնաժողովում կնեկայացնի Եվրոպայի պաշտպանական գործակալության զեկույցը, որն ի մի  միավորում եվրոպական բանակների կարիքները և Եվրոպայի պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները: Ավելի վաղ Եվրոպայի երկրների ռազմական ծախսերը դրանց համախառն ներքին արդյունքի առնվազն մինչև 2 տոկոսն ավելացնելու կոչերը հնչեցրել են սոսկ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն, որտեղ Վաշինգտոնն առաջատար դեր է խաղում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:04 - 31 մայիսի, 2022
Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ. Բորել |1lurer.am|

Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ. Բորել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը համաձայնության է հասել հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի, այդ թվում՝ նավթի էմբարգոյի շուրջ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Այժմ մենք արդեն հստակ ծրագիր ունենք՝ արգելելու ռուսական նավթի ներմուծումը 90%-ով։ Այս տարվա վերջին մենք կգնենք 90%-ով պակաս ռուսական նավթ: Բացառություն կկազմեն միայն դեպի ծով ելք չունեցող երկրները»,- նշել է դիվանագետը: Նա կարծիք է հայտնել, որ դա Եվրամիությունում թեժ քննարկումների ողջամիտ հանգուցալուծում է: Բորելը հավելել է, որ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ներառում է նաև սահմանափակումներ՝ կապված SWIFT համակարգի օգտագործման հետ: «Դա է՛լ ավելի կբարդացնի Ռուսաստանի տնտեսության վիճակը և արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը»,- ասել է Բորելը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ԵՄ-ն չի կարող խանգարել Ռուսաստանին վաճառել իր նավթն այլ երկրների: Բորելի խոսքով՝ ԵՄ-ն, սակայն, Ռուսաստանի ամենակարևոր գնորդն է, և Մոսկվան ստիպված կլինի փնտրել այլ գնորդներ և նվազեցնել նավթի գինը:
13:48 - 31 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության և, մասնավորապես՝ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ և տևական լուծմանը։  
14:31 - 19 մայիսի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու մասին Բորելի առաջարկին

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Ռուսաստանի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու մասին Բորելի առաջարկին

Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այն առաջարկին, որ Ռուսաստանի սառեցված արտարժութային պահուստները պետք է ուղղել Ուկրաինայի վերականգնմանը։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ դա «ապօրինություն» է, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դա միջազգային հարաբերությունների հիմքերի խաթարում է, և այդ որոշումները, եթե ընդունվեն, կհարվածեն հենց եվրոպացիներին, ֆինանսական համակարգին և կխաթարեն Եվրոպայի և Արևմուտքի նկատմամբ վստահությունը, քանի որ դա լիակատար ապօրինություն է և, ավելի շուտ, ջունգլիների օրենք», - ասել է նա։ «Այդ պատճառով էլ հսկայական քանակությամբ երկրներ Ռուսաստանի հետ միասին կպաշտպանեն համաշխարհային կարգերը, որոնք հիմնված են միջազգային իրավունքի վրա», - ընդգծել է Գրուշկոն։   Նորա Վանյան  
14:22 - 09 մայիսի, 2022