Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

ԱՄՆ նոր վարչակազմը հակված է միանալ միջուկային գործարքին. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

ԱՄՆ նոր վարչակազմը հակված է միանալ միջուկային գործարքին. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

tert.am: ԱՄՆ հաջորդ վարչակազմը, կարծես, պատրաստ է միանալ 2015 թվականի միջուկային գործարքին և վերջ դնել Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչությանը», հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, գրում է Tasnim News Agency-ն։Ելույթ ունենալով ամենշաբաթյա մամուլի ասուլիսում՝ Խաթիբզադեն հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի կոմից՝  գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու մտադրության և Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչությանը» դադարեցնելու մասին մի շարք հայտարարություններ են հնչել:ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արդեն նշել է, որ Թեհրանի՝  ԳՀՀԾ-ի շրջանակում ունեցած պարտավորությունները կկատարվեն միայն այն այն դեպքում, երբ մյուս կողմերը կվերսկսեն իրենց պարտավորությունների կատարումը, հավելել է Խաթիբզադեն։Ավելի վաղ ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական հաղթող Ջո Բայդենը The New York Times թերթին տված հարցազրույցում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն էր հայտնել։Բայդենի խոսքով՝ ապագա վարչակազմը մտադիր է «դաշնակիցների և գործընկերների հետ մասնակցել բանակցություններին և մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կամրապնդեն և երկարացնեն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումների գործողությունը»։Բայդենը նաև ընդգծել էր, որ համաձայնագիրը, որը կվերահսկի Թեհրանի միջուկային ծրագիրը, համարում է «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն գործիքը»:
16:52 - 07 դեկտեմբերի, 2020
Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից |azatutyun.am|

Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական «եռյակը» կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից և միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԵ) մուտքի սահմանափակումներից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։ «Իրանի հայտարարությունները ուրանի հարստացման գործարաններում երեք նոր ցենտրիֆուգների կասկադ տեղադրելու մասին հակասում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և խորը մտահոգություն առաջացնում», - հայտարարել են Իրանի հետ միջուկային ծրագրի սահմանափակման հարցով համաձայնագրի կողմ հանդիսացող եվրոպական երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները։ Իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունից հետո պաշտոնական Թեհրանը կոշտացրել է դիրքորոշումը միջուկային ծրագրի հարցում։ Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն, ում արևմտյան հատուկ ծառայությունները համարում են Իրանի միջուկային ծրագրի ղեկավար, հարձակման էր ենթարկվել «զինված ահաբեկիչների կողմից»: Պաշտոնական Թեհրանը կատարվածի մեջ Իսրայելին է մեղադրում: «Նման ահաբեկչական գործողությունները ոչ միայն չեն խանգարի իրանցի գիտնականների ջանքերին, այլև նրանց է՛լ ավելի նպատակասլաց կդարձնեն», - հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
14:55 - 07 դեկտեմբերի, 2020
«Իրենց երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար մեղադրում են մեզ». Նեթանյահուն՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության մեղադրանքերի մասին |tert.am|

«Իրենց երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար մեղադրում են մեզ». Նեթանյահուն՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության մեղադրանքերի մասին |tert.am|

tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Իրանն Իսրայելի է մեղադրում երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար, հայտնում է almasdarnews.com թերթը:Հադսոնի հետազոտական ինստիտուտի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիդաեի սպանության առնչությամբ իրանական կողմի՝ Իսրայելին ուղղված մեղադրանքներին:«Նրանք միշտ մեզ են մեղադրում Իրանում տեղի ունեցող ամեն բանում: Եվ մեր քաղաքականությունն է չմեկնաբանել նման հարցերը, հետևաբար, ես դա հիմա չեմ անի»,- ասել է Նեթանյահուն:Նա վերահաստատել է տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու անհրաժեշտությունը` նախազգուշացնելով 2015 թվականին Թեհրանի հետ ստորագրված P5+1 միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի հետևանքների մասին:Այս համատեքստում Նեթանյահուն անդրադարձել է արաբական որոշ երկրների հետ Իսրայելի հարաբերությունների զարգացմանը` շեշտելով, որ այդ երկրների ղեկավարները հասկացել են, որ Իսրայելը, ո՛չ թե թշնամի է, այլ ցանկալի դաշնակից:Ի պատասխան Սաուդիան Արաբիա իր այցի և թագաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանի հետ հանդիպման մասին հարցին` Նեթանյահուն նշել է, որ պետք չէ հավատալ ամեն կարդացածի:  Շարունակությունը՝ tert.am-ում
13:22 - 05 դեկտեմբերի, 2020
Իսրայելը նախազգուշացրել է, որ Իրանը կարող է հարձակվել արտերկրում իսրայելական թիրախների վրա |tert.am|

Իսրայելը նախազգուշացրել է, որ Իրանը կարող է հարձակվել արտերկրում իսրայելական թիրախների վրա |tert.am|

tert.am: Իսրայելը նախազգուշացրել է, որ արտերկրում գտնվող իսրայելական թիրախները կարող են ենթարկվել Իրանի հարձակմանը, որը նոր սպառնալիքներ է հնչեցնում Իսրայելի դեմ իրանցի ականավոր միջուկային գիտնականի սպանությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Al-Arabiya հեռուստաընկերությունը:Իր նախազգուշացման մեջ Իսրայելի հակաահաբեկչական բյուրոն ասում է, որ Իրանը կարող է փորձել հարձակումներ իրականացնել հարակից երկրներում ՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում: «Իրանցի գործակալներից վերջերս եկած սպառնալիքների և իրանական գործակալների ՝ տարբեր երկրներում ահաբեկչություններին նախկինում ներգրավված լինելու լույսի ներքո, կա մտահոգություն, որ Իրանը կփորձի նման կերպ վարվել իսրայելական թիրախների դեմ», - ասված է հայտարարության մեջ:
16:51 - 04 դեկտեմբերի, 2020
Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը |tert.am|

Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:Բանակցությունների ընթացքում  Էրդողանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտել է նոր փուլ:Թուրքիայի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու կայունությունը նոր հնարավորություններ են բացելու, որոնք օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին, այդ թվում ՝ Հայաստանին:Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև թուրք-իրանական հարաբերություններն ու տարածաշրջանային այլ հարցեր, Էրդողանը ցավակցել է Ռոհանիին Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի մահվան կապակցությամբ:
11:14 - 04 դեկտեմբերի, 2020
Իրանը կրկին բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի մասին գործարքի հարցով. Զարիֆ
 |tert.am|

Իրանը կրկին բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի մասին գործարքի հարցով. Զարիֆ |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն այլևս բանակցություններ չի վարի արդեն իսկ բանակցութությունների արդյունքում համաձայնեցված պայմանագրի շուրջ:Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, Զարիֆը բացառել է իրանական միջուկային նախագծի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հավանականությունը:Նրա խոսքով՝ «Վաշինգտոնը դուրս է եկել գործարքից, բայց ոչ ՄԱԿ-ից, այնպես որ ԱՄՆ-ն ստիպված է կատարել իր պարտականությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի շրջանակներում»:Իրանցի նախարարն այս հայտարարությամբ հանդես է եկել, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը վերջերս կրկին նշել է, որ պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին:
23:35 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությանը |armenpress.am|

ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը Հայաստանի արձագանքի վերաբերյալ հարցի։ «Նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն: Սպանությանը հետևել են արձագանքներ Իրանից և մի շարք այլ պետություններից: Հայաստանը, որպես Իրանի սահմանակից և բարեկամ երկիր, ինչպե՞ս է արձագանքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությանը» հարցին Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայտնի իրանցի գիտնական, ԻԻՀ պաշտպանության նախարարության պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ։   Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում»:  
20:55 - 01 դեկտեմբերի, 2020
Իրանի խորհրդարանը հաստատել Է միջուկային գործունեության ակտիվացման նախագիծը. Fars |armenpress.am|

Իրանի խորհրդարանը հաստատել Է միջուկային գործունեության ակտիվացման նախագիծը. Fars |armenpress.am|

armenpress.am: Իրանի խորհրդարանը հաստատել Է երկրի միջուկային գործունեության ակտիվացման նախագծի ընդհանուր դրույթները: Այդ մասին հաղորդել Է Fars գործակալությունը: Նրա տվյալներով՝ դեկտեմբերի 1-ին խորհրդարանի նիստի ընթացքում 251 պատգամավոր կողմ Է քվեարկել «պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցառում» անվանմամբ նախագծին: Օրինագիծը, ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, ենթադրում Է երկրում տարեկան 20 տոկոս հարստացման մակարդակով (20 տոկոսից բարձր ուրանը համարվում Է զինագործական) 120 կիլոգրամ ուրանի արտադրություն եւ կուտակում, ինչպես նաեւ ամսական առնվազն 500 կիլոգրամ ցածր հարստացված ուրանի արտադրություն: Ներկայում Իրանը 4 տոկոսից բարձր մակարդակի ուրան Է հարստացնում՝ 3,67 տոկոսի փոխարեն, որը նախատեսված Է համաձայնագրով: Բացի այդ, ինչպես հայտնել են խորհրդարանականները, ուրանի հարստացման համար ենթադրվում Է IR-2M ցենտրիֆուգի եւ IR-6 ցենտրիֆուգի գործարկում այն դեպքում, երբ միջուկային գործարքը ենթադրում Է IR-1 առաջին սերնդի ցենտրիֆուգի օգտագործում: Նախագիծը ենթադրում Է Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի «օպտիմալացում» 40 մեգավատ հզորությամբ եւ 40 մեգավատ հզորությամբ ծանր ջրով աշխատող եւս մեկ ռեակտորի շինարարություն՝ բժշկական նպատակներով ռադիոիզոտոպներ արտադրելու համար: Օրինագծի վավերացման համար անհրաժեշտ Է նաեւ Սահմանադրության պահապանների խորհրդի՝ Իրանում իշխանության հատուկ վերխորհրդարանական մարմնի համաձայնությունը, որն օրինագծերի ստուգում Է անցկացնում: Այդ դեպքում օրենքը պարտադիր կլինի ի կատար ածելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:55 - 01 դեկտեմբերի, 2020
Իրանը նամակով դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով դատապարտել իրանցի միջուկայնագետ-գիտնականի սպանությունը
 |tert.am|

Իրանը նամակով դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով դատապարտել իրանցի միջուկայնագետ-գիտնականի սպանությունը |tert.am|

tert.am: Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղասեմ Ղարիբ Աբադին ՄԱԿ-ին է փոխանցել Իրանի պաշտոնական նամակը՝ կոչ անելով դատապարտել ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության մամլո ծառայությանը: Նամակում մատնանշվում է նաև «այդ ահաբեկչական գործողությանն Իսրայելի մասնակցության շուրջ անհերքելի ապացույցներ ունենալու մասին»: Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարությանը կից ուսումնասիրությունների և նորարությունների կենտրոնը ղեկավարող գիտնականին սպանել է նոյեմբերի 27-ին: Վերջինս վիրավորում է ստացել իր դեմ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
23:11 - 30 նոյեմբերի, 2020
ԵՊԲՀ ռեկտորը և Իրանի դեսպանը քննարկել են բժշկական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

ԵՊԲՀ ռեկտորը և Իրանի դեսպանը քննարկել են բժշկական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան և հանդիպել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ: Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Արմեն Մուրադյանը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն մշտապես սերտ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանի հետ ևս հարաբերությունները կլինեն փոխշահավետ: Բուհի ղեկավարը կարևորեց հարևան երկրի հետ աշխատանքում կուտակված մեծ փորձը՝ ընդգծելով, որ տպավորված է Իրանի առողջապահության ոլորտով, դեղերի արտադրությամբ: «Մենք պայմանավորվել ենք համագործակցել մի շարք ոլորտներում, ինչպես նաև համաձայնության ենք եկել իրանցի և հայ բժիշկների փոխայցերի կազմակերպման և փորձի փոխանակման ուղղությամբ»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նրա համոզմամբ՝ իրանական կողմի հետ փոխգործակցության հեռանկարները լայն են: «Այս պահին ԵՊԲՀ-ում սովորում է 187 իրանցի ուսանող, որոնցից 32-ը՝ հայազգի: Համալսարանի՝ տարեցտարի ավելացող ուսանողների թիվը վկայում է իրականացվող հսկայածավալ աշխատանքների մասին», - ասաց ԵՊԲՀ ռեկտորը: Արմեն Մուրադյանը դեսպանին տեղեկացրեց նաև ԵՊԲՀ-ի՝ «Հորիզոն-2020» եվրոպական մեծ գրանտային ծրագրի շահառու լինելու մասին՝ հավելելով, որ եվրոպական մոտ 500 համալսարաններից ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ինչի արդյունքում Հայաստանում այս տարի կկառուցվի Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոն: Անդրադառնալով համալսարանական երեք հիվանդանոցներին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ բուհի ղեկավարը շեշտեց, որ վերջինս տարածաշրջանում եզակի է: Նա դեսպանին հրավիրեց այցելելու կենտրոն ու տեղում ծանոթանալու հնարավորություններին, որոնք ընձեռվում են վիրավոր զինվորներին՝ վերականգնվելու համար: Դեսպան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ ավելացնելով, որ ծանոթ է կատարված բոլոր աշխատանքներին: «Անշուշտ, կարող ենք շատ ընդլայնված համագործակցություն ծավալել ոչ միայն միջբուհական, այլև բժշկության ոլորտում: Հուսով ենք, որ կորոնավիրուսը հնարավորինս շուտ կնահանջի»,-ասաց Աբբաս Զոհուրին: Ըստ դեսպանի՝ պետք է օգտագործել դեռ վաղ անցյալից հաստատված հայ-իրանական սերտ պատմամշակութային կապերը՝ բժշկական և միջբուհական ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար: Իրանցի դիվանագետն անդրադարձավ նաև տնտեսական ոլորտում նախանշված բազմաթիվ ծրագրերին, որոնք կյանքի կկոչվեն Հայաստանում իրավիճակը կայունանալուն պես: «Այս բուհը մասնագիտական մեծ ներուժ ունի, որը կարող է օգտակար լինել իրանական կողմի համար: Իրանում ևս առկա է մասնագիտական մեծ պոտենցիալ, որն էլ կարելի է փոխանակել հայկական կողմի հետ»,- նշեց Աբբաս Զոհուրին՝ առաջարկելով տեսակապերի միջոցով հանդիպումներ կազմակերպել և փոխայցերի հետ կապված ժամանակացույց կազմել»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
20:25 - 30 նոյեմբերի, 2020
Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է |tert.am|

Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է |tert.am|

tert.am: Ռուսական ու չինական կազմակերպությունների դեմ օրերս Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները կապված են Իրանի հրթիռային ծրագրի շրջանակներում իրականացված մատակարարումների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Չինաստանում Chengdu Best New Materials-ի և Zibo Elim Trade-ի, ինչպես նաև Nilco Group-ի դեմ, որը հայտնի է նաև որպես Nil Fam Khazar ու Santers Holding, իսկ Ռուսաստանում՝ «Էլեկոն» ԲԲԸ-ի նկատմամբ Իրանի հրթիռային ծրագրին «զգայուն» տեխնոլոգիաների ու ապրանքների փոխանցման համար։ Այս միջոցների ձեռնարկումը Իրանի կործանարար գործունեությանը մեր արձագանքի մասն է կազմում», - նշված է Պոմպեոյի գրավոր հայտարարության մեջ։Նա նաև հավելել է, որ երկու տարի ժամկետով սահմանված նոր պատժամիջոցները ներառում են նաև ԱՄՆ-ից պետական գնումներ անելու ու Վաշինգտոնի կողմից պետական աջակցություն ստանալու հնարավորությունների և արտահանման սահմանափակումներ։Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Իրանի հրթիռային ծրագրին խոչընդոտելու ուղղությամբ և դրա համար պատժամիջոցներ է կիրառելու։Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Իրանի և Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսը Բեյրութի համալսարանի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի չորս իրավաբանական անձի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, աջակցում էին Իրանին զարգացնել իր հրթիռային ծրագիրը։
12:12 - 28 նոյեմբերի, 2020