Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Վրաստանում է |aliq.ge|

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Վրաստանում է |aliq.ge|

aliq.ge: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հյուրընկալել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո գործընկերները առանձնազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացման հարցերը: Քննարկումները մասնավորապես վերաբերել են ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանը: Գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբայան հայ գործընկերոջը ծանոթացրել է վրացական պաշտպանական ուժերում ընթացիկ բարեփոխումներին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչները և Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Հերոսների հրապարակում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի ԶՈւ պատվիրակության անդամները կայցելեն Կրծանիսիում ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների և գնահատման միասնական  (JTEC) կենտրոն:
09:01 - 20 փետրվարի, 2020
«Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցություններին նոր առաջարկ ունի |aliq.ge|

«Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցություններին նոր առաջարկ ունի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխող թիմն ընդդիմադիր կուսակցություններին առանձին-առանձին հանդիպումներ ու ընտրական համակարգի վերաբերյալ բանակցություններ է առաջարկում: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Կալաձեն նշել է, որ երկխոսությունը պարտադիր է, ինչի համար «Վրացական երազանքը» պատրաստ է, և պարտադիր չէ, որ բոլոր կուսակցությունները միասին լինեն հանդիպման ժամանակ: Իշխող կուսակցության առաջարկն ընդդիմությունը չի ընդունում և հայտարարում է, որ «Վրացական երազանքը» ինքը հրաժարվեց երկխոսությունից, երբ ձերբակալեց ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավային: Միավորված ընդդիմությունն այս առաջարկն անվանում է անջատողական քաղաքականություն, որի նպատակն ընդդիմությունում պառակտում մտցնելն է: Վրաստանի իշխանությունն ընդդիմությանն առաջարկում էր ընտրական համակարգում փոփոխություններ կատարել՝ 77 համամասնական մանդատների քանակն ավելացնելով մինչև 100, իսկ մեծամասնական պատգամավորների քանակը նվազեցնել՝ հասցնելով 50-ի, սակայն ընդդիմությունը դեմ է այս առաջարկին: Փետրվարի 10-ին Վրաստանի գերագույն դատարանը որոշում կայացրեց Թբիլիսիի նախկին քաղաքապետ և ընդդիմադիր Գիգի Ուգուլավային ավելի քան 3 տարվա ազատազրկման դատապարտել, ինչից հետո, որպես բողոքի նշան, ընդդիմությունը լքեց իշխանության հետ բանակցությունների սեղանը:
11:50 - 19 փետրվարի, 2020
Գիորգի Մարգվելաշվիլին վերադառնում է ակտիվ քաղաքականություն |civilnet.am|

Գիորգի Մարգվելաշվիլին վերադառնում է ակտիվ քաղաքականություն |civilnet.am|

civilnet.am: Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն․ այդ մասին նա հայտնել է Թվիթերում։ «Ավտորիտարիզմ ընտրելով՝ «Վրացական երազանքը» հատեց կարմիր գծերը։ Չկա ժողովրդավարություն՝ չկա ազգային միասնություն, չկա արևմտյան ուղի։ Չեմ կարող նայել այս ամենին։ Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն։ Ես ծառայում եմ մեր արևմտյան ընտրության առաքելությանը՝ ընկերներիս և վրաց ժողովրդի հետ միասին»,- գրել է Մարգվելաշվիլին։ Նախկին նախագահը դեռ չի հստակեցրել՝ ում հետ է համագործակցելու։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդ ուժը կարող է լինել «Լելո» կուսակցությունը, որը հիմնել է բանկիր Մամուկա Խազարաձեն։ Գիորգի Մարգվելաշվիլին 50 տարեկան է։ Նա եղել է Վրաստանի չորրորդ նախագահը՝ 2013-ի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբեր։    By choosing authoritarianism, Georgian Dream crossed red lines. No democracy - no national unity, no western path. Won’t watch this happen. Returning to active politics. Will serve the mission of our western choice with my friends and the Georgian people. — Giorgi Margvelashvili (@MargvelashviliG) February 17, 2020
13:37 - 17 փետրվարի, 2020
Լարսում 9 կմ երկարությամբ նոր թունել է կառուցվում. Սուրեն Պապիկյան  |shantnews.am|

Լարսում 9 կմ երկարությամբ նոր թունել է կառուցվում. Սուրեն Պապիկյան |shantnews.am|

shantnews.am: Թբիլիսիում գտնվող ՀՀ Տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նախօրեին հանդիպել է Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, ովքեր արդեն քանի օր է` վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Նախարարը լսել է վարորդների մտահոգություններն ու քննարկել աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ։   Պապիկյանը նշել է , որ Լարսի հարցը Վրաստանի ու Ռուսաստանի տիրույթում է: Հայաստանն այս դեպքում միայն հետաքրքված կողմ է՝ որպես տարանցիկ ճանապարհից օգտնվող երկիր։ Ըստ նրա`մի քանի տարվա ծրագրերում նախատեսվում է նոր թունելի կառուցում: «Հայաստանի համար Լարսի խնդիրը նոր չէ, այլընտրանքը Վրաստանը Ռուսաստանին կապող մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումն է, ինչի ուղղությամբ աշխատում են երկու երկրների գործընկերները: Նախատեսվում է առաջիկայում կառուցել 9 կմ երկարությամբ նոր թունել, ինչը ոչ միայն կարագացնի ընթացքը դեպի Ռուսաստանի դաշնություն, այլև լինելու է  ավելի լայն: Վարորդներին հնարավորություն է տրվելու խուսափել այն ձնահոսքերից, որոնք հիմա խանգարում են ճանապարհին: Այսինքն՝ պրոցեսը մեկնարկած է, մի քանի տարում արդյունք կունենանք: Այս փուլում ուղղակի կազմակերպական հարցեր ենք լուծում, որպեսզի մեր վարորդները, ովքեր ձնաբքի ու եղանակային պայմանների պատճառով հաճախ ստիպված են օրերով սպասել, դա անեն մի փոքր ավելի հարմարավետ տեղում, ավելի կանոնակարգված, սննդի ու այլ ենթակառուցվածքներին ավելի մոտ հատվածներում կայանեն մեքենաները: Լուծումը կարելի է գտնել: Դեսպանատունն ակտիվ աշխատում է: Խոսել եմ վարորդների հետ, գոհ են վերաբերմունքից ու մոտեցումից»,-ասել է  Սուրեն Պապիկյանը։
19:04 - 12 փետրվարի, 2020
Լարսն այսօր․ կան սահմանափակումներ |aliq.ge|

Լարսն այսօր․ կան սահմանափակումներ |aliq.ge|

aliq.ge: Առատ ձյան պատճառով վրաց-ռուսական սահման տանող՝ «Կազբեգի-Վերին Լարս» ավտոճանապարհին արգելվել է բեռնատարների երթևեկը։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։ Կցորդով ու կիսակցորդով մեքենաների տեղաշարժն արգելվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու՝ Գուդաուրի-Կոբի հատվածում։ Մնացած տրանսպորտի համար սահմանափակումներ չկան։ Խնդրահարույց հատվածներում ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Հայտարարությունում հորդորում են քաղաքացիներին՝ ենթարկվել ճանապարհային ոստիկանի պահանջներին ու առավելագույն կերպով պահպանել երթևեկության կարգը։ Հիշեցնենք՝ խոսքը Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող այս պահին միակ ցամաքային ճանապարհի մասին է, որին հատուկ են այս սեզոնի սահմանափակումները։
08:27 - 31 հունվարի, 2020
Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Գավրիլով |aliq.ge|

Վրաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Գավրիլով |aliq.ge|

aliq.ge: Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը «լուրջ ազդակ» է համարում Վրաստանի նախագահի հայտարարությունը: Նշենք, որ նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Եվրախորհրդի հովանու տակ կայանալիք միջոցառմանը Վրաստանը պատրաստ է ընդունել ՌԴ պատվիրակությանը` բռնազավթած տարածքների մասին օրենքը շրջանցելով: Գավրիլովը, որի` Վրաստան այցին հաջորդեցին զանգվածային ցույցեր, հայտարարում է, որ ռուս պատգամավորները պատրաստ են այցելել Վրաստան, եթե Զուրաբիշվիլիի խոստումն իրականություն լինի: «Ինչպես երևում է` Վրաստանը պատրաստ է ակտիվ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու բոլոր ուղղություններով` դիվանագիտական հարաբերությունները ներառյալ: Սա կարևոր է, հատկապես ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հոբելյանի ֆոնին: Վրաստանը բազմազգ էր. ռուսներ, հայեր, քրդեր, աբխազներ… հույս ունենք, որ Վրաստանը նորից կդառնա բազմազգ հանրապետություն»,- հայտարարել է Գավրիլովը:  
09:38 - 30 հունվարի, 2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Թբիլիսիում է |aliq.ge|

Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Թբիլիսիում է |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալել է ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Ինչպես հայտնեցին Վրաստանի պաշտպանության նախարարությունից, երկու երկրների նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո անցկացված ընդլայնված ձևաչափով հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և նշել, որ երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխիքն են: Նախարարները նաև զրուցել են ռազմական ոլորտում համագործակցության մասին: Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին և Զաքիր Հասանովը 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել, ինչը պաշտպանության ոլորտում կնպաստի համագործակցության էլ ավելի խորացմանը և հաջող համագործակցությանը:
13:26 - 21 հունվարի, 2020
Փետրվարի 4-ից կվերսկսվի Վրաստանի խորհրդարանի արգելափակումը. Գոցիրիձե |aliq.ge|

Փետրվարի 4-ից կվերսկսվի Վրաստանի խորհրդարանի արգելափակումը. Գոցիրիձե |aliq.ge|

aliq.ge։ «Պետական շենքերի արգելափակման հետ փետրվարի 4-ից կվերսկսվի նաև խորհրդարանի արգելափակումը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն: Նրա խոսքով, իշխող թիմը մինչև ընտրություններ կհասնի փլուզված վիճակով: ««Վրացական երազանքը» պատրաստ չէ, որպեսզի այս երկրում անցկացվեն արդար ընտրություններ: Միակ բանը, որ նրանք հասկանում են, դա ուժն է, այդ իսկ պատճառով այս ուժը կօգտագործվի, և մենք նրանց ցույց կտանք ժողովրդի ցանկությունը: Արգելափակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանքը» չի կատարել իր խոստումը: Նրանք ունեն երկու տարբերակ՝ կամ պետք է զիջեն, կամ ընտրություններին գնան լրիվ փլուզված»,- հայտարարել է Գոցիրիձեն: Նշենք՝ փետրվարի 4-ից մեկնարկում է Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը:
06:54 - 21 հունվարի, 2020