Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա |aliq.ge|

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա |aliq.ge|

aliq.ge: «Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ում Վրաստանի լիարժեք անդամագրմանը, հենց հիմա ժամանակն է, որպեսզի ՆԱՏՕ-ն պատասխանի մեր պահանջներին դաշինքում անդամագրվելու կապակցությամբ»,- այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից հեղինակավոր The Washington Times-ում «Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ի անդամակցությանը. երկիրը կենսական նշանակություն ունի Սև ծովի աշխարհաքաղաքական անվտանգության համար» վերտառությամբ հրապարակված հոդվածում: Վրաստանի կառավարության ղեկավարը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցության առումով Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հստակ աջակցությանը: Հոդվածում Գախարիան նշում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում կոչ է արել ՆԱՏՕ-ին անհապաղ ընդունել Վրաստանին որպես լիարժեք անդամ՝ Սև Ծովում անվտանգության և ՆԱՏՕ-ի կողմից մարտահրավերներին պատասխանելու համար:
13:19 - 25 փետրվարի, 2020
Մեր ընդդիմությունում մնում են մարդիկ, ովքեր ժամանակին ռազմական օբյեկտներ են վաճառել ՌԴ-ին․ Արչիլ Թալակվաձե |shantnews.am|

Մեր ընդդիմությունում մնում են մարդիկ, ովքեր ժամանակին ռազմական օբյեկտներ են վաճառել ՌԴ-ին․ Արչիլ Թալակվաձե |shantnews.am|

shantnews.am: «Ուզում եմ հանգստացնել մեր հասարակությանը: Իշխանությունները խաղաղության և անվտանգության երաշխիք են: Մենք որևէ մեկին առիթ, ինչպես նաև՝ թույլ չենք տա օգտագործել հանգամանքներն՝ իրավիճակն ապակայունացնելու համար»: Այդ մասին խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է լիագումար նիստում ՝անդրադառնալով առաջիկայում Վրաստանում ԵԽ նախարարների կոմիտեի նիստի անցկացմանը: «Մեր ընդդիմությունում առ այսօր մնում են մարդիկ, ովքեր ռազմական նշանակության օբյեկտներ են վաճառել Ռուսաստանին և ռազմադաշտում զինվորներ թողել։ ԵԽ-ում բանաձև են ստորագրել, որով մեղադրում են Վրաստանին ռազմական գործողություններ սկսելու մեջ: Նրանք անմիջական հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքական ղեկավարության հետ և ԶԼՄ-ների միջոցով լոյալ հայտարարություններ արել: Այսօր նրանց կողմից լսվում են սպառնալիքներ, որ եթե Վրաստանում կայանա ԵԽ կոմիտեի նիստ, երկրում անկարգություններ կկազմակերպեն»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակը:
11:46 - 20 փետրվարի, 2020
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Վրաստանում է |aliq.ge|

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով Վրաստանում է |aliq.ge|

aliq.ge: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին հյուրընկալել է Վրաստանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո գործընկերները առանձնազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության խորացման հարցերը: Քննարկումները մասնավորապես վերաբերել են ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտում համագործակցությանը: Գեներալ-լեյտենանտ Վլադիմեր Չաչիբայան հայ գործընկերոջը ծանոթացրել է վրացական պաշտպանական ուժերում ընթացիկ բարեփոխումներին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչները և Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամները: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Հերոսների հրապարակում Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի ԶՈւ պատվիրակության անդամները կայցելեն Կրծանիսիում ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների և գնահատման միասնական  (JTEC) կենտրոն:
09:01 - 20 փետրվարի, 2020
«Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցություններին նոր առաջարկ ունի |aliq.ge|

«Վրացական երազանքը» ընդդիմադիր կուսակցություններին նոր առաջարկ ունի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի իշխող թիմն ընդդիմադիր կուսակցություններին առանձին-առանձին հանդիպումներ ու ընտրական համակարգի վերաբերյալ բանակցություններ է առաջարկում: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Կալաձեն նշել է, որ երկխոսությունը պարտադիր է, ինչի համար «Վրացական երազանքը» պատրաստ է, և պարտադիր չէ, որ բոլոր կուսակցությունները միասին լինեն հանդիպման ժամանակ: Իշխող կուսակցության առաջարկն ընդդիմությունը չի ընդունում և հայտարարում է, որ «Վրացական երազանքը» ինքը հրաժարվեց երկխոսությունից, երբ ձերբակալեց ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավային: Միավորված ընդդիմությունն այս առաջարկն անվանում է անջատողական քաղաքականություն, որի նպատակն ընդդիմությունում պառակտում մտցնելն է: Վրաստանի իշխանությունն ընդդիմությանն առաջարկում էր ընտրական համակարգում փոփոխություններ կատարել՝ 77 համամասնական մանդատների քանակն ավելացնելով մինչև 100, իսկ մեծամասնական պատգամավորների քանակը նվազեցնել՝ հասցնելով 50-ի, սակայն ընդդիմությունը դեմ է այս առաջարկին: Փետրվարի 10-ին Վրաստանի գերագույն դատարանը որոշում կայացրեց Թբիլիսիի նախկին քաղաքապետ և ընդդիմադիր Գիգի Ուգուլավային ավելի քան 3 տարվա ազատազրկման դատապարտել, ինչից հետո, որպես բողոքի նշան, ընդդիմությունը լքեց իշխանության հետ բանակցությունների սեղանը:
11:50 - 19 փետրվարի, 2020
Գիորգի Մարգվելաշվիլին վերադառնում է ակտիվ քաղաքականություն |civilnet.am|

Գիորգի Մարգվելաշվիլին վերադառնում է ակտիվ քաղաքականություն |civilnet.am|

civilnet.am: Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն․ այդ մասին նա հայտնել է Թվիթերում։ «Ավտորիտարիզմ ընտրելով՝ «Վրացական երազանքը» հատեց կարմիր գծերը։ Չկա ժողովրդավարություն՝ չկա ազգային միասնություն, չկա արևմտյան ուղի։ Չեմ կարող նայել այս ամենին։ Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն։ Ես ծառայում եմ մեր արևմտյան ընտրության առաքելությանը՝ ընկերներիս և վրաց ժողովրդի հետ միասին»,- գրել է Մարգվելաշվիլին։ Նախկին նախագահը դեռ չի հստակեցրել՝ ում հետ է համագործակցելու։ Վերլուծաբանների կարծիքով՝ այդ ուժը կարող է լինել «Լելո» կուսակցությունը, որը հիմնել է բանկիր Մամուկա Խազարաձեն։ Գիորգի Մարգվելաշվիլին 50 տարեկան է։ Նա եղել է Վրաստանի չորրորդ նախագահը՝ 2013-ի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբեր։    By choosing authoritarianism, Georgian Dream crossed red lines. No democracy - no national unity, no western path. Won’t watch this happen. Returning to active politics. Will serve the mission of our western choice with my friends and the Georgian people. — Giorgi Margvelashvili (@MargvelashviliG) February 17, 2020
13:37 - 17 փետրվարի, 2020
Լարսում 9 կմ երկարությամբ նոր թունել է կառուցվում. Սուրեն Պապիկյան  |shantnews.am|

Լարսում 9 կմ երկարությամբ նոր թունել է կառուցվում. Սուրեն Պապիկյան |shantnews.am|

shantnews.am: Թբիլիսիում գտնվող ՀՀ Տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նախօրեին հանդիպել է Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, ովքեր արդեն քանի օր է` վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում շարունակել ճանապարհը։ Նախարարը լսել է վարորդների մտահոգություններն ու քննարկել աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ։   Պապիկյանը նշել է , որ Լարսի հարցը Վրաստանի ու Ռուսաստանի տիրույթում է: Հայաստանն այս դեպքում միայն հետաքրքված կողմ է՝ որպես տարանցիկ ճանապարհից օգտնվող երկիր։ Ըստ նրա`մի քանի տարվա ծրագրերում նախատեսվում է նոր թունելի կառուցում: «Հայաստանի համար Լարսի խնդիրը նոր չէ, այլընտրանքը Վրաստանը Ռուսաստանին կապող մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումն է, ինչի ուղղությամբ աշխատում են երկու երկրների գործընկերները: Նախատեսվում է առաջիկայում կառուցել 9 կմ երկարությամբ նոր թունել, ինչը ոչ միայն կարագացնի ընթացքը դեպի Ռուսաստանի դաշնություն, այլև լինելու է  ավելի լայն: Վարորդներին հնարավորություն է տրվելու խուսափել այն ձնահոսքերից, որոնք հիմա խանգարում են ճանապարհին: Այսինքն՝ պրոցեսը մեկնարկած է, մի քանի տարում արդյունք կունենանք: Այս փուլում ուղղակի կազմակերպական հարցեր ենք լուծում, որպեսզի մեր վարորդները, ովքեր ձնաբքի ու եղանակային պայմանների պատճառով հաճախ ստիպված են օրերով սպասել, դա անեն մի փոքր ավելի հարմարավետ տեղում, ավելի կանոնակարգված, սննդի ու այլ ենթակառուցվածքներին ավելի մոտ հատվածներում կայանեն մեքենաները: Լուծումը կարելի է գտնել: Դեսպանատունն ակտիվ աշխատում է: Խոսել եմ վարորդների հետ, գոհ են վերաբերմունքից ու մոտեցումից»,-ասել է  Սուրեն Պապիկյանը։
19:04 - 12 փետրվարի, 2020
Լարսն այսօր․ կան սահմանափակումներ |aliq.ge|

Լարսն այսօր․ կան սահմանափակումներ |aliq.ge|

aliq.ge: Առատ ձյան պատճառով վրաց-ռուսական սահման տանող՝ «Կազբեգի-Վերին Լարս» ավտոճանապարհին արգելվել է բեռնատարների երթևեկը։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։ Կցորդով ու կիսակցորդով մեքենաների տեղաշարժն արգելվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու՝ Գուդաուրի-Կոբի հատվածում։ Մնացած տրանսպորտի համար սահմանափակումներ չկան։ Խնդրահարույց հատվածներում ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Հայտարարությունում հորդորում են քաղաքացիներին՝ ենթարկվել ճանապարհային ոստիկանի պահանջներին ու առավելագույն կերպով պահպանել երթևեկության կարգը։ Հիշեցնենք՝ խոսքը Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող այս պահին միակ ցամաքային ճանապարհի մասին է, որին հատուկ են այս սեզոնի սահմանափակումները։
08:27 - 31 հունվարի, 2020