ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Դա պետության օժանդակությամբ իրականացված առևանգում էր․ ինքնաթիռում Բելառուսի ՊԱԿ-ի գործակալներ են եղել․ Ryanair |tert.am|

Դա պետության օժանդակությամբ իրականացված առևանգում էր․ ինքնաթիռում Բելառուսի ՊԱԿ-ի գործակալներ են եղել․ Ryanair |tert.am|

tert.am: Իռլանդական Ryanair ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՛Լիրին Մինսկում ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապված միջադեպն անվանել է «պետության օժանդակությամբ իրականացված առևանգում», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։«Դա կառավարության աջակցությամբ իրականացված առևանգում էր», -ասել է Օ՛Լիրին և հավելել, որ մանրամասներ հաղորդել չի կարող, քանի որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամներն այժմ այս հարցով են զբաղված։Ընկերության ղեկավարը նշել է, որ ինքնաթիռի անձնակազմը ֆենոմենալ աշխատանք է կատարել 6 ժամվա ընթացքում ինքնաթիռը Մինսկից դուրս բերելու ուղղությամբ, քանի որ միջադեպը «շատ վախենալու» է եղել։ Ուղևորներն ու անձնակազմը գտնվել են զինված պահակախմբի հսկողության տակ, որը խուզարկել է ինքնաթիռից իջած բոլոր մարդկանց։Մայքլ Օ՛Լիրին նաև հայտնել է, որ ենթադրում է՝ ինքնաթիռում եղել են Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցներ, որոնք կազմակերպել են ինքնաթիռի վայրէջքը Մինսկում։«Մենք հավատում ենք, որ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի մի քանի աշխատակիցներ իջել են օդանավակայանում», - Newstalk ռադիոկայանին տված հարցազրույցից մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
13:17 - 24 մայիսի, 2021
ԵՄ առաջնորդները Բրյուսելում նախատեսում են քննարկել հակառուսական նոր պատժամիջոցների հարցը
 |shantnews.am|

ԵՄ առաջնորդները Բրյուսելում նախատեսում են քննարկել հակառուսական նոր պատժամիջոցների հարցը |shantnews.am|

shantnews.am: ԵՄ երկրների ղեկավարները առաջիկա գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասել է Եվրոպական արժեքների և թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յուրովան: ԵՄ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 24-25-ը Բրյուսելում:«Ռուսական կողմի նկատմամբ ԵՄ օրինական պահանջները կրկնվում են. հիբրիդային և կիբերպատերազմների ավարտը, հարգել մարդու՝ առաջին հերթին Ալեքսեյ Նավալնիի  իրավունքները և Մինսկի համաձայնագրերի իրականացումը: Կարծում եմ, որ կասվի նաև, որ ԵՄ-ն ուզում է խուսափել իր մերձավոր հարևանի հետ առճակատումից: Բայց  ինչպես տեսնում եք, վերջինս որոշել է իրեն թշնամու պես պահել և այլևս ոչինչ չի մնա անել, քան արձագանքել դրան »,- ասել է Յուրովան։ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալի խոսքով, գագաթնաժողովում ավելի շատ խոսվելու է Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ ընդունելու մասին, քան ռուս դիվանագետների հետագա համակարգված վտարման մասին: Գագաթնաժողովում, Չեխիայից բացի, Լեհաստանը և Լատվիան կարող են հաստատել իրենց վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Արևմտյան Եվրոպայի երկրները Ռուսաստանի գործողություններին ավելի մեղմ են արձագանքում։
10:33 - 23 մայիսի, 2021
Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները

Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին մասնակցել է  «Խթանելով բարեվարքության բարեփոխումների օրակարգերն Արևելյան գործընկերությունում»  ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի բարձր մակարդակի հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ծրագիրը համատեղ իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության և Բաց կառավարման գործընկերության կողմից: Փոխնախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին միջոցառման հրավերի համար և ներկայացրել հակակառուպցիոն ոլորտում Հայաստանի կառավարության գրանցած ինստիտուցիոնալ հաջողությունները, որոնք արձանագրվել են 2019 թվականին ընդունված Հակակոռուպցիոն բարեփոխումների հավակնոտ ռազմավարության մեկնարկից հետո։ Արձանագրված հաջողություններից նախարարի առաջին տեղակալն առանձնացրել է հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակի  ընդլայնումը, դատարաններում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերջին երեք տարիների ընթացքում վերականգնված գումարի չափը (100 մլն եվրո, այն դեպքում, երբ նախորդ ինը տարիների ընթացքում 3 անգամ պակաս միջոցների վերականգնում է արձանագրվել համանման գործերով), դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման, ինչպես նաև դատավորների  գույքային դրության ստուգման համար ներդրված մեխանիզմները, որոնք, փոխնախարարի խոսքով, թեև 12 ամիս է, ինչ կիրառվում են, սակայն ապացուցում են դրանց արդյունավետ և հավասարակշռված բնույթը։ Այդուհանդերձ, Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ Կառավարության ռազմավարական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումն ու կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, հետաքննության և դատաքննությամբ զբաղվող ուժեղ և անկախ ինստիտուտների ստեղծումն է։ Այդ համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ գործում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այս տարեվերջին կգործի Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ 2022 թվականից՝ հակակոռուպցիոն դատարանը: «Միևնույն ժամանակ, Գլխավոր դատախազությունում ստեղծել ենք մասնագիտացված վարչություն, որը զբաղվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով»,- նշել է փոխնախարարը և կարևորել «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները, համաձայն որոնց, Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը բարելավել է 14 կետով։ Ամփոփելով՝ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, իսկ դրան հասնելու ճանապարհին կարևոր է նաև առողջ և կենսունակ քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։
10:22 - 21 մայիսի, 2021
Ժոզեպ Բորելն ընդգծել է բոլոր հայ գերիների վերադարձի անհրաժեշտությունը՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից

 |armenpress.am|

Ժոզեպ Բորելն ընդգծել է բոլոր հայ գերիների վերադարձի անհրաժեշտությունը՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից |armenpress.am|

armenpress.am: ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը ներկայացվել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ելույթը: Բորելը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի անդամներին՝ 2020 թ. Ռազմական գործողություններից հետո ռազմագերիների և պահվող անձանց հարցը բարձրացնելու համար: «Մենք ուշադրությամբ ընդունեցինք ի գիտություն այդ հարցի շուրջ 120 պատգամավորների նամակը: Եվրամիությունը հստակ դիրքորոշում է որդեգրել. մենք բազմիցս երկու կողմերին էլ կոչ ենք արել ամբողջությամբ կյանքի կոչել հրադադարի պայմանագիրը: Մենք նաև կոչ ենք արել նրանց փոխանակել ռազմագերիներին և ազատել մնացած բոլոր պահվողներին՝ անկախ նրանց գերեվարման հանգամանքներից, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և հրադադարի մասին համաձայնագրի: Բոլոր հայ գերիներին ազատելը կարևոր է վստահության ամրապնդման համար ու դա կարևոր քաղաքական ժեստ կլինի: Մենք ողջունեցինք հունվարի 29-ին և մայիսի 4-ին հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Մենք պնդում ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածներն ազատվեն առանց հետաձգելու: Եվրամիությունն ակնկալում է, որ երկու կողմերն էլ համագործակցեն ոչ միայն գերիների վերադարձի, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ: Անհայտ կորածների աճյունների հայտնաբերումն ու հայրենադարձությունը պետք է շարունակվեն: Անհրաժեշտ են անհետաձգելի և վճռական քայլեր՝ մարդասիրական ականազերծման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, ներառյալ ականազերծված դաշտերի քարտեզի փոխանակումը՝ հակամարտության հետևանքով ավերված տարածքներ վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար»,- ասված է Բորելի ելույթում: Միաժամանակ, նա կարևորել է լարվածությունը մեղմելու և հասարակություններին խաղաղ պայմաններում առաջընթաց ապահովելու քայլերը և ընդգծել՝  հասարակական բորբոքային հռետորաբանությունից զերծն մնալու անհրաժեշտությունը: «Եվրամիությունը կոչ է արել պատասխանատվություն կրել միջազգային մարդասիրական իրավունքի ցանկացած խախտման համար: Գերիների խոշտանգումների, վատ վերաբերմունքի կամ մահապատժի ենթարկելու մասին մեղադրանքները և ցանկացած այլ ռազմական հանցագործություն, որոնք կարող էին կատարվել վերջին ռազմական գործողությունների ընթացքում, պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: Եվրամիությունը պատրաստ է նպաստել միջազգային և անկախ արդարադատության մեխանիզմներին և աջակցել նման հայցերի անկախ հետաքննությանը: Ռազմական գործողությունների դադարեցումը և անհապաղ մարդասիրական խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է`Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը դադարեցնելու համար: Անհրաժեշտ են բանակցային նոր ջանքեր՝ համապարփակ և կայուն կարգավորման համար: Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր համանախագահների գլխավորությամբ: Եվ մենք պատրաստ ենք նպաստել տևական և համապարփակ կարգավորման ձևավորմանը, այդ թվում`կայունացման և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների միջոցով»,- ընդգծել է Բորելը:
19:40 - 20 մայիսի, 2021
Ցուցադրած քարտեզից ակնհայտ է, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում. ԵՄ դեսպան

 |armenpress.am|

Ցուցադրած քարտեզից ակնհայտ է, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում. ԵՄ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինան հայ-ադրբեջանական սահման'  Սև լիճ տարածք այցելությունից հետո խոսեց իր այցի նպատակների և տպավորությունների մասին։ ԵՄ դեսպանը նշեց, որ ԵՄ անդամ երկրների մյուս դեսպանների հետ նպատակ են ունեցել փաստահավաք առաքելություն իրականացնել և տեղում ծանոթանալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող  իրադարձություններին։ «Երախտապարտ եմ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին, Արտաքին գործերի նախարարությունից և Պաշտպանության նախարարությունից այցը կազմակերպելու համար»,- ասաց Վիկտորինան։ Մինչ Սև լճի տարածք այցելելը՝  ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատար Սամվել ՄինասյանըԵՄ երկրների դեսպաններին ներկայացրել էր Հայաստանի Սովետական Սոցիալիստական  Հանրապետության 1969 թվականի քարտեզը, որը վավերացվել էր փաստաթղթերով, ստորագրություններով, կնիքներով։ Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք է կազմել Վիկտորինան այդ քարտեզից։ Տիկին դեսպանը հարցին ի պատասխան ասաց. «Լսել եմ մի քանի քարտեզների մասին։ Մեզ այսօր ներկայացվեց 1969 թվականի քարտեզը։ Փորձագետ չեմ և կոնկրետ կարծիք չեմ կարող հայտնել, բայց  ակնհայտ էր այսօրվա ցուցադրած քարտեզից, որ Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում»։ ԵՄ դեսպանը պնդեց, որ Եվրամիությունը օգտագործում է իր բոլոր լծակները խնդրի ուղղությամբ և այն, որ ԵՄ-ն տարածքային ամբողջականության կողմից է։ «Դրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց դեսպանը։
18:51 - 20 մայիսի, 2021
ԵՄ-Թուրքիա հարաբերություններում դրական տեղաշարժ չի կարող լինել, քանի դեռ Անկարան պնդում է Կիպրոսում երկու պետություն ստեղծելու իր դիրքորոշումը․ Կիպրոսի նախագահ |tert.am|

ԵՄ-Թուրքիա հարաբերություններում դրական տեղաշարժ չի կարող լինել, քանի դեռ Անկարան պնդում է Կիպրոսում երկու պետություն ստեղծելու իր դիրքորոշումը․ Կիպրոսի նախագահ |tert.am|

tert.am: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, որը բաց է թողել Նիկոսիայի՝ Եվրոպական խորհրդում վետո կիրառելու հնարավորության պատուհանը,  կարծում է, որ Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ դրական օրակարգի մասին որոշում լինել չի կարող, քանի դեռ Անկարան պնդում է Կիպրոսում երկու պետություն ստեղծել։Այս մասին հայտնում է Ahval թերթը։«Ես ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին արդեն տեղեկացրել եմ, որ Թուրքիային տրված հնարավորություններում՝ Կիպրոսում երկու պետություն ստեղծելու պահանջի վերաբերյալ և այլ դիրքորոշումներում, որևէ դրական օրակարգ չեմ տեսնում, որը կարելի է քննարկել կամ համաձայնել դրան», - ասել է Կիպրոսի ազգային իշխանության ղեկավարը՝ Ժնևում ՄԱԿ-ի աջակցությամբ անցկացված հնգակողմ հանդիպման ֆոնին, որի ընթացքում չի հաջողվել հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցել։
16:24 - 18 մայիսի, 2021
ԵՄ-ն կփորձի իսրայելցիների և պաղեստինցիների միջև կրակի դադարեցման հասնել |tert.am|

ԵՄ-ն կփորձի իսրայելցիների և պաղեստինցիների միջև կրակի դադարեցման հասնել |tert.am|

tert.am: Եվրոպական միությունը փորձում է կրակի դադարեցման հասնել պաղեստինա-իսրայելական հակամարտության շրջանակում։ Այս մասին քննարկումներ կընթանան միության անդամ 27 պետությունների առցանց հանդիպման ընթացքում, հայտնում է Al Jazeera լրատվականը։«Մենք հանդիպել ենք տեսնելու, թե ինչպես կարող ենք նպաստել բռնության այս շատ վտանգավոր և մտահոգիչ ալիքի կասեցմանը», - ասել է ԵՄ խոսնակ Պիտեր Ստանոն։ԵՄ-ն Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերն ու միևնույն ժամանակ պաղեստինցիներին մեծ քանակությամբ օգնություն տրամադրող կառույց է, սակայն տրամադրված չէ Իսրայելի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն։Պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերը շարունակվում են, մինչդեռ զոհերի և վիրավորների թիվն ամեն պահ աճում է։Գազայում Al Jazeera-ի թղթակից Յումնա ալ Սայյեդն ասել է, որ տեղի Ալ Շիֆա հիվանդանոցում իրավիճակը վատթարանում է։«Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազան պայքարում է բժշկական պարագաների և դեղերի խիստ պակասի դեմ և կամավորներին կոչ է անում արյուն հանձնել», - ասել է թղթակիցը՝ հավելելով, որ հիվանդանոցը նաև հոսանքի և ջրի պակաս ունի։
15:16 - 18 մայիսի, 2021
Բորելը եւ Բլինկենը քննարկել են Մերձավոր Արեւելքում ապաԷսկալացիայի՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերը |armenpress.am|

Բորելը եւ Բլինկենը քննարկել են Մերձավոր Արեւելքում ապաԷսկալացիայի՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համատեղ ջանքերը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաԷսկալացիայի համատեղ ջանքերը: Մայիսի 18-ին այդ մասին հայտնել Է Բորելը: «Պետքարտուղար Բլինկենի հետ փոխանակեցինք տեղակատվություն այն մասին, թե ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն ինչպես կարող են համատեղ նպաստել բռնության դադարեցմանն Իսրայելում եւ Պաղեստինում եւ լարվածության թուլացմանը»,- գրել Է նա Twitter-ում: Բորելի խոսքով՝ անհրաժեշտ են «երկրաժամկետ նախաձեռնություններ», որոնք նպատակամղված լինեն հակամարտության խաղաղ լուծման հասնելուն: «Նայելով ավելի հեռու՝ մենք նաեւ կարիք ունենք երկարաժամկետ նախաձեռնությունների, նպատակամիտված այն բանին, որպեսզի հաղթահարենք հակամարտության դինամիկան եւ վերականգնենք խաղաղ ապագայի հեռանկարը բոլորի համար», ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:27 - 18 մայիսի, 2021
Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ
 |1lurer.am|

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի և Մոլդովայի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Աուրելիու Չոկոյը, որոնք երկուշաբթի ժամանել էին Կիև, իրենց ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ, գրում է Eadaily-ն: Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի խոսքով՝ փաստաթղթում նշվում է, որ երեք երկրները «ԵՄ-ին ինտեգրվելու այլընտրանք չունեն»: Վրաստանի արտգործնախարարը նույնպես հաստատել է կողմերի մտադրությունը՝ «ընդլայնել քաղաքական երկխոսությունը ԵՄ-ին ինտեգրվելու համար և այդ հարցում առաջընթաց գրանցել»: Մոլդովայի ԱԳՆ ղեկավարն էլ վստահ է, որ հուշագիրը երեք երկրներին կօգնի հասնել հաջորդ տասնամյակում ԵՄ-ին անդամակցելու նպատակին: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը նախատեսում է ռազմական դաշինք կազմել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի միջև: Արդեն սկսվել են խորհրդակցությունները երեք պետությունների լիազոր ներկայացուցիչների միջև: Այս տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
21:02 - 17 մայիսի, 2021