ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում քննարկում է Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցը
 |armenpress.am|
10:46 - 12 ապրիլի, 2023

ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում քննարկում է Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում քննարկվում է Արամայիս Փաշինյանի թեկնածության հարցը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:

Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց թեկնածուին:

Արամայիս Փաշինյանը հաշվապահ-աուդիտոր է, ունի մոտ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

Իր ելույթում Փաշինյանն ասաց. «Ակնհայտ է, որ կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից որքան էլ կարևոր լինի աշխատավարձերի բարձրացումը, ոլորտ բարեվարք հանրային ծառայողների ներգրավումը կամ հանցագործողությունների դեպքում պատժի անխուսափելիությունը, անհրաժեշտ է հնարավորինս փակել կոռուպցիոն գայթակղությունների դռները՝ այդպիսով կանխարգելելով հնարավոր կոռուպցիոն երևույթները»:

Ըստ նրա՝ դա հնարավոր է անել համապատասխանության գնահատման միջազգային չափորոշիչների ներդրման, ներքին վերահսկողության համակարգերի կատարելագործմամբ, ներքին աուդիտի ինստիտուտի զարգացմամբ, թվային գործիքների ներդրմամբ, օրենսդրական խութերի վերացմամբ և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել