ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
 |armeniasputnik.am|
12:15 - 13 ապրիլի, 2023

ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքի մակերեսը։

Գերատեսչությունում միայն կրկնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ 12 կիլոմետրանոց հատվածից հաջողվել է հստակեցնել տեղակայման կետերը 7 կմ հատվածում: «5 կմ-ի որոշ հատվածներում, որտեղ ադրբեջանական կողմը 100-300 մետր ներթափանցել է ՀՀ տարածք, աշխատանքների շարունակվում են»,-ասված է մեր հարցման պատասխանում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ բարելավման մասին էր ավելի վաղ հայտարարել ԱԱԾ-ն, նշել են, որ այդ մասին համապատասխան պարզաբանում արդեն իսկ տվել է ՀՀ վարչապետը՝ կառավարության նիստի ժամանակ։

Նշենք, որ հարցման պատասխանը ստացվել էր նախքան ապրիլի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքը, որի ընթացքում զոհվել է 4 և վիրավորվել 6 հայ զինծառայող:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել