Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել հնարավոր ջանքերը ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան
16:29 - 13 ապրիլի, 2023

Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել հնարավոր ջանքերը ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան

Որպես Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր նամակով դիմել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի իշխող խմբակցության և Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային։
 
«Ներկայացրել եմ տեղեկություններ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացրած հերթական սադրանքի վերաբերյալ։
 
Կոչ եմ արել չեխ գործընկերներին՝ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու ուղղությամբ»,- հայտնել է Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել