Հայրենիքի դավաճանության հոդվածով պատերազմի ընթացքում զրո քրեական գործ է հարուցվել. Գեղամ Մանուկյան
 |civilnet.am|
13:10 - 14 ապրիլի, 2023

Հայրենիքի դավաճանության հոդվածով պատերազմի ընթացքում զրո քրեական գործ է հարուցվել. Գեղամ Մանուկյան |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վստահ է, որ անգամ իշխանական պատգամավորները չգիտեն, թե ինչ է «հինգերորդ շարասյունը»։

Ազգային ժողովում ապրիլի 14-ին նա հայտարարեց, որ իշխանականները «թութակի պես ամեն անգամ կրկնում են Նիկոլ Փաշինյանի ասածները՝ անգամ չհասկանալով դրա էությունը»։

Մանուկյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը 2020-ի 44-օրյա պատերազմի օրերից սկսած «փորձել է սեփական մեղքերը բարդել ուրիշների վրա»։

«Ես մի փաստ բերեմ՝ 2020-ի հոկտեմբերի 8-ին Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որ բռնել են մեկին, որը պանիկա է տարածում առաջնագծում և այլն, հանձնարարել է ԱԱԾ-ին՝ զբաղվել, նույն օրը ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում, որ անձը ձերբակալվել է հայրենիքի դավաճանության մեղադրանքով։ Դրանից հետո սկսվեց հանրային արշավը այդ մի դեպքով։ 2022-ին դատախազությանը հարցում եմ արել, թե հայրենիքի դավաճանության հոդվածով քանի քրեական գործ են հարուցել, պատասխանել են՝ զրո։ Օրերս պարզեցի, որ ԱԱԾ-ի կայքում հոկտեմբերի այդ դավաճանության նյութը ջնջված է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորը ամփոփեց՝ վերջին 3 տարվա ընթացքում թիրախավորվել են բոլորը՝ նախկիններից մինչև զինվորականները, իսկ ներկայում «հինգերորդ շարասյունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել