Ադրբեջանը դեռ չի արձագանքել Արցախի իշխանությունների առաջարկին․ Դավիթ Բաբայան |news.am|
12:32 - 18 ապրիլի, 2023

Ադրբեջանը դեռ չի արձագանքել Արցախի իշխանությունների առաջարկին․ Դավիթ Բաբայան |news.am|

news.am: Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել Արցախի Հանրապետության իշխանությունների՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու մեկ շաբաթ առաջ արված առաջարկին։ Այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Բաբայանը վստահ է, որ ադրբեջանական կողմը ստացել է առաջարկը։

«Առաջարկն իրենք վայրկյանապես կարող են ստանալ, որովհետեւ դրա մասին  տեղեկացվել են նաեւ ռուս խաղաղապահաների միջոցով եւ լրատվամիջոցներով։ Պետք է սպասենք պատասխանին, բայց, իհարկե, մեծ է հավանականությունը, որ որեւէ բան էլ չեն արձագանքի։ Մենք բացառապես պետք է քննարկենք հումանիտար հարցեր, որոնց լուծումը շատ հրատապ է Արցախում»,- նշեց Բաբայանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել