Երբ կկարծեմ, որ տապալել ենք անվտանգության համակարգը, հրաժարական կտամ ու դուրս կգամ քաղաքականությունից․ Ալեն Սիմոնյան |armenpress.am|
16:43 - 19 ապրիլի, 2023

Երբ կկարծեմ, որ տապալել ենք անվտանգության համակարգը, հրաժարական կտամ ու դուրս կգամ քաղաքականությունից․ Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ ընդդիմադիրների այն տեսակետի հետ, թե իշխանությունը Հայաստանի անվտանգության համակարգը տապալել է։ Սիմոնյանի կարծիքով վերջին 2 տարում Հայաստանի իշխանությունը միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց է գրանցել: Նա նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ պատերազմից հետո ընդդիմադիրները պահանջում ու ասում էին, որ բանակցողը պետք է փոխվի, գործող իշխանությունը, ղեկավարը չեն կարող բանակցել:

«Բայց արդեն 2 տարի է՝ մենք միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց ունենք»,- ասաց ԱԺ նախագահը:

Նա վստահեցրեց՝ այն պահից, երբ ինքը կկարծի, որ տապալել են անվտանգային համակարգը, հրաժարական կտա ու դուրս կգա քաղաքականությունից:

«Իսկ իմ ու ընդդիմադիրների կարծիքի արանքում գոյություն ունի Հայաստանի ժողովրդի կարծիքը, որը որոշիչ է: Այն պահից սկսած, երբ ժողովուրդը կորոշի, որ պետք է այլ մարդ ղեկավարի, նա կկատարի իր ընտրությունը»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը վստահեցրեց՝ իրենց իշխանությունը խաղաղություն է բերում ու խաղաղության ուղղությամբ է աշխատում:

«Գոյություն ունի մեկ դատավոր, և այդ դատավորն ու որոշողը հայ ժողովուրդն է»,- ասաց ԱԺ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել