Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան
10:15 - 25 ապրիլի, 2023

Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան, Ադրբեջան ու Վրաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 26-ից 29-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Այցի մասին այլ մանրամասներ չեն նշվում։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը՝ նշելով, որ այն հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ 

Իսկ ադրբեջանական կողմը անհիմն է որակել Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կլեր Լեժանդրի պնդումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել