«Միջոցառում է ձեռնարկվում, ի՞նչ բռնություն»․ Արմեն Խաչատրյանը՝ «Poligraf» ակումբի դեպքի մասին |aysor.am|
13:11 - 25 ապրիլի, 2023

«Միջոցառում է ձեռնարկվում, ի՞նչ բռնություն»․ Արմեն Խաչատրյանը՝ «Poligraf» ակումբի դեպքի մասին |aysor.am|

aysor.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ահազանգում է Հայաստանում  թմրամոլության տարածման մասին։

«Մենք երևի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանի Հանրապետությունում: Մենք չենք պատկերացնում, որ դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է: Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում: Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում», - Ազգային ժողովում հայտարարեց Խաչատրյանը՝ ընդգծելով՝ բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալի տարածվում են:

«Մենք չենք պատկերացնում, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի լուրջ, ավելի հույժ կարևոր խնդիր է», - ասաց նա։

Խաչատրյանի խոսքով Ոստիկանությունը մտնում է մի ակումբ, որտեղ, բոլորին հայտնի է, որ թմրամիջոցներ են տարածվում․ «Միջոցառում է ձեռնարկվում, եկեք, տեսեք բռնություն, ի՞նչ բռնություն»։

Պատգամավորն նշեց, որ անգամ ուզում է առաջարկություն անել, որ բոլոր պետական մարմիններում, որտեղ կնքվում է աշխատանքային պայմանագիր, անպայման ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ անցնի թմրաթեստ, և թեստից հրաժարվելն աշխատանքից ազատման հիմք լինի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել