ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 25-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
«Ես առաջարկում եմ մեկ րոպե տրամադրել եւ հայացքն ուղղել մեզ` մեր ուղղությամբ` որպես մի կազմակերպության, որը համախմբված է ժողովրդավարական արժեքների շուրջ եւ հարցնենք ինքներս մեզ, թե որքան անկեղծ ենք մենք մեզ հետ, մենք, ովքեր գովաբանում ու պայքարում են մարդու իրավունքների, խոսքի ազատության ու ժողովրդավարական արժեքների համար: Որքա՞ն հաճախ ենք սկսել տեսնել, որ անդամ պետությունները չեն հարգում օրենքի գերակայությունը, չեն կատարում ՄԻԵԴ վճիռները եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Բավականին հաճախ: Եվ նրանք բավարար պատասխանատվության չեն ենթարկվում: Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք առերեսվում ենք ժողովրդավարության հետընթացի հետ, արդյո՞ք մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ:
Եկեք մտածենք, թե ինչպես է վերը նշվածը վնասում կազմակերպությանը եւ նրա նախաձեռնություններին»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:
comment.count (0)