Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ մանրամասները. ՀՀ ԱԳՆ
 |news.am|
17:37 - 26 ապրիլի, 2023

Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ մանրամասները. ՀՀ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշենք, որ մենք հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ հանդիպում սպասվում է:

«Խնդրի շուրջ հստակության պարագայում հանրությունը, ինչպես եւ նախկինում, պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշել են ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ հայկական կողմը առաջարկել էր հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ըստ գերատեսչության՝ այդ շրջանում ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը փակ պահվող Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել