ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Զախարովա
14:16 - 27 ապրիլի, 2023

ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Զախարովա

ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հայտարարել է Մարիա Զախարովան՝ նշելով, որ հանդիման օրն ավելի ուշ կհայտարարվի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար ՌԴ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն քանի որ այդ պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: 

Նշենք նաև, որ 2022թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել