Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի
15:51 - 27 ապրիլի, 2023

Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի

Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի։ Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից։ 

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը և վերացրել Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Գևորգ Սիմոնյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր մարտի 12-ին։ 

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել