Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Բաքվի հետ էներգետիկ ոլորտներում նախագծեր կնքելու մասին
 |1lurer.am|
17:02 - 28 ապրիլի, 2023

Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Բաքվի հետ էներգետիկ ոլորտներում նախագծեր կնքելու մասին |1lurer.am|

1lurer.am: ԵՄ-ն և անդամ երկրներն էներգետիկ ոլորտներում նոր նախագծեր են կնքում Ալիևի ավտորիտար վարչակարգի հետ: Արդյոք նման գործելաոճը համահո՞ւնչ է եվրոպական արժեքներին, արդյոք դա Բաքվում չի՞ ընկալվում որպես թողտվություն իր ագրեսիվ գործողությունների համար: Ասուլիսի ժամանակ հարցին պատասխանեց Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կատրին Կոլոննան:

«Եթե այդպես լիներ, դա կլիներ Ադրբեջանի կողմից վերլուծության սխալ: Պետք է տարանջատել երկու թեմաները՝ էներգետիկ հարցը, որի մասին խոսում եք, քաղաքական սուվերենության, տարածքային ամբողջականության, անկախության հարցերից»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել