Բաքուն արձագանքում է Ֆրանսիայի արտգոծնախարարի հայտարարություններին |azatutyun.am|
21:34 - 28 ապրիլի, 2023

Բաքուն արձագանքում է Ֆրանսիայի արտգոծնախարարի հայտարարություններին |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն անընդունելի է համարել Ֆրանսիայի արտգոծնախարար Կատրին Կոլոնայի այսօր Երևանում արած հայտարարությունները՝ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման մասին:

Ֆրանսիացի պաշտոնյայի պնդումները «անհիմն» որակելով Ադրբեջանի ԱԳՆ մասնավորապես նշել է, որ «հայկական կողմը դեռ ամբողջությամբ իր զինված ուժերը դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից, չի դադարեցրել Ադրբեջանի 8 գյուղերի օկուպացիան»:

«Կողմնակալ մոտեցում դրսևորելու փոխարեն ավելի օգտակար կլինի Ֆրանսիայի կողմից Հայաստանին խրախուսել՝ կատարելու համաձայնագրերից բխող իր պարտավորությունները և զսպել Հայաստանին Ադրբեջանի դեմ սադրանքներից», - նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի արտգործնախարարը տարածաշրջանում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը քննարկելու նպատակով։ Նա Հայաստան է ժամանել երեկ՝ Բաքվից։

Այցից առաջ Կոլոնան հայտարարել էր, որ «ստեղծված իրավիճակը երկար շարունակվել չի կարող»՝ ընդգծելով, որ այդ փակուղին մեծացնում է լարվածությունը և հարվածի տակ դնում քաղաքական կարգավորման հեռանկարը։

Երեկ նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, պնդել՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի՝ Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել