Հղի կանայք և անչափահասները մինչև 4 ժամ աշխատանքի դեպքում կընդմիջեն իրենց նախընտրած ժամին. նախագիծ |1lurer.am|
13:54 - 02 մայիսի, 2023

Հղի կանայք և անչափահասները մինչև 4 ժամ աշխատանքի դեպքում կընդմիջեն իրենց նախընտրած ժամին. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում քննարկվեց «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալայան հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ խոսքը մոտ 122 հոդվածների փոփոխության մասին է, որոնց զգալի մասը տեխնիկական բնույթի են: Դրանցից մեկը վերաբերում է հղի կանանց և անչափահասների աշխատանքային պայմանների փոփոխությանը:

«Նոր նախագծով հնարավորություն կտրվի հղի կանանց և մինչև 18 տարեկան աշխատողներին 4 ժամը չգերազանցող աշխատանքային գործունեության դեպքում հանգստանալու և սնվելու համար ընդմիջում տրամադրել իրենց նախընտրած ժամերին»,- ասաց փոխնախարարի տեղակալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել