Ալեն Սիմոնյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ-ում
 |factor.am|
17:39 - 03 մայիսի, 2023

Ալեն Սիմոնյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ-ում |factor.am|

factor.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղ ունեցած միջադեպից հետո Ներքին գործերի նախարարության ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև Կասկադում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ, Մկրտչյանի պնդմամբ, Սիմոնյանը թքել է իր դեմքին։ Մկրտչյանը նաև հայտնել է, որ Սիմոնյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցներն այդ ժամանակ բռնած են եղել իր ձեռքերից։

Դեպքի առթիվ վարույթ նախաձեռնվելու արձանագրություն չի կազմվել, սակայն Դատախազությունից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ միջադեպից հետո Ներքին գործերի նախարարության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը ծառայողական քննության շրջանակներում ստուգելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայություն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել