Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. Ալեն Սիմոնյանը այցելեց «Հաղթանակի» զբոսայգի
13:55 - 09 մայիսի, 2023

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. Ալեն Սիմոնյանը այցելեց «Հաղթանակի» զբոսայգի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի կապակցությամբ՝ նշելով.

«Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին:

Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:
Հավերժ փառք եւ խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել