Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է մեկ զոհի մասին
11:38 - 11 մայիսի, 2023

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է մեկ զոհի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդել է, որ այսօր սահմանագոտու Սոթքի հատվածում սադրանքի հետևանքով ադրբեջանական կողմից մեկ զինծառայող է զոհվել։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել