Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան. 60 հավելյալ կիլոմետր ցանցից անջատված քշելու հնարավորություն կստեղծվի
 |1lurer.am|
12:10 - 15 մայիսի, 2023

Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան. 60 հավելյալ կիլոմետր ցանցից անջատված քշելու հնարավորություն կստեղծվի |1lurer.am|

1lurer.am: Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ այդ կերպ տրոլեյբուսների թիվը կդառնա 8, իսկ մինչև ամսվա վերջ նախատեսվում է, որ թիվը կհասնի 15-ի:

«Կարծում եմ՝ պետք է բացատրենք նաև ինչի մասին է խոսքը: Նոր տրոլեյբուսները, որոնք ներմուծվել են, տալիս են մեզ հնարավորություն ընդհանուր ցանցից անջատված քշել ևս 60 հավելյալ կիլոմետր նույն էլեկտրաավտոբուսների տրամաբանության ներքո: Դա նշանակում է, որ մեր տրոլեյբուսների ցանցը մի փոքր ընդլայնվելու է, իր ուղին փոփոխվելու է որոշ չափով»,- ասաց Ավինյանը:

Թե որ ուղղություններով կշահագործվեն տրոլեյբուսները, որոշումը կհրապարակվի հաջորդ գործակարգավարական նիստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել