«Պարզ չէ՝ ինչի մասին է խոսքը»․ ԱԳ փոխնախարարը անդրադարձավ ԵՄ դեսպանի խոսքին, թե կետեր կան, որ հայկական զորքերը Ադրբեջանի սահմանին են |aysor.am|
13:00 - 15 մայիսի, 2023

«Պարզ չէ՝ ինչի մասին է խոսքը»․ ԱԳ փոխնախարարը անդրադարձավ ԵՄ դեսպանի խոսքին, թե կետեր կան, որ հայկական զորքերը Ադրբեջանի սահմանին են |aysor.am|

aysor.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի համար պարզ չէ՝ ի՞նչ նկատի ուներ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, երբ հայտարարում էր, թե մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերը Ադրբեջանի սահմանին են։

«Ինձ համար էլ պարզ չէ՝ ինչի մասին է խոսքը, հավանաբար, խոսքը վերաբերում է ԼՂ առաջին պատերազմին, թերևս, այդ տեսանկյունից պետք է նայել, բայց ես էլ եմ դժվարանում ասել, թե ինչի մասին է խոսքը», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխնախարարի խոսքով՝ ընդունված ձևաչափ է միշտ դիմել երկու կողմերին, բայց ակնհայտ է, որ խոսքը գնում է ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել