ՌԴ ԱԳՆ-ն՝ Սոթքում հրադադարի խախտման մասին 
 |factor.am|
17:56 - 17 մայիսի, 2023

ՌԴ ԱԳՆ-ն՝ Սոթքում հրադադարի խախտման մասին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սոթքում հրադադարի խախտմանը։

«Ցավոք, վերջին շրջանում՝ մայիսի 11-ից 12-ը, Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ երկու կողմից հրադադարի խախտում է գրանցվել։ Ներկայում իրավիճակը կայունացել է։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական ու հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից ու իրավիճակի սրումից։ Մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն ակնկալում է, որ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվայում ծրագրված են նաև երկկողմ բանակցություններ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել