Ադրբեջանն Արցախում 2 ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
10:49 - 22 մայիսի, 2023

Ադրբեջանն Արցախում 2 ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ

Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել