ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը. նախագիծ
 |1lurer.am|
11:08 - 23 մայիսի, 2023

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը: «Զինվորական ծառայության և զինվծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ փորձ է արվում բարելավել վարչարարությունը, բարելավել տարկետման ընթացակարգը:

Նախարարը նշեց, որ փոփոխությունների նպատակն է չվտանգել դպրոցում, քոլեջում, ուսումնարանում սովորողի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը։

«Պատկերացրեք, որ ունենք սովորող, որի 18 տարին լրացել է, և ինքն արդեն անցել է անհրաժեշտ նախազորակոչային ստուգումները և ունի տարկետում բժշկական հիմքով՝ առողջական վիճակից ելնելով, և միաժամանակ նա գտնվում է դեռևս դպրոցում և չի ավարտել դպրոցը։ Եվ երբ 19 տարին լրանում է, օրինակ, իրեն տրվել էր տարկետման հնարավորություն, այնուհետև կրթության հիմքով տարկետում տալը բարդություն է առաջացնում, որովհետև օրենքի այս պահի ձևակերպումը հիմք դիտում էր միայն կրթությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նախկինում եթե մարդուն առողջական հիմքով տրվել էր տարկետում, նա արդեն զրկվում էր կրթության հիմքով տարկետում ստանալու իրավունքից:

Նախարարը նաև առաջարկեց նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով, որպեսզի փոփոխությունները կիրառվեն նաև այս ամառային զորակոչի ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել