Սերգեյ Աղինյանն ընտրվել է ՀԾԿՀ նախագահ
 |1lurer.am|
11:33 - 26 մայիսի, 2023

Սերգեյ Աղինյանն ընտրվել է ՀԾԿՀ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ է ընտրել Սերգեյ Աղինյանին: Այդ մասին փակ քվեարկությունից հետո հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Ըստ քվեարկության արդյունքների՝ Սերգեյ Աղինյանը ստացել է 64 քվե, քվեարկության մասնակիցների թիվը ևս եղել է 64, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Հիշեցնենք, որ Սերգեյ Աղինյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել