Ապօրինի առևանգված երկու հայ զինծառայողները Ադրբեջանում կալանավորվել են
00:00 - 28 մայիսի, 2023

Ապօրինի առևանգված երկու հայ զինծառայողները Ադրբեջանում կալանավորվել են

Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգված երկու զինծառայողները կալանավորվել են․ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդմամբ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի՝ Հարություն Յուրիկի Հովագիմյանի և Կարեն Աշոտի Ղազարյանի հետ կապն ընդհատվել է։

ՔԿ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին: ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու եւ ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներին առեւանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔԿ-ում։

ՊՆ-ն էլ հերքել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել․ «Հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին», - նշել են ՊՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել